ԱՊՀ գլխավոր քարտուղարի արձագանքը՝ Բաքվի բոյկոտին
Այսօր ճշմարտությունը սա է՝ ադրբեջանական պատվիրակությունը չի ժամանել։ Չգալու պատճառները մենք չգիտենք։ Նրանք մեզ չեն տեղեկացրել։ Ես մեծ հույս ունեմ, որ իրավիճակը կվերադառնա իր նախկին հունին, և Ադրբեջանը եղել և կմնա ինտեգրացիոն համագործակցության ակտիվ մասնակից։ Մեզ դրանում հավաստիացնում էին և Ադրբեջանի նախագահը, և վարչապետը։ Կարծում ենք, որ սա ժամանակավոր դրվագ է, ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
