Դատավարությունն աբսուրդի մի վերածեք. Հայկ Ալումյան

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` դեկտեմբերի 8-ին, զինված խմբի գործով նիստին հետազոտվում են գործում առկա ապացույցները: Երբ մեղադրող Գեւորգ Սարգսյանը հրապարակում էր գործում առկա փաստաթղթերի անունները, ամբաստանյալներից Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարությամբ հանդես եկավ. «Միջնորդում եմ՝ դատավարական այս փուլը բաց թողնել, քանի որ գոյություն չունի փաստաթղթերի վերնագրերի հրապարակման փուլ: Պետք է հրապարակվեն ամբողջությամբ այն փաստաթղթերը, որոնց հետագայում մեղադրողն անդրադառնալու է իր մեղադրական ճառում»,-ասաց Հայկ Ալումյանը: Պաշտպանի այս պնդմանը մեղադրողն հակադարձեց. «Երբ ամբողջությամբ եմ հրապարակում՝ դժգոհում եք, երբ հակիրճ՝ էլի եք դժգոհում: Եթե կարիք կա, կարող եք միջնորդել, ես էլ ամբողջությամբ կհրապարակեմ: Ես հրապարակում եմ գործում առկա փաստաթղթերը եւ վերնագիր հասկացություն գոյություն չունի»: Հայկ Ալումյանը կոչ արեց դատարանին եւ մեղադրողին դատավարությունն աբսուրդի չվերածել. «Երբ իրեղեն ապացույցներն են հետազոտվում, գիտենք, որ կարող ենք մոտենալ, անհրաժեշտության դեպքում նաեւ շոշափել, իսկ հիմա փաստաթղթերն ենք հետազոտում եւ Դուք միայն վերնագրերն եք կարդում, սա էլ հո իրեղեն ապացույց չէ, փաստաթղթեր են, սրանք հո չեն հոտհոտում կամ շոշափում, հրապարակում են ամբողջությամբ, որպեսզի հասկանալի լինի՝ ինչի մասին է խոսքը»,- ասաց ալումյանը, և դիմելով մյուս ամբաստանյալներին ու նրանց պաշտպաններին, շարունակեց. «Փորձ է արվում մեր միջեւ սեպ խրել. այստեղ ակնարկներ են արվում, թե մենք ենք այնպես անում, որ ձգձգենք դատավարությունը, ինչու՞ են բոլորը մտածում, թե դատավարությունը վերջացավ, պետք է ազատ արձակվեն եւ գնան տուն: Մենք չենք ձգձգում դատավարությունը, այլ ես այն կարծիքին եմ, որ այն ինչ կատարվում է դատավարության ընթացքում, պետք է պատշաճ կատարվի»:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները․ Կարապետյան Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Երբ չես հարգում քո Սահմանադրությունը, թշնամին քիթը խոթում է երկրիդ ներքին գործերի մեջ․ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am