Քաղաքական աստառով գործողություններ, որոնք բացասաբար են ազդելու Հայաստանի վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության խլման փաշինյանական ծրագիրը հանդիպեց Ստոկհոլմի արբիտրաժի որոշմանը, որը, սակայն, իշխանությունները, կարծես, չեն շտապում կատարել: «Փաստը» փորձել է ստանալ տարբեր փորձագետների գնահատականները ստեղծված վիճակին:


«Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը գտնում է, որ ՀԷՑ-ի հետ կապված իշխանությունների կազմակերպած գործընթացն ամբողջությամբ կատարվել է հակաիրավական, անօրինական ճանապարհով ու քաղաքական դրդապատճառներով։ Նա կանխատեսում է, որ թեպետ արբիտրաժի որոշումը Հայաստանի կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման, այդուամենայնիվ, իշխանությունները «ոչ թե ուղղակի չեն կատարելու, այլ արհեստական խոչընդոտ են ստեղծելու»։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը «Փաստի» հետ զրույցում նշում է. «Ամբողջ աշխարհում գիտեն, որ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը և ՀԷՑ-ի հետ կապված այս ողջ պատմությունը կրում է քաղաքական բնույթ»: Նրա դիտարկմամ, իշխանությունները փորձում են պետականացնել ՀԷՑ-ը՝ փորձելով հանրությանը համոզել, թե սա արդարադատության ու արդյունավետ կառավարման անհրաժեշտ քայլ է։ Սակայն իրականությունը, Պիպոյանի խոսքով, բոլորովին այլ է։ «Այո, էներգետիկ համակարգում մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, նույնիսկ նախորդ տնօրինությունը չի առարկել դրանց մասին, բայց ՀԷՑ-ից բացի մենք ունենք նաև ԲԷՑ, որը պետական է։ Եվ համեմատելով երկու հիմնարկներում եղած խնդիրները, պարզվում է, որ ՀԷՑ-ը ֆանտաստիկ հիմնարկ է»։ Պետությունը, ըստ նրա, ձախողելով մեկ կառույցի կառավարումը, այժմ ձգտում է տնօրինել մի համակարգ, որի կառավարումը մասնավոր հատվածի ձեռքում ավելի արդյունավետ է եղել։

 

 

«Պետության կառավարման արդյունքում ԲԷՑ-ում ավելի վատ վիճակ է, քան ՀԷՑ-ում։ Ժողովրդական խոսք կա՝ ունքն ուղղելու փոխարեն աչքն են հանում։ Ոչ ոք չի առարկում, որ ունքն ուղղելու կարիք ունի, բայց պետք է այնպես ուղղվի, որ աչքը չհանվի, իսկ իրենք աչք հանող են»,-ասում է Պիպոյանը՝ հավելելով, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում՝ թե՛ Եկեղեցու, թե՛ բարերարների, թե՛ քաղաքական ընդդիմախոսների դեմ, ունի մեկ նպատակ՝ վախի մթնոլորտի ձևավորում։ Խստորեն քննադատելով միջազգային իրավական որոշումների նկատմամբ ցուցաբերած անպատասխանատու վերաբերմունքը՝ մասնավորապես՝ ՀԷՑ-ի վերաբերյալ եվրոպական արբիտրաժի որոշման չկատարումը՝ Պիպոյանը մատնանշում է Հայաստանի արտաքին հեղինակության խիստ անկումը. «Գործող իշխանությունը և Նիկոլ Փաշինյանը չեն կատարում եվրոպական արբիտրաժային դատարանի որոշումները, բայց ամբողջ ուժով ցանկանում են գնալ դեպի Եվրոպա և համեմատվել նրանց հետ։ Գործող իշխանությունների հայտարարություններն ու գործողությունները 90 % դեպքերում իրար հետ չեն համընկնում, եթե ոչ՝ 99 %»։

Անդրադառնալով տնտեսական հետևանքներին՝ նա ընդգծեց, որ Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող այս արշավը բացասաբար է ազդելու ներդրումային միջավայրի վրա։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցնասում է՝ եթե կառավարությունը չկատարի այս որոշումը, առնվազն երեք հետևանք է լինելու Հայաստանի համար. «Առաջին՝ հարյուրավոր միլիոն դոլարների հասնող տույժեր են լինելու։ Երկրորդ՝ հնարավոր է, որ սառեցվեն Հայաստանի Հանրապետության՝ արտերկրում գտնվող ակտիվները։ Երրորդ՝ սա հանգեցնելու է Հայաստանի ներդրումային վիճակի վատթարացմանը և Հայաստանի քաղաքական «իզգոյացմանը»։ Ժամանակ շահելը ոչինչ չի տալու Փաշինյանին։ Ժամանակ կարող է շահել, բայց դա երկրի քաղաքական իմիջի և ներդրումային գրավչության հաշվին է լինելու։ Միևնույնն է, արբիտրաժն իր որոշումից չի հրաժարվելու, որովհետև Նիկոլ Փաշինյանը պրոցեսը սկսել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի խախտումով։ Սա շատ ակնհայտ է։ Բացի այդ, գոյություն ունի Հայաստանի և Կիպրոսի միջև ներդրումների պաշտպանության պայմանագիր, որը միջպետական պայմանագիր և միջազգային պարտավորություն է։ Սա ևս խախտել են»:


Քաղաքագետ Թևան Պողոսյանն էլ նշում է, որ արբիտրաժի գործողությունները շատ կանխատեսելի էին.«Եթե հանկարծ այլ որոշում կայացնեին, ուրեմն պատկերացրեք, թե որքան է աշխարհում իրավիճակը վատացել։ Աշխարհում շատ դատավորներ աշխատում են անբիծ պահել իրենց անունը՝ առաջնորդվելով հենց այդ սկզբունքով՝ քաղաքական գործիչները գալու և գնալու են, իսկ իմ անունը պետք է մնա։ Մարդկանց թվում է, թե այնտեղ էլ նստած՝ օրվա իշխանությունների հրահանգներին են սպասո՞ւմ, ինչպես այստեղ» ։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ից այս կողմ այս իշխող ուժի կողմից պետականության մասին մտահոգություն եղե՞լ է։ Ոչ։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք հիմա զարմանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։ Պարզապես մաղթում եմ, որ Սամվել Կարապետյանը շատ արագ ազատվի բոլոր այս անարդար երևույթներից, և արդարությունը վերականգնվի։ Հետո կարող են երկխոսել ՀԷՑ-ի հետ և փորձել հասկանալ՝ կա՞ նրա կողմից պարտականությունների չկատարման խնդիր և այլն, ինչպես իրենք են հիմա նշում։ Բայց եթե խորացնելու են այն վիճակը, որը հիմա կա, ի՞նչ ասեմ, թող շարունակեն։ Բայց վնասը ոչ թե Սամվել Կարապետյանին են հասցնելու, այլ իրենք իրենց և ամենակարևորը՝ հայ ազգին»,-եզրափակում է Թևան Պողոսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 214 անգամ
Լրահոս
ԱԹՍ-ներ են արձակվել Մոսկվայի ուղղությամբ Նորատուսցի Ալիկը՝ կրիմինալ նոր սկանդալո՞ւմ Թիվ 35 երթուղու ավտոբուսը հարվածել է հետիոտնին ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը ԱԹՍ-ների և արհեստական բանականության միջոցով Բնակարանային գողության փորձ կատարած տղամարդիկ ձերբակալվեցին․ երկուսն էլ կալանավորվել են Գլենդելում 5 հայի են ձերբակալել ԱՄՆ-ն ամբողջությամբ դուրս կբերի զորքերն Իրաքից Ուժի մեջ է մտել մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը Այսօր Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի տոնն է Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում․ ՆԳՆ-ն զգուշացնում է США надеются ограничат доступ Китая к критически важным ресурсам и технологиям Թեհրան․ Հորմուզի նեղուցը կվերահսկվի բացառապես Իրանի կողմից Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 15-ին Ամեն դատական նիստից հետո փորձում է կախվել. կալանավորի վիճակը ծանր է Մի քանի խորհուրդ, թե ինչպես բավարարեք ձեզ ուղղված մեծ պահանջները Ջուր չի լինի Իրանը պատասխանել է Թրամփին Տո դու՞ք եք ներողությունից խոսում, դե լսե՛ք՝ ինչի համար և ումից դու՛ք պետք է ներողություն խնդրեք (video) «Սրիկա ասելն էլ ձեզ քիչ է․ չմոռանա՛ք Փաշինյանի խոսքերն ու մեր տղաների ոսկորները»․ Աշոտ Անդրեասյան (video) «Ստոր ու սրիկաներ չե՞ք․․․ ձեզ ներում չի լինելու հենց սրա համար»․ Վահե Մովսիսյան (video) «Այ շերե՛փ, քեզ եմ ասում, այ տղա՛․․․ ես եմ Էդգար Ղազարյանին գործուղել ԱԺ, որ ձեզ․․․»․Աշոտ Անդրեասյան (video) «Այ անբարոյականնե՛ր, չփորձվե՛ք Գագիկ Ծառուկյանի աղջիկների անվանը կպնել»․ Աշոտ Անդրեասյան (video) «ՅԱԽՔ» քարտուղար Ալե՛ն, քեզ մի բան պետք է ասել ու․․․ Վահե Մովսիսյան (video) Վաղը Խաղողօրհնեք է․ Բագրատ Սրբազանը Սուրբ Պատարագի կմասնակցի Գեղարդավանքում «Էդգար Ղազարյանը ձեզ դեռ քիչ է ասել, դուք ոչ միայն սրիկաներ եք, այլ․․․»․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am