Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռոմանոս Պետրոսյանի՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակվելուց հետո թեական պատկեր էր ստեղծվել, թե ամեն բան կխաղաղվի, սակայն իրավիճակն ավելի լարվեց։

Երեկ ՀէՑ-ի շուրջ եւս մի սկանդալ «պայթեց». ArmLur.am-ը գրեց, որ ըստ տեղեկությունների՝ Ռոմանոս Պետրոսյանը երեկ ՀԷՑ էր կանչել «Ջի Թի Բի» ընկերության սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանին, եւ նրանք մտադրություն ունեն ՀԷՑ-ի բաժնեմասերը վաճառել կամ այլ եղանակով օտարել «Ջի Թի Բի» ընկերության սեփականատեր, ՔՊ-ի սիրելի գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանին։

Իրավիճակը դեռ չէր հանդարտվել ՀԷՑ-ում՝ մի շարք նոր նշանակումներ արվեցին, որոնք այդքան էլ պատահական չէին։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի բացահայտման, երեկ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, իրացման տնօրեն է նշանակվել Լեւոն Օհանեսյանը, որն այդքան էլ «պատահական» մարդ չէ։ Լեւոն Օհանեսյանը եղել է «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրենը. հիմա այդ հիմնադրամը գլխավորում է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը։

Ըստ համադրվող փաստերի՝ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, էկոնոմիկայի եւ ֆինանսների տնօրեն է նշանակվել Արմեն Շահնազարյանը, որը նախկին իշխանությունների կադրերից է եղել։ Նա 2015 թվականի հունվարի 22-ին եղել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարը։

2017-2019 թվականներին եղել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ Տնօրինության նախագահ, Գործադիր տնօրենը։

ՀԷՑ-ի իրացման նոր տնօրենի տեղակալ, Երեւան քաղաքի էներգաիրացման սպասարկման տնօրեն է նշանակվել Արման Սմբատյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Ստացվում է, որ ՀԷՑ-ը ոչ միայն «խլվել է», այլեւ «ՔՊ-ացվել»»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 625 անգամ
Լրահոս
Նորատուսցի Ալիկը՝ կրիմինալ նոր սկանդալո՞ւմ Թիվ 35 երթուղու ավտոբուսը հարվածել է հետիոտնին ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը ԱԹՍ-ների և արհեստական բանականության միջոցով Բնակարանային գողության փորձ կատարած տղամարդիկ ձերբակալվեցին․ երկուսն էլ կալանավորվել են Գլենդելում 5 հայի են ձերբակալել ԱՄՆ-ն ամբողջությամբ դուրս կբերի զորքերն Իրաքից Ուժի մեջ է մտել մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը Այսօր Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի տոնն է Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում․ ՆԳՆ-ն զգուշացնում է США надеются ограничат доступ Китая к критически важным ресурсам и технологиям Թեհրան․ Հորմուզի նեղուցը կվերահսկվի բացառապես Իրանի կողմից Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 15-ին Ամեն դատական նիստից հետո փորձում է կախվել. կալանավորի վիճակը ծանր է Մի քանի խորհուրդ, թե ինչպես բավարարեք ձեզ ուղղված մեծ պահանջները Ջուր չի լինի Իրանը պատասխանել է Թրամփին Տո դու՞ք եք ներողությունից խոսում, դե լսե՛ք՝ ինչի համար և ումից դու՛ք պետք է ներողություն խնդրեք (video) «Սրիկա ասելն էլ ձեզ քիչ է․ չմոռանա՛ք Փաշինյանի խոսքերն ու մեր տղաների ոսկորները»․ Աշոտ Անդրեասյան (video) «Ստոր ու սրիկաներ չե՞ք․․․ ձեզ ներում չի լինելու հենց սրա համար»․ Վահե Մովսիսյան (video) «Այ շերե՛փ, քեզ եմ ասում, այ տղա՛․․․ ես եմ Էդգար Ղազարյանին գործուղել ԱԺ, որ ձեզ․․․»․Աշոտ Անդրեասյան (video) «Այ անբարոյականնե՛ր, չփորձվե՛ք Գագիկ Ծառուկյանի աղջիկների անվանը կպնել»․ Աշոտ Անդրեասյան (video) «ՅԱԽՔ» քարտուղար Ալե՛ն, քեզ մի բան պետք է ասել ու․․․ Վահե Մովսիսյան (video) Վաղը Խաղողօրհնեք է․ Բագրատ Սրբազանը Սուրբ Պատարագի կմասնակցի Գեղարդավանքում «Էդգար Ղազարյանը ձեզ դեռ քիչ է ասել, դուք ոչ միայն սրիկաներ եք, այլ․․․»․ Աշոտ Անդրեասյան (video) ԱՄՆ-ն կարող է ոչնչացնել Իրանը, բայց չի ցանկանում դա անել. Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am