Կարեն Կարապետյանի նահանջն ու Բաբլոյանի թասիբի հարցը

Առինջ մոլի առեւտրականների խնդիրների մտահոգությամբ Կառավարության դեմ դեռ շաբաթներ առաջ պատերազմ սկսած Ծառուկյան դաշինք խմբակցությունը ոչ միայն չի պատրաստվում նահանջել, այլ նոր գրոհի է պատրաստվում: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ  այս խմբակցության պատգամավորներից մի քանիսը հարցեր ունեին վարչապետին ուղղված, որն ավելի շատ քննադատություն էր կառավարության ղեկավարի հասցեին: Պատգամավոր Շաքե Իսայանը խոսեց համատարած գնաճի մասին, փաստելով, որ կարագի միջազգային գները չնայած չեն բարձրացել, սակայն այս կառավարությունը կահառակն է անում:  Գեւորգ Պետրոսյանն էլ Կարեն Կարապետյանի հետ <<բլիժնի բոյ>> էր պատրաստ մտնել, նրանից հետաքրքրվում էր, թե չի պատրաստվում կատարել ՀՀ առաջին դեմքի՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունն առ այն, որ որեւէ կառավարություն, որը չի ապահովի 7 տոկոս տնտեսական աճ, պարտավոր է հեռանալ: Սերժ Սարգսյանն այդ հայտարարությունն արել է տարիներ առաջ ու դրա հիմքով մի քանի կառավարություն փոխել ՝ Տիգրան Սարգսյան, Հովիկ Աբրահամյան: Սակայն վարչապետը խույս տվեց պատգամավորի հարցից եւ ոչ թե ինքը պատասխանեց, այլ Վաչե Գաբիրելյանը, որը ըստ  էության ոչինչ չասաց: Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց իր հարցին չպատասխանելու համար: Երեկոն, ինչպես ասում են՝ ձանձրալի կդառնար, եթե իրեն իրական ընդդիմություն համարող Ելք խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը չմոտենար խոսափողին: Պարզվեց նա մինչեւ հոգու խորքը վիրավորվել էր ԱԺ ՀՀԿ-ական խոսնակ Արա Բաբլոյանի հետ կատարվածից եւ հաշիվ էր պահանջում Էդվարդ Նալբանդյանից: «Տաջիկստանի Հանրապետության նախագահի հրավերով ԱԺ-ից պատվիրակություն էր գնացել, պարոն Բաբլոյան, կներեք, խոսքս վերաբերում է մեր պետության երկրորդ դեմքին: Հետ գալուց Մոսկվայի օդանավակայանում, այնտեղ Մոսկվա-Երևան ինքնաթիռն ուշացել էր ու ամբողջ ուղևորների դեմը, անցումային կետում, հասկանում եմ, ուրիշ պետության սահմանն ենք հատում, պետք է ենթարկվենք իրենց օրենքներին, բայց լինելով ԵԱՏՄ անդամ, անցումային կետում խուզարկում են երկրորդ դեմքին, ռեմեն են հանել տալիս, գոտին են հանել տալիս, մի հատ ինչ-որ սերժանտ՝ ամբողջ մեր ժողովրդի աչքի դեմը: Մի քիչ տհաճ է, մեր պետության երկրորդ դեմքին է վերաբերվում»,- միջադեպը ներկայացրեց Միքայելյանը ու բացատրություն պահանջեց նիստից բացակա Էդվարդ Նալբանդյանից: Կառավարության օթյակից հայտնեցին, որ կլինի գրավոր պատասխան:  Ինչ խոսք, նման դեպքերը  կարող են շատ լուրջ միջպետական սկանդալների առիթ դառնալ, բայց ՀՀ իշխանավորները  որոշել են այդ մասին լռել: Արդյոք նույնպիսի վերաբերմունք կարելի է պատկերացնել Հայաստանի օդանավակայանում ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի վերաբերյալ, իհարկե, ոչ: Ինչպես հնարավոր չէ պատկերացնել, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական բողոք կհղեր ՌԴ ու պատիվ կպահանջեր : Անհասկանալին թերեւս ընդդիմադիր պատգամավորի մտահոգություններն են, ինչ է այլ կարծիք ուներ այս իշխանությունների մասին: Անի Սահակյան

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am