Արտեմ Ասատրյանի ղեկավարած կառույցում համալիր ստուգումներ կանցկացվի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանն ԱԺ-ում երեկ ներկայացրեց ՎՊ 2018թ. գործունեության ծրագիրը: Ընդ որում, ԱԺ-ն այս տարի վերջին անգամ է հաստատելու ՎՊ ծրագիրը, քանի որ հաջորդ տարվա ապրիլին նոր Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո այդ կառույցն անվանվելու է հաշվեքննիչ պալատ, եւ գործունեության ծրագիրը հաստատելու է հենց պալատի խորհուրդը: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ՎՊ-ն, ի թիվս այլ նախարարությունների, 2018թ. ստուգումներ է անցկացնելու նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում: Եւ սա այն դեպքում, երբ նույն այդ նախարարությունում պալատը ստուգումներ անցկացրել է նաեւ այս տարի: Պարզապես 2017թ. պալատն այդ նախարարությունում ստուգումներ է անցկացրել միայն հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով, վերականգնման, տեխնիկական միջոցներով, սայլակներով եւ լսողական սարքերով ապահովելու ոլորտում: Հավանաբար այնպիսի փաստեր են ի հայտ եկել, որ որոշվել է ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանի ղեկավարած կառույցում համալիր ստուգումներ անել»: Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները․ Կարապետյան Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Երբ չես հարգում քո Սահմանադրությունը, թշնամին քիթը խոթում է երկրիդ ներքին գործերի մեջ․ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am