ՀՀ-ում տնտեսական ակտիվության աճը 2025 թվականի առաջին կիսամյակում զգալիորեն դանդաղել է․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվության աճը 2025 թվականի առաջին կիսամյակում զգալիորեն դանդաղել է 6,3 %-ով, ինչը նկատելի անկում է 2024 թվականի նույն ժամանակահատվածի 10,4 % աճի համեմատ: Այս միտումը, որը վկայում է տնտեսական դինամիկայի թուլացման մասին, պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից առավել ակնառու են արդյունաբերության հատվածի կտրուկ անկումը, արտաքին առևտրաշրջանառության կրճատումը և առանձին ոլորտների աճի տեմպերի դանդաղումը: Սակայն որոշ ոլորտներ, ինչպիսիք են ծառայությունները, շինարարությունը և գյուղատնտեսությունը, դրսևորել են դրական դինամիկա՝ մեղմելով ընդհանուր անկման ազդեցությունը: Այնուամենայնիվ, որևէ հիմք չկա մտածելու, որ տնտեսության այս հատվածների աճը կշարունակվի պահպանվել։

2025 թվականի առաջին կիսամյակի վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ տնտեսական ակտիվության աճի դանդաղումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության հատվածի կտրուկ անկմամբ: Եթե 2024 թվականի առաջին կիսամյակում այս հատվածը գրանցել էր 18,2 % աճ, ապա 2025 թվականին այն անկում է ապրել 12,1 %-ով, ինչը բավական մտահոգիչ ցուցանիշ է։ Այս անկումը կարելի է բացատրել մի քանի գործոններով: Նախ՝ 2024 թվականի բարձր աճը մեծապես պայմանավորված էր արտաքին պահանջարկի ժամանակավոր աճով, մասնավորապես որոշ ապրանքատեսակների, օրինակ՝ թանկարժեք մետաղների և հանքանյութերի վերաարտահանման բարձր ծավալներով: Սակայն 2025 թվականին համաշխարհային շուկաներում այդ ապրանքների գների անկայունությունը և պահանջարկի նվազումը, ինչպես նաև վերաարտահանման պատուհանների փակվելը հանգեցրին արդյունաբերական արտադրության ծավալների կրճատմանը: Բացի այդ, ներքին արտադրական կարողությունների սահմանափակումները, այդ թվում՝ էներգետիկ ռեսուրսների բարձր ծախսերը և տեխնոլոգիական հետամնացությունը, նույնպես բացասաբար են ազդել արդյունաբերության վրա: Այս ամենը խորացվել է արտաքին առևտրի կտրուկ անկմամբ, ինչը սահմանափակել է արդյունաբերական ձեռնարկությունների մրցունակությունը միջազգային շուկաներում:

Արտաքին առևտրաշրջանառության 45 %-ով կրճատումը 2025 թվականի առաջին կիսամյակում (3,8 տրիլիոն դրամ կամ 9,7 միլիարդ դոլար) նույնպես կարևոր գործոն է եղել տնտեսական աճի դանդաղման համար: Ի տարբերություն 2024 թվականի, երբ արտահանումը աճել էր 2,3 անգամ, իսկ ներմուծումը՝ 86,5 %-ով, 2025 թվականին արտահանումը նվազել է 52,8 %-ով, իսկ ներմուծումը՝ 38,6%-ով: Այս կտրուկ անկումը կարելի է բացատրել մի քանի գործոններով: Առաջին հերթին մեծ նշանակություն ունեն համաշխարհային տնտեսության մեջ առկա անորոշությունները, այդ թվում՝ խոշոր տնտեսություններում դանդաղումը և աշխարհաքաղաքական լարվածությունը, ներառյալ առևտրային պատերազմները, որոնք բացասաբար են ազդել նաև Հայաստանի արտահանման հիմնական շուկաների վրա: Երկրորդ գործոնն այն է, որ Հայաստանի արտահանման կառուցվածքը, որը մեծապես կախված է հանքանյութերից, թանկարժեք մետաղներից և գյուղատնտեսական ապրանքներից, խոցելի է գների տատանումների նկատմամբ: 2025 թվականին այդ ապրանքների գների անկումը համաշխարհային շուկաներում նվազեցրել է արտահանման եկամուտները: Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա դրա կրճատումը մասամբ պայմանավորված է ներքին պահանջարկի թուլացմամբ, որն, իր հերթին, կապված է սպառողների վստահության նվազման և գնողունակության անկման հետ: Չնայած առևտրի հատվածը պահպանել է առաջատար դիրքը բացարձակ մեծությամբ՝ 2,95 տրիլիոն դրամ (7,5 միլիարդ դոլար), բայց դրա աճի տեմպերի կտրուկ նվազումը ցույց է տալիս ներքին սպառման դինամիկայի թուլացումը: Սա կարող է պայմանավորված լինել նաև այնպիսի ներքին գործոններով, ինչպիսիք են գնաճի մեծացող ճնշումը, աշխատավարձերի աճի դանդաղումը կամ ստագնացիան, քաղաքացիների անվստահությունը ապագայի նկատմամբ, խնայելու միտումը և այլն։ 2024 թվականին առևտրի ոլորտի բարձր աճը մեծապես կապված էր վերաարտահանման ծավալների ավելացման հետ, ինչը ժամանակավոր բնույթ էր կրում և չէր կարող երկարաժամկետ կտրվածքով պահպանվել:

Այս համատեքստում տնտեսական ակտիվության վերականգնումը պահանջում է համալիր մոտեցում՝ ներառյալ արդյունաբերական արտադրության խթանումը, արտահանման դիվերսիֆիկացումը և ներքին պահանջարկի մեծացման համար պայմանների ստեղծումը: Մյուս կողմից էլ, հաշվի առնելով համաշխարհային տնտեսության անորոշությունները, Հայաստանի տնտեսական քաղաքականությունը երկարաժամկետ կայուն աճ ապահովելու համար պետք է կենտրոնանա ներքին ռեսուրսների օպտիմալ օգտագործման և մրցունակության բարձրացման վրա:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները ռազմական հանցագործներ են և պետք է ստանան իրենց արժանի պատիժը. Ալիև Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Ստացվում է, որ մեր պետական սահմանի անվտանգությունն ու արդարադատությունը կարգավորվում են զուտ Բաքվի քմահաճույքով ու հեռախոսազանգով. Շիրազ Խաչատրյան Շաքի մտած զինված ադրբեջանցուց բացի մի շատ վտանգավոր բան էլ կա․ Արշակ Զաքարյանը զգուշացնում է (video) «Դուք անցաթուղթ եք տրամադրում ադրբեջանցիներին»․ Դանիելյանը՝ իշխանություններին Թրամփը ներկայացրել է համաշխարհային խաղաղության հասնելու «բաղադրատոմսը» Շաքիում ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է, երեխաների վիճակը՝ բավարար․ Ավանեսյան Էջմիածնում վթարային ջրանջատում կլինի Առու՛շ, ստացա՞ր Նիկոլից․ զինված ադրբեջանցին կրակեց Սյունիքում հայ կնոջ վրա․ Նարե Սոսե (video) Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ Ինչքան կբարձրանան թոշակները հունվարի 1-ից եւ ինչու է կրճատվում թաղման նպաստը (video) Ադրբեջանցու հարձակումից տուժել են նաև սյունեցի կնոջ երեխաները․ մեկի դաստակն է կոտրվել, մյուսի մոտ փափուկ հյուսվածքների սալջարդ է Մարդիկ ապահովագրավճար են տալիս, բայց բուժման համար կրկին վճարում են. Անուշ Պողոսյան Նիկոլ Փաշինյանը 6 մլն դրամի հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ «ԵԽԽՎ զեկույցով թքեցին հայ ժողովրդի երեսին»․ Էդիկ Անդրեասյան (video) Գլխների՛դ կպչի ձեր «ինքնիշխանությունը»․ Մելիքյանը՝ ՔՊ-ին ու «փորձագետներին» Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել է Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված տղամարդ Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Օդի ջերմաստիճանը կնվազի․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 2018-ի հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես խորհրդարանի վրա հարձակման օր Ադրբեջանը սպասում է մի վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների․ Հաջիև Ադրբեջանը երբեք չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները ու մտնելու է բոլորի տները Հայ երիտասարդության շրջանում պահպանվում են ռևանշիստական տրամադրությունները․ Հաջիև Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած սիսիանցի կնոջ վիճակը կայուն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am