BMW-ի վարորդը,ով իր ընկերոջ հետ ավազակային հարձակում էր կատարել ՌԴ-ից Հայաստան վերադարձած քաղաքացու նկատմամբ և վթարվել,կալանավորվեց/տեսաշար/

Երեկ՝ դեկտեբերի 7-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Նորայր Այվազյանը միջնորդություն է ներկայացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի բնակիչ, 21-ամյա Հրաչյա Գևորգյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ մինչ այդ հարուցվել էր ՀՀ քր. օր.-ի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով քրեական գործ, սակայն նախաքննության ընթացքում նրա և ընկերոջ՝ վթարի հետևանքով մահացած, նախկինում 4 անգամ դատապարտված, Այնթապ գյուղի բնակիչ, 20-ամյա Մխիթար Արզումանյանի նկատմամբ հոդվածը վերաորակվել է ավազակային հարձակում: Դատավոր Գագիկ Սարգսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է ավագ քննիչի միջորդությունը և Հ. Գևորգյանը դատարանից տեղափոխվել է Արմավիր քրեակատարողական հիմնարկ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 4-ին Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Նորայր Այվազյանի որոշամբ ձերբակալվել էր Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի բնակիչ, 21-ամյա Հրաչյա Գևորգյանը: Վերջինիս նկատմամբ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս աշխատում է «Շին-պլազա» խանութ-սրահում՝ որպես առաքիչ: Նախօրեին Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները՝ Արտաշատի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ պարզել էին Արտաշատյան խճուղու թիվ 88 հասցեում գտնվող ճանապարհային Ոստիկանության անշարժ պահակետի պատին ձերբակալված Հ. Գևորգյանի կողմից վարած BMW մակնիշի ավտոմեքենայի բախման հետևանքով մահացած նրա ուղևորի ինքնությունը: Մահացածը Այնթապ գյուղի բնակիչ՝ 20-ամյա Մխիթար Արզումանյանն էր, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով, նախկինում 4 անգամ եղել էր դատապարտված և պատժի կրումից ազատվել էր այս տարվա նոյեմբերի 3-ին: Արտաշատի ոստիկանները պարզել էին նաև, որ Հ. Գևորգյանն ու Մ. Արզումանյանը Արարատի մարզի «Արարատ գրուպ» գործարանի մոտ անհիմն վիճաբանել էին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած ՌԴ քաղաքացի՝ 42-ամյա Կորյուն Շալունցի հետ, ով Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի բնակիչ է, ավտոմեքենայից իջեցրել էին, ծեծի ենթարկել, այնուհետև Կ. Շալունցի իրերը հափշտակել, որի մեջ եղել էին նրա անձնական իրերը և «Լենովո» տեսակի պլանշետը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի

դիտվել է 47 անգամ
Հետևեք մեզ YouTube-ում Հետևեք մեզ Facebook-ում Հետևեք մեզ Telegram-ում Հետևեք մեզ Viber-ում
Լրահոս
Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ
ԱՄԲՈՂՋ ԼՐԱՀՈՍԸ
Ամենաընթերցվածները
«Փաշինյանը երեկ հարձակվել է իր պաշտոնյայի վրա․․․» (video) 1 Սարսափելի մանրամասներ՝ ինչ ձևով են ադրբեջանցիները խոշտանգել ու սպшնել հայ հովիվին․․․ (video) 2 Սամվել Կարապետյա՛ն, ես ձեզ ասում եմ՝ պետք է անպայման մտնեք այդտեղ․ Լարիսա Ալավերդյան (video) 3 «Հասկացավ՝ ինչ շանտղություն է արել․․․ դավաճանին չներեցին»․ Նաիրի Հոխիկյան (video) 4 Գագիկ Ծառուկյանը ամեն օր էդ էր ասում, Սամվել Կարապետյանը՝ նույնը, Ռուսաստանը էդ ժամանակ ինչ էր անում (video) 5
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am