ԵԱՀԿ նախարարական խորհրդում ԼՂ խնդրի վարաբերյալ հայտարարություն է ընդունվել

Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպման արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Վերոնիկ Ռոժե-Լականը համատեղ հայտարարություն են ընդունել: Այս մասին տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից: Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները շեշտում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդության հարցում ունեն միասնական հանձնառությունը, և որ հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինկիի Եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների հիման վրա, այդ թվում՝ ուժի և դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշում: «Մենք վերահաստատում ենք մեր միասնական հանձնառությունը այս հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման հանդեպ՝ որպես տարածաշրջանի ժողովուրդներին իրական հաշտեցման բերելու միակ ճանապարհ: Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև բարձր մակարդակի երկխոսության վերսկսումը հոկտեմբերի 16-ին Ժնևում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մենք մեր գոհունակությունն ենք արտահայտում ակտիվացած բանակցությունների կապակցությամբ և կոչ ենք անում կողմերին կենտրոնացնել իրենց ջանքերը քաղաքական կարգավորման բովանդակային հարցերին փոխզիջումային լուծումներ գտնելու ուղղությամբ: Հետագա դադարներն ավելի կբարդացնեն իրավիճակը և կարող են հարցականի տակ դնել տևական համաձայնության հասնելու կողմերի հանձնառությունը: Հղում կատարելով շփման գծում լարվածության թուլացման հավելյալ միջոցներ նախաձեռնելու երկու նախագահների հանձնառությանը՝ կոչ ենք անում Բաքվին և Երևանին ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գոյություն ունեցող գրասենյակի ընդլայնումը: 2016թ-ի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ ընդունված մյուս որոշումները ևս պետք է իրականացվեն: Մենք ողջունում ենք այն հանգամանքը, որ կողմերը դիտարկում են հայերի և ադրբեջանցիների միջև մարդկանց միջև վերականգնմանն համանախագահների համանախագահների առաջարկները և աջակցում ենք Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ջանքերին՝ ուղղված անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը: Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ այս կարևոր հումանիտար քայլերն անհարկի քաղաքականացնելուց: Մեր երկրները պատրաստ են սերտորեն աշխատել կողմերի հետ՝ տեղական և խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ: Մենք հանձնարարել ենք մեր համանախագահներին շարունակել իրենց միջնորդական ջանքերը՝ առաջ մղելու կողմերին ներկայացված աշխատանքային առաջարկների փոխզիջումները, սակայն շեշտում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ դնելու առաջնային պատասխանատվությունը մնում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վրա»,- նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարության մեջ:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am