Ռոբերտ Քոչարյանի որդու ընկերության գումարները յուրարցրել են. աղմկահարուց բացահատումները շարունակվում են

«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության շուրջ աղմկահարուց բացահատումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նշված ապահովագրական ընկերության գործակալները մեղադրվում են ընկերության գումարները հափշտակելու մեջ: Հիշեցնենք, որ «Նաիրի ինշուրանս» ընկերության հիմնական բաժնետերը Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանն է: Անհատ ձեռներեց Արեգ Հովհաննիսյանը 2017թ. մայիսի 31-ին գնացել է Երևանի Վ. Սարգսյան 10 հասցեում գտնվող «Պիցցա Գրանդե» բիզնես կենտրոն, որտեղ տեղակայված է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գլխամասը, և ղեկավարությանն առաջարկել համագործակցություն: «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության և անհատ ձեռնարկատեր Արեգ Հովհաննիսյանի միջև համագործակցության պայմանագիր է կնքվել: Դրանից հետո Արեգ Հովհաննիսյանը ձեռք է բերել վկայագրեր կնքելու իրավունք, ինչպես նաեևպարտավորվել է այդ վկայագրերի դիմաց ստացված գումարները փոխանցել ապահովագրական ընկերության հաշվեհամարին: Արեգ Հովհաննիսյանը 2017թ. հունիս ամսին «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության անունից կնքել և տրամադրել է 25 հատ ընդհանուր՝ 672 հազար դրամի ԱՊՊԱ վկայագրեր: Գործարքների արդյունքում վարորդներից ստացված գումարներից 100 հազար 800 դրամը նա վերցրել է իրեն՝ որպես գործակալի միջնորդավճար, 67 հազար 200 դրամը փոխանցել ապահովագրական ընկերության հաշվեհամարին, իսկ մնացած` 504 հազար դրամը պահել է իրեն, ասել կուզի՝ յուրացրել է: Արեգ Հովհաննիսյանին այս արարքի համար, իհարկե, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ կետի հատկանիշներով, այն է՝ «յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը, որը կատարվել է խոշոր չափերով»: Այս մեղադրանքը որպես պատիժ նախատեսում է տուգանք՝ հինգ հարյուր հազար դրամից մինչև մեկ միլիոն դրամի չափով կամ ազատազրկում՝ երկուսից մինչեևհինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Տեղեկացանք, որ Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բնակության վայրից չհեռանալու ստորագրությունը: Ի դեպ, նշենք նաև որ օրերս այս գործով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, իսկ գործն էլ քննելու համար մակագրվել է ոչ ավել, ոչ պակաս Կենտրոն դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին` հանրահայտ Մացոյին, որը հանրության շրջանում առավել հայտնի է քաղաքական գործերի դատավարություններից: Տեղի ունեցածի առնչությամբ «Ժողովուրդ»-ը պարզաբանման համար դիմեց «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությանը, որտեղից իրավաբանական բաժնի պետ Զարուհի Մանասյանը հայտնեց. «Ապահովագրական ընկերությունը գործակալական պայմանագիր կնքելիս առաջնորդվում է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ և ՀՀ ԿԲ կողմից մշակված և հաստատված կանոններով և միայն այդ կանոններում առկա վավերապայմաններին համապատասխանող անձանց հետ է կնքում ապահովագրական գործակալի գործունեության վերաբերյալ պայմանագիր: Գործակալական պայմանագրի գծով գործակալի կողմից յուրացման դեպքեր լինում են, որոնց դեմ ընկերությունը պայքարում է իր իրավունքների պաշտպանության հետևյալ միջոցներով` հայցադիմում ներկայացնելով ՀՀ ընդհանուր իրավասության դատարան, հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացնելով համապատասխան քրեական հետապնդման մարմիններին: Ըստ էության գործակալի կողմից գործակալական պայմանագրից բխող ապահովագրավճարների գումարներն Ընկերությանը չվերադարձնելը վերաբերում է միայն գործակալի և Ընկերության միջև ծավալվող իրավահարաբերություններին, չի անդրադառնում ընկերության հաճախորդների իրավունքների և օրինական շահերին, ինչպես նաև՝ ընկերության և իր Հաճախորդների միջև ծավալվող իրավահարաբերությունների վրա»: Այս պատմության մեջ ուշագրավը միայն այն փաստն է, որ ինչ-որ մարդկանց մտքով արդեն իսկ անցնում է «Նաիրի ինշուրանս» ընկերության գումարներից գրպանել: Սա նշանակում է, որ մարդկանց հիշողությունը շատ կարճ է: Դեռ 5-6 տարի առաջ ոչ մեկը չէր համարձակվի Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերության գումարների վրա աչք տնկել, քանի որ բոլորին հայտնի էր, թե նման քայլն ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ: Դժվար է ասել՝ մարդկանց հիշողությո՞ւնն է թույլ, թե՞ Քոչարյանների ընտանիքն այլևս առաջվա ազդեցությունը չունի:

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am