ՊԲ ղեկավարը «օգնել» է, որ 30 տարվա վաղեմության գործը «բացահայտեն»․ «Հրապարակ»

«Հրապարակ» գրում է ․ Երեկ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ բացահայտել է 27 տարի առաջ տեղի ունեցած պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը:

Մենք ամիսներ առաջ գրել էինք, որ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Խորխոռունու գործով իրավապահներին հաղորդում է ներկայացրել:

ՔԿ-ից հաստատել էին մեր լուրը։ Բաբայանի` ՔԿ դիմելու առիթը եղել էր այն, որ համացանցում օգտատերերից մեկը նրան մեղադրել էր 7 հոգու, այդ թվում՝ Խորխոռունու սպանության մեջ, եւ Բաբայանը պահանջել էր գրառման հեղինակին կանչել հարցաքննության ու պարզել իրողությունը: Հաղորդումը մերժվել էր, սակայն սկսել էին սպանության գործը քննել:

Հիմա, փաստորեն, այս գործով մեղադրվում է Բաբայանի թիկնազորի նախկին պետը` Սասուն Առուշանյանը, որը, ըստ որոշ լուրերի, Բաբայանին առաջադրված մեղադրանքում` Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի գործով, դերակատարում է ունեցել։

ՊԲ ղեկավարը, ըստ էության, «օգնել» է, որ 30 տարվա վաղեմության գործը «բացահայտեն», չնայած ՔԿ-ն ոչ մի նոր բան չի բացահայտել, ուղղակի ժամանակին չհաստատված ու չապացուցված վարկածը հիմա ապացուցված են համարել:

Ընդ որում, նորից խոսքը սպանությունը կատարողների մասին է, իսկ պատվիրատուները բացահայտված չեն:

Իշխանական մեր աղբյուրի խոսքով՝ իրականում Բաբայանի գլխին հիմա սուր է կախված․ 2026-ի ընտրություններից առաջ եթե ոչիշխանահաճո խաղեր տա, ապա նրան էլ այս գործում կներգրավեն։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 19․ 07․ 25 թ համարում։

դիտվել է 238 անգամ
Լրահոս
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը ԱՄՆ Սենատը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի հարցում Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ եղանակ է սպասվում Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Փաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ. «Ժողովուրդ» Նվերը մոռացե՞լ էր հետը բերել ԱՄՆ-ից․ «Հրապարակ» Սպասում են Սամվել Կարապետյանի հրավերին․ «Հրապարակ» ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ» Վեհափառը չի հանձնվի․ «Հրապարակ» «Մայր Հայաստան»-ի 3 ավագանիները շարունակում են մնալ խմբակցությունում. «Ժողովուրդ» Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով. «Ժողովուրդ» Ֆինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով. «Ժողովուրդ» Ընդդիմությունը համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները․ «Հրապարակ» Վրաստանի խորհրդարանը չի հրավիրվել Եվրախորհրդարանի ընդլայնման հարցերով նիստին Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Գազանջատումներ են սպասվում Եվրախորհրդարանը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը. Կոբախիձե Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Լիբանանի հարցն առանձնացված է Իրանի հարցից, քանի որ Լիբանանն ինքնիշխան պետություն է․ Ռուբիո Բացի թրքամետ քաղաքականություն վարելը, նաև վարքագծով են թրքաբարո, «ոհմակով» հարձակվում են. Ավագանու անդամը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am