Հայաստանում շարունակվում են բռնաճնշումները․ Ռուսաստանի հայերի միություն
Ռուսաստանի հայերի միությունը հաղորդագրություն է տարածել․
Հայաստանում շարունակվում են բռնաճնշումները։ Իշխանությունը իբր զավթելու հրապարակային կոչերով ձերբակալվածների թվում է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։
Հակոբյանի որդին լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հորը տարել են ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:
Ավելի վաղ հայտնել ենք՝ Ռուբեն Հակոբյանին որդին հայտնել է՝ փորձում են կալանավորել Հակոբյանին․ «Քննչականից գնում ենք Մասիվի դատարան: Քննիչը հորս կալանքի միջնորդություն է ներկայացրել»:
