Թրամփը ցանկանում է «դարի գործարք»-ը կնքել
Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կարծիքով ԱՄՆ-ը ցանկանում է «դարի գործարք»-ը կնքել պաղեստինա-իսրայելյան կոնֆլիկտի հարցում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հետ հանդիպումից հետո: Ինչպես ասել է նա նման տպավորություն է ստացել վերջինիս հետ հանդիպմանը: «Թիլլերսոնի խոսքերից կարելի էր ենթադրել, որ Թրամփը ցանկանում է կնքել դարի գործարքը` պաղեստինա-իսրայելյան խնդրի կարգավորման հարցում: Իհարկե մենք կուզեինք իմանալ, թե ինչպես դա տեղի կունենա»,- ասել է Լավրովը: ՌԴ արտգործնախարարը Թիլլերսոնից նաեւ հետաքրքրվել է, թե ինչպես կարելի է հասնել խաղաղության տարածաշրջանում, երբ այդ որոշումը հակասում է բոլոր պայմանավորվածություններին, ի պատասխան Թիլլերսոնն ասել է, որ Թրամփի որոշումն իր նրբություններն ունի:
