2018թ. պետբյուջեն հաստատվեց.ովքեր էին դեմ,ովքեր՝կողմ

ԱԺ նիստի սկզբում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ սկզբում կքվեարկեն «Սահմանամերձ համայնքների աջակցություն ցույց տալու մասին» օրենքի նախագիծը՝ 2-րդ ընթերցմամբ, ապա՝ 2018թ. պետական բյուջեի նախագիծը: «Սահմանամերձ համայնքների աջակցություն ցույց տալու մասին» օրենքի նախագիծը ընդունվեց միաձայն՝ 98 կողմ: Խորհրդարանն այսօր 64 կողմ, 35 դեմ ձայնով ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» լրամշակված օրենքի նախագիծը: 2018 թվականի բյուջեի նախագծով ընդհանուր եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 308 մլրդ 285 մլն դրամ, որից հարկային եկամուտների և պետական տուրքի գծով ծրագրված է 1 տրիլիոն 248 մլրդ 500.0 մլն դրամ: Ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 465 մլրդ 200 մլն դրամ, իսկ պակասուրդը գրեթե անփոփոխ է՝ 156,9 մլրդ դրամ: ՀՀ կառավարությունն առաջիկա տարիներին առավել կարևորում է պետական բյուջեի ծախսային հետևյալ գերակայությունները: 4 մլրդ դրամով ավելացվել է պետական բյուջեի պահուստային ֆոնդը, որը մասամբ պայմանավորված է 2018 թվականին նախատեսված 3 կարևոր միջոցառումների ֆինանսավորման անհրաժեշտությամբ: 1 մլրդ դրամով կավելացվի «Հայաստան» զորախմբի ֆինանսավորումը: Մասնավորապես՝ լրացուցիչ 4 մլրդ դրամ ուղղվելու է առողջապահության ոլորտին, որի շնորհիվ կավելացվի հիվանդանոցային, արտահիվանդանոցային որոշ ծրագրերի ֆինանսավորումը: ԱԺ-ում են ՀՀ վարչապետը եւ Կառավարության մյուս անդամները: «Ծառուկյան» խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը վարման կարգով ելույթում ասաց, որ խմբակցությունը դեմ է քվերակելու բյուջեի նախագծին, քանի որ դրանում տնտեսական աճի ու զարգացման համար հիմքեր չկան: «Մենաշնորհների դեմ ազատ արդար մրցակցային պայմաններ ձևավորելու համար չեն ձևավորվում պամաններ: Մենք չենք կարող կիսել այս բյուջեի իրականացման քաղաքական պատասխանատվությունը, և «Ծառուկյան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին», - ասաց նա: Կողմ էր միայն իշխանական կոալիցիան: Քվեարկությունից հետո ՀՀԿ եւ ՀՅԴ պատգամավորները սկսեցին միմյանց շնորհավորել ու ծափ տալ: «Եթե Կառավարությունն ուզում է, կարող է գնալ»,- շշուկով դիմելով ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանին՝ հետաքրքրվեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: «Չէ, չէ, չէ…»,- արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am