Հերթական խայտառակությունը. «Իմ քայլը» հիմնադրամն արդեն նաև հավատարմագրված «համալսարան» է

Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը դարձել է հավատարմագրված մագիստրոսական ծրագիր ունեցող համալսարան։ Պետական հավատարմագրումը ստացել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման միջազգային կենտրոն» հիմնադրամից, որը Կառավարության կողմից լիազորված է կրթության ոլորտում իրականացնել պետական հավատարմագրում։

«Իմ քայլը» հիմնադրամի մագիստրոսական ծրագիրը հավատարմագրումը ստացել է 2024թ. օգոստոսի 12-ին՝ 4 տարով, մինչև 2028թ. օգոստոսի 12-ը։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն առաջինը մեզանից լսեց, որ «Իմ քայլը» հիմնադրամն արդեն հավատարմագրված «համալսարան» է։

«Եթե հավատարմագրման մասին ենք խոսում, սա նշանակում է, որ այն պետք է իրականացրած լինի արդեն կրթական ծրագիր, որի հիման վրա հավատարմագրումը ստանա»,- նշեց Մենուա Սողոմոնյանը։

168.am-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) դեկան, կրթության ոլորտի փորձագետ, մանկավարժության դոցենտ Ատոմ Մխիթարյանի խոսքով՝ «Իմ քայլը» հիմնադրամը հավատարմագրել է կրթական ծրագիր, որը, ըստ էության, անթույլատրելի է, քանի որ ՀՀ օրենքը թույլ չի տալիս համալսարաններից դուրս և գիտական կազմակերպություններից դուրս որևէ կրթական ծրագիր անել՝ մագիստրոսական կամ բակալավրիատի մակարդակում։

«Փաստորեն, Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամն այդ կանոնից դուրս է մնացել, և Որակի ազգային կենտրոնը հավատարմագրել է մի կրթական ծրագիր, որով նրան հնարավորություն է ընձեռվել տալու ավարտական դիպլոմներ։ Դիպլոմների վրա գրված է լինելու՝ այսինչ հիմնադրամի կողմից, ավարտել է այսինչ կրթական ծրագիրը։ Մինչդեռ շատ համալսարաններում շատ մեծ խնդիրներ են առաջանում, երբ փորձում են նոր ծրագիր հավատարմագրել։

Ես հիմա կարող եմ ասել, որպես ԳԱԱ ԳԿՄԿ դեկան, որ մենք տարվա սկզբին 3 կրթական ծրագրի համար դիմեցինք հավատարմագրման ու լիցենզիայի համար, ինչը պետք է տար ԿԳՄՍ նախարարությունը։ Դրանցից մեկն «Ադրբեջանագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրն էր, մյուսը՝ «Ձկնաբուծությունը», որը շատ արդիական ծրագիր է Հայաստանում, և «Հանրային կապեր»։ Մեր ներկայացրած 3 ծրագիրն էլ մերժվեց։ Մերժելու պատճառն այն էր, որ մեզ ասացին՝ իբր համապատասխան տարածք չունենք: Մինչդեռ մի հիմնադրամ, որը չունի պրոֆեսորադասախոսական անձնակազմ, պաշտպանած գիտնականներ, կրթական ծրագեր իրականացնող փորձառու մասնագետներ, գրչի մեկ հարվածով ստանում է թույլտվություն՝ իրականացնելու մագիստրոսական կրթական ծրագիր։

Կարելի է ասել, որ սա նույնիսկ ծիծաղելի է, ուզում եմ հասկանալ՝ այն մարդիկ, որոնք գնացել են այս մագիստրոսական ծրագրով սովորելու այդ դիպլոմը, որը վերջում ստանալու են, լո՞ւրջ են ընդունելու։

Ո՞վ կմտածեր, որ ինչ-որ հիմնադրամ կամ հասարակական կազմակերպության մագիստրոսական ծրագիրը կստանա պետական հավատարմագրում, լավ է՝ Ա/Ձ չէ։ Սա ուղղակի խայտառակություն է, սա ոչ թե ուղիղ, այլ անուղղակի կերպով հարվածում է Հայաստանի Հանրապետության բուհական համակարգին, այսքանից հետո ո՞վ լուրջ կվերաբերվի այդ համակարգին»,- մեզ հետ զրույցում նշեց Ատոմ Մխիթարյանը։

Մի քանի հարցերի պատասխաններ փորձեցինք ստանալ նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման միջազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանից, սակայն պարոն Թոփչյանը վերապատրաստում էր անցկացնում, նշեց, որ ավելի ուշ կարող է խոսել։ Ավելի ուշ կփորձենք ստանալ հարցերի պատասխանը և ներկայացնել ընթերցողներին։

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

դիտվել է 702 անգամ
Լրահոս
ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է հարվածել բրիտանական ռազմական օբյեկտներին Ուկրաինայում և դրա սահմաններից դուրս Աշխատանքը բարդացնում էին տեղանքի դժվարանցանելիությունն ու քամին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 27-ին 70-ամյա վարորդը «ԳԱԶել»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր շրջվել. վիրավորներից մեկը անչափահաս է Ճանապարհը փակել են, ծեծել վարորդին․ Երվանդ Քոչարի փողոցում միջադեպի մասնակիցները ձերբակալվել են ԱԱԾ-ից արտահոսք է եղել․․․ Փաշինյա՛ն, «գլուխդ կոխիր ասֆալտի մեջ ու վայելիր համը»․ Գեղամ Մանուկյան (video) «Նիկո՛լ, դու վախեցիր, որ հաշմանդամության նպաստի հույսին ես մնալու»․ Արմինե Ադիբեկյան (video) Ընտանիք մտնելը «շանտղություն է», ո՞նց եք պատասխան տալու (video) Արցախցիների շրջանում աղքատությունը կազմել է 50 տոկոս, տապալել եք նրանց զբաղվածության հարցը (video) Աննա Վարդապետյան, ձեր երեխաների հաշվի՞ն եք անում էս սարսափելի գործողությունները․ Արմինե Ադիբեկյան (video) «Ես ձեր գնահատականի կարիքը չունեմ, մի՛ խանգարեք,», «Չփորձվեք ինձ մի բան ասել»․ լեզվակռիվ ԱԺ-ում (video) Գյումրիում զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատախազին Սասուն Միքայելյանը ասում ա՝ ցարի բոգ էր Քոչարյանը, լռե՛ք․մանրամասն խոսե՞մ հոկտեմբերի 27-ից․Մանուկյան (video) Ու էս ամենը իմ և ձեր հարկերի հաշվին. Դավիթ Գալստյան Ռուբինյա՛ն, փորդ չէր ցավու՞մ, երբ սուտ էիր խոսում․ Մեսրոպ Մանուկյանի խոսքից Ռուբինյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am