Սերժ Սարգսյանը նյարդայնացնում է ՀՅԴ-ին

«Ժամանակ» թերթը գրում է. «Gallup International Association-ը նախօրեին հարցում է ներկայացրել, որի համաձայն Կարեն Կարապետյանի վարկանիշը նվազում է, իսկ Սերժ Սարգսյանինն՝ աճում: Սոցիոլոգիական հարցումների վերաբերյալ Հայաստանում վաղուց կա բավականին ամուր հանրային կարծիք կամ անվստահություն, այստեղ իհարկե խնդիրը կոնկրետ հարցման վստահելիության և անվստահության աստիճանը դիտարկելը չէ, այլ այն, որ նույն կազմակերպությունը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ներկայացնում էր Կարեն Կարապետյանի ավելի քան 80 տոկոս վարկանիշ և որի վրա փաստորեն կառուցվում էր խորհրդարանական ընտրությունների այսպես ասած «սոցիալ-քարոզչական» բազան: Ահա դրանով իսկ հետաքրքիր է, որ ներկայումս այդ կազմակերպությունը կամա, թե ակամա, իր սոցիալական հարցման նոր տվյալով փաստորեն ձևավորում է արդեն Սերժ Սարգսյանի քաղաքական պլանների «սոցիալ-քարոզչական» բազա՝ արձանագրելով նրա վարկանիշի վերելք և Կարեն Կարապետյանի վարկանիշի նվազում: Որոնք են Սերժ Սարգսյանի պլանները, դեռևս իհարկե պարզ չէ, սակայն ուշագրավ է սոցիոլոգիայի սլաքի փոփոխությունն այդ ուղղությամբ և անկասկած հետաքրքիր է լինելու դիտարկել, թե ինչ ծավալում կարող է ունենալ այդ այսպես ասած միտումը կամ գործընթացը: Միևնույն ժամանակ իհարկե հետաքրքիր է նաև հետևել ներկայացվող պատկերից բխող վարքին, որ կցուցաբերեն իշխող համակարգի սուբյեկտները: Ի վերջո բացառված չէ, որ իրականացվում է այսպես ասած «հետախուզական» տեխնոլոգիայի կիրառում, շոշափելու համար առկա տրամադրությունները: Այդ տեսանկյունից ուշագրավ է ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ արձագանքը, մասնավորապես խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի շուրթերից: Նա հայտարարել է, թե հող նախապատրաստում են ոչ թե սոցհարցումներով, այլ գործողություններով: Խոսքը Սերժ Սարգսյանի համար հող նախապատրաստելու մասին է: Այլ կերպ ասած, Արմեն Ռուստամյանը կամա, թե ակամա թերահավատություն է հայտնել Սերժ Սարգսյանի գործողությունների կապակցությամբ, կամ դժգոհություն, որ կոալիցիոն գործընկերը տեղյակ չէ որևէ գործողությունից: ՀՅԴ-ն իհարկե ունի դժգոհելու տեղ, քանի որ առայժմ միակ քաղաքական ուժը, որը հավանություն է տվել Սերժ Սարգսյանի վարչապետությանը, մնում է ՀՅԴ-ն: Դեռևս սահմանադրական փոփոխությունների շրջանում նույն Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, որ, եթե խորհրդարանական կառավարման մոդելը հաստատվում է և կատարվում են այսպես ասած բարեփոխումներ, ապա ՀՅԴ-ն խնդիր չի տեսնում Սերժ Սարգսյանի վարչապետության հարցում, առավել ևս, որ օրենքը չի արգելում դա: Ըստ ամենայնի՝ ՀՅԴ-ին նյարդայնացնում է անորոշությունը, որ պահում է Սերժ Սարգսյանը և Դաշնակցությունը սկսում է կամաց-կամաց դժգոհել այդ կապակցությամբ»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am