Միքայել Սրբազանը կարող է ազատ արձակվել

ՔՊ-ական իշխանությունների որոշումների մի մասը ողջմատերեն հնարավոր չէ բացատրել, հասկանալ։ Երեկ՝ հուլիսի 30-ին, Վերաքննիչ դատարանը մերժել է կալանք կիրառելու մասին որոշման դեմ Միքայել Աջապահյանի պաշտպանների բողոքները: Այս մասին տեղեկացնում է Աջապահյանի պաշտպանական խումբը: Այսինքն՝ Միքայել սրբազանը կմնա կալանքի տակ։

Միքայել սրբազանին ազատ չարձակելը հանրության, պետության համար վտանգավո՞ր է։ Նա կխուսափի՞ քննությունից։ Կարո՞ղ է առաջնորդել հեղափոխական շարժում կամ հեղաշրջում կազմակերպել։

ՔՊ-ականները, Փաշինյանի համակիրները, իշխանության աթոռներին ամուր սոսնձվածները ձևացնում են, թե վախենում են Միքայել Աջապահյանից։ Նրանք կարծիք են հայտնում, թե Միքայել Աջապահյանը կարող էր կազմակերպել հեղաշրջում։ Եվ նրան բանտում պահելը ապահովություն է ներշնչում։ Իշխանամետ շրջանակներում կարծում են նաև, որ եթե Միքայել Սրբազանը ոչ մի վտանգ էլ չի ներկայացնում, այնուամենայնիվ՝ նրան պետք է կալանքի տակ պահել, փաստացի պատժել, որպես խրատ ժողովդին, որ հեղաշրջման կոչ անելը շատ խիստ պատժելի է, անկախ այն բանից, թե ո՞վ է այդ կոչն անում, նա ի վիճակի՞ է հեղաշրջում առաջանորդել, նրա խոսքը բանի դնող կա՞, թե՞ ոչ։

ՔՊ-ականները, հավանաբար, հույս ունեն, որ Միքայել Աջապահյանին պատժելով, կարող են առաջիկայում ոչ միայն չեզոքացնել հեղաշրջման, հեղափոխության ռիսկերը, այլև բացառել նույնիսկ կոչերը։ Միքայել Սրբազանի նկատմամբ խիստ, ինչ-որ առումով՝ անմարդկային վերաբերմունքով ՔՊ-ականները ցույց են տալիս, թե ինչքան լուրջ են վերաբերվում իշխանությունը պահելու խնդրին։ Միքայել Սրբազանին կալանքի տակ թողնելով, նրանք ուղերձ են հղում ժողովրդին ու աշխարհին, որ իշխանության պահպանման հարցում անխիղճ քայլերի կարող են գնալ։ Այսինքն՝ Վերաքննիչի որոշմամբ ՔՊ-ական իշխաննությունները սարսափ են տարածում երկրում, որ նույնկերպ կվարվեն նրանց հետ, որոնք նման կոչեր կանեն։

Ժողորդի մի մասը, սակայն, կարծում է, որ Միքայել Սրբազանին պետք է ազատ արձակել։ Նրանց մի մասը ընդդդիմադիր հայացքներ ունի, մի մասը զուտ մարդասիրական մղումներով և ողջամտությամբ է կարծում, թե Միքայել Աջապահյանին կալանքի տակ պահելը սխալ է, անմարդկային։

Հիմնական փաստարկն այն է, որ Միքայել Սրբազանը քաղաքական գործիչ չէ, զուտ հոգևորական է։ Եվ նա քաղաքական գործունեություն ծավալելու, քաղաքական պատասխանատվություն ստանձնելու, շարժում, հեղափոխություն կամ հեղաշրջում կազմակերպելու, առաջնորդելու ցանկություն, մտադրություն չի հայտնել։ Ավելին՝ երբ հանրային որոշ գործիչներ առաջարկեցին նրան իմպիչմենտի վարչապետի թեկնածու, Սրբազանը կտրուկ և միանշանակ հրաժարվեց, պարզ ակնարկելով, որ քաղաքականությունն իր բանը չէ։

