Իսրայելը մարդասիրական օգնություն կտրամադրի Սիրիայի դրուզներին
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հրահանգել է գրեթե 595 000 դոլարի մարդասիրական օգնություն ուղարկել Սիրիայի հարավային աս-Սուեյդայի նահանգի դրուզներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը X հարթակում գրառման մեջ:
«Աս-Սուեյդայում դրուզների դեմ վերջերս տեղի ունեցած հարձակումների և այնտեղ ստեղծված լուրջ մարդասիրական իրավիճակի լույսի ներքո, ինչպես նաև առկա կարիքներին համապատասխան՝ արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հրամայել է անհապաղ մարդասիրական օգնություն փոխանցել աս-Սուեյդայի դրուզներին», – նշվել է հայտարարության մեջ։
Օգնության փաթեթի ընդհանուր արժեքը կկազմի 2 միլիոն շեկել (594 800 դոլար՝ ներկայիս փոխարժեքով)։ Այն կներառի, մասնավորապես, սննդի փաթեթներ, բժշկական սարքավորումներ, առաջին բուժօգնության պարագաներ և դեղորայք։ Ֆինանսավորումը տրամադրվում է Իսրայելի արտաքին գործերի նախարարության բյուջեից։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
