Արցախ այցելած թուրք մտավորականները հերքում են. «Ալիևից ներողություն չենք խնդրել»

Թուրքիայի արտգործանխարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի հայտնի մտավորականներ Ալի Բայրամօղլուի, Ուֆուք Ուրասի, Էրոլ Քաթըրջըօղլուի և Սաիթ Չեթինօղլուի դեմ հետաքննություն է սկսվել Արցախ այցելության համար: Մտավորականներն Արցախ էին այցելել սեպտեմբերին, ինչից հետո Ադրբեջանը «երկրի տարածքն ապօրինի հատելու» մեղադրանքով նրանց նկատմամբ հետախուզում էր հայտարարել: «Էրմենիհաբեր»-ը, վկայակոչելով «Ակօս» շաբաթաթերթին, հայտնում է, մտավորականները հայատարարություն են տարածել՝ հերքելով Չավուշօղլուի խոսքերը, թե Թուրքիայում իրենց նկատմամբ հետաքննություն է սկսվել. «Ադրբեջանի իշխանությունների կողմից սկսված հետաքննության շրջանակներում մենք պատասխանել ենք միջազգային համաձայնագրերով Արդարադատության նախարարությանը փոխանցված հարցերին, ինչպես որ պահանջել է ընթացակարգը: Դրանից զատ ղարաբաղյան այցի հարցով Թուրքիայում մեր նկատմամբ որևէ հետաքննություն չի եղել, հետապնդում չի իրականացվել»: Ինչ վերաբերում է լուրերին, թե Չավուշօղլուն մտավորականներից պահանջել է ներողություն խնդրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից Արցախ այցելելու համար, մտավորականները հետևյալ կերպ են արձագանքել. «Նախարարի (Չավուշօղլու-EH) հետ կապ հաստատեցինք՝ պահանջելով, որ պետությունը պաշտպանի մեր իրավունքներն ընդդեմ Ադրբեջանի՝ մեզ ձերբակալելու նախաձեռնության: Նրա (Չավուշօղլու-EH) ցանկությամբ՝ Ալիևին նամակ գրեցինք՝ ներկայացնելով մեր այցի նպատակը և ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեր անհանգստությունը: Այդ նամակում «ափսոսանք», «ներողություն» բառերը ներառելու նախարարի հորդորներին տուրք չենք տվել»: Մտավորականները համատեղ հայտարարության մեջ ընդգծել են, որ իրենք գիտնականեր և լրագրողներ են, որոնք հակամարտությունների լուծման  թեմայով աշխարհի տարբեր հակամարտության գոտիներ են այցելում: Իսկ ղարաբաղյան այցելությունը որևէ առնչություն չունի Հայաստան-Ադրբեջան տարաձայնությունների և Ղարաբաղի իրավական կարգավիճակի հետ: Ալի Բայրամօղլուն թեմայի վերաբերյալ նաև մեկնաբանություն է տվել «Ակօս»-ին՝ կրկնելով, որ իրենց նկատմամբ Թուրքիայում որևէ հետաքննություն չի սկսվել: Նա ընդգծել է, որ Թուրքիայի օրենսդրությամբ դա նաև անհնար է, քանի որ արտասահմանում  կատարված խախտումների պարագայում, որոնք պահանջում են մինչև մեկ տարի ազատազրկում կամ 1000 թուրքական լիրայի չափով տուգանք, ինչպես օրինակ ապօրինի սահման անցնելն է,  Թուրքիայի օրենքներով որևէ իրավական գործընթաց չի նախատեսվում: Բացի այդ, ինչպես նկատում է Բայրամօղլուն, չկա որևէ երկիր, որտեղ Թուրքիան արգելում է այցելել: «Պետությունից ակնկալում ենք, որ երկրից դուրս մեր դեմ հարուցված գաղափարական հետաքննությունների դեմ պաշտպանի մեր իրավունքները: Թուրքիայի Հանրապետությունն այս հարցում ոչինչ չի անում: Անգամ հակառակն է անում, ինչը մտահոգիչ է»,-հավելել է Բայրամօղլուն: artsakhpress.am

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am