Այսպիսով՝ ենթադրելի է, որ Միքայել Սրբազանը ոչ միայն հեղաշրջում կամ հեղափոխություն չի կազմակերպելու, առաջնորդելու, այլև նույնիսկ որևէ կերպ չի ներգրավվելու քաղաքականության մեջ, շարունակելու է իր հոգևոր ծառայությունը։ Այսինքն՝ նա ՔՊ-ի համար որևէ վտանգ չի ներկայացնում։ Ժողովրդի մի ստվար հատված ամեն օր վատ բաներ է ասում Նիկոլ Փաշինյանի ու մյուսների հասցեին։ Միքայել Սրբազանին ազատ արձակելով, հանդիմանողների քանակը մեկով կավելանա, ինչն այնքան էլ սարսափելի չէ։

Ավելին՝ կարծիք կա, թե կալանքից ազատ արձակվելուց հետո Միքայել Սրբազանը ժամանակավորապես հրաժարվելու է հանրային ակտիվությունից, քաղաքական համատեքստ պարունակող հարցերին անդրադառնալուց, հեղաշրջան կոչեր անելուց և այլն։ Ոչ թե փոխելու իր կարծիքը Նիկոլ Փաշինյանի մասին, այլ այդ մասին բարձրաձայն չի արտահայտվելու։ Սա տրամաբանական է։ Ոչ ոք չի ուզենա վերադառնալ ԿԳԲ-ի պադվալ։

Կարճ ասած՝ Միքայել Սրբազանը կարող է ազատ արձակվել։ Նա հանրության, նույնիսկ ՔՊ-ի համար վտանգ չի ներկայացնում։ Եվ այս հաշվի առնելով, կարելի է ասել, որ նրան կալանքի տակ պահելը հակամարդկային է, անտրամաբանական, հակաժողովրդական։

Թաթուլ Մկրտչյան

oragir.news

դիտվել է 31615 անգամ
Լրահոս
Տեր Զարեհի արձագանքը՝ Ռուբեն Հախվերդյանի հերյուրանքներին ու գռեհիկ բառապաշարին (video) «Փողի համար ՔՊ-ականներն արդեն իրար ծեծում են, սպա*ում, չեն կարողանում կիսել, էլ ի՞նչ եք սպասում» (video) « «Սատանի մայլեն քյանդրբազություն չե՛ն անում»․ ապտակ Մոսկվայից Փաշինյանին»․ Արման Աբովյան (video) Պուտինը երեկ վերջնաժամկետ է տվել Փաշինյանին․․․ հարցը պետք է լուծվի (video) Փաշինյանից հետո Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Պետք է դադարեցվեն ՀՀ-ՌԴ կապերի վերաբերյալ Բաքվի առնչության մասին մեկնաբանությունները․ Ադրբեջանի ԱԳՆ «Դու ո՞վ ես, այ եսիմ ինչ ու կողքիդ հաֆ-հաֆիկները՝ Ռուբինյաններ, Ալեքսանյաններ»․ Հովհաննես Իշխանյան (video) Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով հինգ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՖԻՖԱ-ն ընտրել է Աշխարհի առաջնության լավագույն գոլը #ՀԻՄԱ․ «Աղաչում եմ, մի բան արեք, սենց չի լինի…». Փաշինյանի զանգը Պուտինին. Գառնիկ Դանիելյան (video) Մի շարք հասցեներում գազ չկա Եղանակն՝ առաջիկա օրերին Ոսկե գնդակի դափնեկիրը ժամանել է Մադրիդ․ հայտնի է այցի նպատակը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Փաստեր Կոնջորյանների մասին, որոնք Փաշինյանն ամիսներ առաջ մակուլատուրա էր համարում Москва слезам не верит. Սուրենյանցը՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին Հայտնի է՝ ով կլինի Ֆրանսիայի հավաքականի ավագը Զիդանի օրոք Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ այրվել են մոտ 2000 հակ անասնակեր և մոտ 2500 քմ հնձած ցորենի արտ Նիկոլի կառավարությունն այնքան չմտածված օրենքներ է ընդունել, որ դրսի դերակատարները չեն վստահում նրանց 40-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով հայտնվել է դաշտում, բախվել բետոնե էլեկտրասյանը․ կա վիրավոր Ըմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի քրեական գործը ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան Վանաձորում հայտնաբերվել է 6-ամյա երեխայի մարմին․ նախաձեռնվել է քրեական վարույթ «Սատանան մտավ մեջս»․ Նիկոլի ընտրողի արդարացումը (video) ՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն Ինյարիտու
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am