«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի քաղաքական վիճակը գնալով բարդանում է: Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքում ունենալով 8 մանդատ՝ իրավիճակի բերումով նա ստացավ ընդդիմադիր երկու ուժերի՝ Մարտուն Գրիգորյանի ու Ռուբեն Մխիթարյանի թիմերի հավաքած 9 մանդատները եւ դարձավ քաղաքապետ: Քանի որ Վարդան Ղուկասյանն ու իր շրջապատն այս մարդկանց համարում են ՀՀ երրորդ նախագահի ազդեցության տակ գտնվող գործիչներ, ուստի ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի որդու դեմ ուժայինների հարուցած հետախուզման լուրը խիստ անհանգստացրել է Ղուկասյանին ու նրա թիմակիցներին: Վերջիններս մտավախություն ունեն, որ իշխանությունները կօգտագործեն իրենց լծակները ու վերջնահաշվում կզրկեն Ղուկասյանին ավագանու անդամների անհրաժեշտ քանակի աջակցությունից` սկսելով անվստահության գործընթաց:
Քաղաքապետին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Ղուկասյանը փորձում է կապեր գտնել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կամ գոնե նրա թիմակիցների շրջանում՝ քաղաքական աջակցություն ստանալու եւ վերոնշյալ սցենարը կանխելու համար:
Ամենամեծ հարցն այն է, որ սկսած 2018թ.-ից, Ղուկասյանը շատ կոպիտ է արտահայտվել Սերժ Սարգսյանի մասին, նույնիսկ տեսախցիկների առջեւ վանկարկել է՝ «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» ՔՊ-ական կարգախոսը: Տեսնենք, թե ինչպես կդասավորվի քաղաքական իրավիճակը Ղուկասյանի համար»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը