Կարևորը՝ մնա իշխանության, իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, նրան չի էլ հետաքրքրում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հետևելով Նիկոլ Փաշինյանի վերջին 4,5 ժամանոց ասուլիսին՝ առաջին տպավորությունն այն էր, որ նա ցանկանում էր ստելու, մանիպուլ յատիվ արտահայտությունների, զազրախոսության, բառային ագրեսիայի նոր ռեկորդ սահմանել: Կարծում ենք՝ դա նրան հաջողվեց:

Մեր այդ տպավորությունը հիմնավորող օրինակները շատ-շատ են, բայց նախ՝ դիտարկենք հիմնականներից մեկը: Փաշինյանն ասում է, թե 2022-ի հոկտեմբերի 6-ին ինքը ոչ միայն Արցախը ճանաչել է Ադրբեջանին պատկանող, այլև… ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Սա ոչ միայն աբսուրդային հայտարարություն է, այլև հատուկ տակտիկա: Փաշինյանը միտումնավոր անում է այնպիսի հայտարարություններ, որ դրանք լսող նորմալ, բանական մարդու ուղեղը, պատկերավոր ասած, ճաքի:

Այսինքն, ըստ Փաշինյանի, ստացվում է, որ մինչ այդ Հայաստանի տարածքային ամբողջականությունն անճանաչ էր: Հասկանո՞ւմ եք, պետությունը, 1991-ից սկսած, միջպետական հարաբերություններ է հաստատել, միջազգային կառույցների ու կազմակերպությունների է անդամակցել (ՄԱԿ, ԵԽԽՎ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ և այլն), ունեցել է մի քանի իշխանություն ու ղեկավար, բայց… ՀՀ տարածքային ամբողջականությունը Նիկոլ Փաշինյանն է ճանաչել, այն էլ՝ Պրահայում, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ ուրանալով Արցախը:

Ի դեպ, փաշինյանական «ճանաչումների» վերաբերյալ, կարծում ենք, բավականին ուշագրավ է «Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի այն արձագանքը, որ Փաշինյանը որևէ լիազորություն չուներ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու: Ու, առհասարակ, այդ ճանաչումն իրավական ուժ էլ չունի, որովհետև գոյություն չունի ՀՀ համապատասխան ընթացակարգեր անցած միջազգային պայմանագիր, որով Արցախը ճանաչվում է Ադրբեջանի կազմում:

Ամենից կարևորը, որ պետք է ասել «ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու» մասով Փաշինյանի վերջին մանիպուլ յատիվ հայտարարության վերաբերյալ, այն է, որ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում նման «ճանաչում» անելով՝ ինքն ուղղակիորեն արձակեց Ադրբեջանի ու Թուրքիայի արյունոտ ձեռքերը՝ Արցախի օկուպացիա իրականացնելու, Արցախը հայաթափելու, ըստ էության՝ Արցախի հայության հանդեպ ցեղասպանական ոճիր գործելու համար:

Սա է էականն ու փաստականը, եթե «ասուլիսային», կներեք, լոլոները դնենք մի կողմ: Կամ, օրինակ՝ հայտարարում է, թե՝ Հայրենիքի մի մասը կորցրել ենք, բայց պետություն ենք ձեռք բերել: Նկատի ունի, որ Արցախը ուրանալու, հանձնելու փոխարեն, ինքը՝ Փաշինյանը, ձեռքբերում ունի, այն է՝ Հայաստանն ու ՀՀ ինքնիշխանությունը: Սա ավելին է, քան մանիպուլյացիան:

Սա, եթե խորամուխ լինենք, գաղափարաքաղաքական դիվերսիա է հենց Հայաստանի Հանրապետության դեմ: Ողջ հարցն այն է, որ ՀՀն, որպես ինքնիշխան պետականություն, հենց Արցախյան շարժման արդյունք է: Ավելին, ՀՀ սուբյեկտայնությունն ու տարածաշրջանային, աշխարհաքաղաքական կշիռը անցած տասնամյակներին ապահովվել է հենց Արցախյան ազատամարտի ու Արցախի առկայության շնորհիվ: Եվ եթե դու ուրանում ես Արցախը, ապա ՀՀ-ի տակից քաշում-հանում ես իր հիմնական հենասյուներից մեկը:

Մյուս հենասյունն էլ, ի դեպ, Հայ առաքելական եկեղեցին է՝ որպես հայությանը միավորող ազգային, բազմադարյա, ավանդական կառույց: Ու, անկասկած, հենց դա է պատճառը, որ Փաշինյանն ու նրա իշխանական խումբը նման արշավանքի են ելել հենց Եկեղեցու դեմ:

Բայց մի հարց էլ կա Փաշինյանի նշած «ձեռքբերման» պահով: Լավ, ինչ կարգի անձնավորություն, ինչ նկարագրի տեր պետք է լինել, որպեսզի հազարավոր երիտասարդ զինվորականների կորուստը, հայրենիքի մի մասի կորուստը, հազարամյա սրբավայրերի կորուստն ու թշնամու կողմից ապականումը համարես… ձեռքբերում:

Փաշինյանն, ի դեպ, էլի կրկնեց իր այն «թեզը», թե ինքն ավելի վաղ պետք է ասեր, որ Արցախը… ադրբեջանական է, և՝ վերջ: Էհ, ո՞վ էր լեզուդ «բռնել», ասեիր: Սա այն նույն Փաշինյանն է, որ, տեղին է հիշեցնել, 2018- ին, վարչապետության 100 օրով բղավում էր. «…եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհավատամ և կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզանից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ…»:

Ստորագրել է, այն էլ՝ ինչպես. 2020 թ. նոյեմբերի 9-ին, մի հատ էլ եռակողմ՝ 2021-ի հունվարին՝ Մոսկվայում, 2022-ի հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, մի հատ էլ 2023-ի հոկտեմբերի 5-ին՝ Գրանադայում (միակողմանիորեն, ի դեպ, առանց Ալիևի): Հա, մի հատ էլ Ադրբեջանի հետ «խաղաղության համաձայնագիր» են վերջնականապես համաձայնեցրել, որի բովանդակությունը հայ ժողովրդից թաքուն է պահվում:

Բայց հարցն այդ չէ միայն: Օրինակ՝ Փաշինյանը 4,5 ժամ ինչի մասին ասես խոսեց, ում մասին ասես՝ վիրավորական արտահայտություններով դրսևորվեց, Մայր Աթոռի հասցեին սպառնալիքներ վերահնչեցրեց (կարելի է ասել, որ նրա ասուլիսը իր վերջին շրջանի անընդունելի գրառումների ձայնային տարբերակն էր), բայց այդպես էլ սահմանազատման առաջիկա աղետային դրսևորումների մասին կոնկրետ բան չասաց:

Մինչդեռ, կան տեղեկություններ, որ Աբու Դաբիում պայմանավորվել է Ալիևի հետ, որ սահմանազատումը նոր թափով պետք է վերսկսվի, և այն տեղերից, որտեղ Ադրբեջանը Հայաստանից ուզում է էլի տարածքներ խլել, իսկ Փաշինյանն էլ, հասկանալի է, նոր «ձեռքբերումների» է համաձայն:

Երևի մի «ձեռքբերումն» էլ այն է, որ գործնականում Ադրբեջանի պահանջով Փաշինյանի իշխանությունը լծվել է ՀՀ Սահմանադրությունը ջնջելուն ու «նորը» գրելուն, բայց այնպես, որ հղում չլինի ՀՀ անկախության հռչակագրին: Այսինքն, Փաշինյանը, Ադրբեջանի պահանջով, առոչինչ է ճանաչելու ՀՀ անկախության հռչակագիրը՝ առկա պետականության հիմնարար քաղաքական ակտփաստաթուղթը:

Էլ ի՞նչ կարելի է առանձնացնել Փաշինյանի վերջին ելույթից: «Արտապատվիրակումը»: Նա այս կամ այն ոլորտային ընկերության կառավարումը համեմատեց… երկրի տարածքի մի մասը, այդ տարածքով անցնող ռազմավարական նշանակության ենթակառուցվածքը օտարին հանձնելու հետ:

Փաշինյանը այս վերջին ասուլիսը նրա մեկ այլ՝ 7 տարի առաջ արված հայտարարություն հիշեցրեց. «ՀՀ-ում բիզնեսով զբաղվող որևէ մեկն անհանգստանալու որևէ բան չունի: Ոչ մեկի ձեռքից ոչ մի բիզնես չի խլվելու, ոչ մի գործարան և ունեցվածք չի խլվելու» (17.08.2018թ.):

Այդպես էլ ուզում ես ասել՝ այո, իհարկե՜, և ՀԷՑ-ի վրա իրականացված «զախվատ» գործողությունը դրա ցայտուն ապացույցն է: Իրականում, ի դեպ, բիզնեսները «վրաերթ» անելու օրինակները անցած 7 տարիներին շատ ավելի շատ են:

Ի դեպ, վրաերթի մասին: Փաշինյանը հայտարարում է, թե այդ ոչ թե ի՛ր ավտոշարասյունն է Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկել ու դարձել նրա ու իր չծնված փոքրիկի մահվան պատճառը, այլ… «վարչապետի ավտոշարասյունը»:

Գիտեք, առաջիկայում, երբ վրա հասնի քաղաքական ու իրավական պատասխանատվության պահը, գրեթե չենք կասկածում, որ հնչելու է հայտարարություն. «Այդ ոչ թե Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, այլ… ՀՀ վարչապետը»: Ելքը, կարծում ենք, նշմարվեց ինքնին. Փաշինյանը կարող է ինքն իրեն ձերբազատել ՀՀ վարչապետի ավտոշարասյան, որոշումների, ստորագրությունների համար պատասխան տալու ծանր բեռից: Դա շատ մարդասիրական մոտեցում կլինի ինչպես իր, այնպես էլ շուրջ 3 միլիոն ՀՀ քաղաքացիների ու մի երկու այդքան էլ Սփյուռքի հայերի համար: Իսկ եթե ավելի լուրջ, ապա ինչի՞ մասին է խոսում վերը նշվածը, ինչի՞ մասին էր նրա ասուլիսը: Իսկ խոսում է այն մասին, որ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչի գնալ, ամեն զիջման գնալ, միայն թե «Խաղաղության պայմանագիր» կնքի, որ ընտրություններից առաջ որպես կռվան «ծախի» ժողովրդի վրա, թե՝ տեսեք՝ խաղաղություն բերեցի, չնայած, որ դա ոչ մի խաղաղության մասին էլ չէ, այլ հենց պատերազմի սերմերն է կրում իր մեջ… Կարևորը՝ մնա իշխանության, իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, նրան չի էլ հետաքրքրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 281 անգամ
Լրահոս
«Հարգե՛ք ձեր մոր հիշատակը», «Ձեզ դաստիարակված պահեք»․ կռիվ լրագրողի և Ռուբինյանի միջև (video) Կարգալույծ եպիսկոպոսին վարչապետի կողմից եկեղեցու ներկայացուցիչ նշանակելը զառանցանք է. Հարություն Աղա-Սարգսյան Գոռ Հակոբյանը լուսանկար է հրապարակել Գերմանիայից Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեմ զրպարտության կապակցությամբ 13 դատական հայց է ներկայացվել․ փաստաբան Նեթանյահուին անվանում են ներկա ժամանակների Հիտլեր․ Թուրքիայի ԱԳՆ Արայիկ Հարությունյանի քինախնդիր միջամտությունը․ ուղիղ ճանապարհ դեպի միջազգային սկանդալ. Սուրենյանց #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Բոզոյան (video) Չինաստանը պահանջել է բացել Հորմուզի նեղուցը ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են վերսկսվել Իրանն ԱԷՄԳ-ում բարձրացրել է «Բուշեր» ատոմակայանին հարվածելու դեպքում հնարավոր վնասի հարցը Ինչպես մենք մտանք Ղարաբաղ, այնպես էլ կարող ենք մտնել Իսրայել․ Էրդողան ՔՊ-ն դեմ քվեարկեց ՔՊ-ական Հայկ Սարգսյանի նախագիծը օրակարգում ընդգրկելուն Հայաստանը սարքել են մեծ գժանոց՝ բաց երկնքի տակ․ Կնոջ կոնքի նմանվող անճոռնի պատկեր Ռուբիոն ևս կմասնակցի բանակցություններին Ինչպե՞ս փայտ չդնել ընդդիմության «անիվների» մեջ. «Փաստ» «Պետք է ցույց տալ, որ իշխանության բերած խաղաղության և պատերազմի դիլեման կեղծ է, և ընդդիմադիր որևէ ուժ խաղաղությունը չի դնում կասկածի տակ» Գարեգին Վարդանյանի հետ վերջին զանգը եղել է հոկտեմբերի 13-ին, նա տուն է «վերադարձել» անմահանալուց մեկ տարի հինգ ամիս անց. «Փաստ» Ոչ թե ժամանակն է, այլ նույնիսկ բավականին ուշացած է. «Փաստ» Հիմա էլ` դաշինքով. Թաթոյանը փոխում է ընտրություններին մասնակցելու ձևաչափը. «Փաստ» ԵՄ-ն չի հասկանում Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությունների բնույթը. Կալաս Մայրական սիրտը, որ պատերազմը չկարողացավ կոտրել. «Փաստ» Բանակում ատեստացիան սխալ են անցկացնում, դուք ինչպե՞ս եք անում. Օհանյանը՝ ՆԳ նախարարին (video) Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի առաջնությունից առաջ իր գլխավոր մարտահրավերի մասին Ձեր տվյալները փոխանցելու դեպքում ձեր բանկային հաշիվները զրոյացվելու են վայրկյանների ընթացքում Բազմամարդ հանրահավաքով ի՞նչ «մեսիջ» տվեց «Ուժեղ Հայաստանը» Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am