Ավելի քան 22 մլն դրամ՝ ՀՀ ֆինանսների նախարարի քրոջը․ ԲՏԱ նախարարության պայմանագրերի հետքերով. Fip.am

Fip.am-ը գրում է. Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի քրոջ ընկերությունը մի քանի անգամ՝ ընդհանուր առմամբ ավելի քան 22 մլն դրամի դրամաշնորհ է ստացել ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարությունից։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ընկերության հետ նախարարության կնքած պայմանագրերը։

«Փիլաբս»՝ նախարարի քրոջ ընկերությունը
Այսպես, 2022-2023 թվականներին «Փիլաբս» տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունը երեք անգամ դրամաշնորհ է ստացել ԲՏԱ նախարարությունից։ Ընկերությունը, համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց գրանցման պետական E-register հարթակի, հիմնադրվել է 2019 թվականի հունվարին։

Ընկերության իրական շահառուն Էլմիրա Միշայի Բարթելսն է: Ընկերությունը գրանցված է Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Սունդուկյան փողոց 7,88 հասցեում։

Հատկանշական է, որ սա բնակելի հասցե է, որտեղ բնակվում է նաև Բարթելսը։ Ավելին՝ այստեղ է գրանցված նաև ՀՀ ֆինանսների նախարար Վահե Միշայի Հովհաննիսյանը․ նա միակն է, ում անձնական տվյալները համապատասխանում են ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալներին (ծնվել է 1980 թվականի մարտի 19-ին, հայրանունը՝ Միշայի)։

Արտապատկերումը՝ ՀՀ ընտրողների ռեգիստրից։
Բարթելսը Վահե Հովհաննիսյանի քույրն է․ համաձայն MyHeritage ազգակցական կապերի վերաբերյալ շտեմարանի, Էլմիրա Հովհաննիսյանը Նյու Յորքում ամուսնացել է Մեթյու Չարլզ Բարթելսի հետ և այժմ կրում է նրա ազգանունը։ Նշենք նաև, որ ըստ Ընտրողների ռեգիստրի՝ Էլմիրա Բարթելսի հետ նույն հասցեում է ապրում նաև նրանց զավակը՝ Դանիել Բարթելս Մեթյու Չարլզը

Երեք պայմանագիր և արտոնություններ ընկերությանը
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, համաձայն Armeps էլեկտրոնային գնումների համակարգի, սկսած 2022 թվականից՝ երեք դրամաշնորհային պայմանագիր է կնքել այս ընկերության հետ։

Առաջին դրամաշնորհային պայմանագիրը կնքվել է 2022 թվականի դեկտեմբերին՝ 10 մլն դրամ արժողությամբ՝ «Puzl-AI սուպերմարկետների լուծում» ծրագրի իրականացման նպատակով։

Ըստ պայմանագրով սահմանված ժամանակացույցի՝ ծրագրի միջոցառումները պետք է իրականացվեին 2023 թվականի ընթացքում։

Սակայն, 2023 թվականը դեռ չավարտված՝ այդ տարվա հունիսին նախարարությունը ՍՊԸ-ի հետ կնքում է հերթական՝ ևս մոտ 2,3 մլն դրամի աջակցություն տրամադրելու մասին պայմանագիր՝ ՏՏ ոլորտի ընկերությունների աջակցության տրամադրման պետական ծրագրի շրջանակում։

Նշենք նաև, որ «Փիլաբս» ընկերությունը հայտնվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնություններից օգտվող կազմակերպությունների ցանկում։

Արդեն 2024 թվականին ընկերությունը հայտնվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի հաղթողների ցանկում։

Ըստ նախարարության կայքի՝ դրամաշնորհային մրցույթով սահմանված ժամկետում ստացվել էր 149 հայտ, սակայն հաղթել են ընդամենը 18-ը, որոնց թվում նաև «Փիլաբսն» է եղել։

Այս անգամ նախարարությունը 9,9 մլն դրամի պայմանագիր է կնքել ՍՊԸ-ի հետ։

Այսպիսով, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2019 թվականին հիմնադրված, ֆինանսների նախարարի քրոջը պատկանող ընկերության հետ կնքել է 22.2 մլն դրամի պայմանագիր։

դիտվել է 437 անգամ
Լրահոս
Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am