Թուրքական «Baykar» ընկերությունն անցած շաբաթ անօդաչու թռչող սարքերի թռիչքների սիմուլյացիա է իրականացրել Հայաստանի հետ սահմանին։ Ինչպես հայտնում է Sputnik Արմենիան, այս մասին գրում է «Հետպատերազմ» Տելեգրամ–ալիքը:
«Բայրաքթար» ԱԹՍ արտադրող ընկերությունը սիմուլյացիաներ է իրականացրել Նախիջևանի և Տավուշի ուղղություններով։
«Fligthradar» սերվիսից արված սքրիշոթերից մեկում երևում է, որ անօդաչուի սիմուլյացիան հայտնվում է նախ թուրքական Իզմիրի մերձակայքում, ապա Նախիջևանում, իսկ ավելի ուշ՝ Եվլախի շրջանում:
Երկրորդ սքրինշոթում երևում է ԱԹՍ-ի թռիչքն արդեն Հայաստանի հետ սահմանի երկայնքով՝ Տավուշում։
«Baykar» ընկերության կայքում հաղորդվում է, որ սիմուլյացիաները թույլ են տալիս անօդաչու թռչող սարքերի օպերատորներին փորձարկումներ իրականացնել առանց անվտանգային ռիսկերի: Կա նաև «վտանգավոր սցենարների իրականացման հնարավորություն, որոնք պետք է ստուգվեն թռիչքի ժամանակ»:
Ըստ ամենայնի` իրական պայմաններին առավելագույն մոտ լինելլու համար ԱԹՍ-ների թռիչքները ցուցադրվում են նույնիսկ ռադարների վրա։
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը