Համշենահայ մտավորական Ջեմիլ Աքսուն ու կինը դեռ մնում են կալանքի տակ. ընկերների նամակը

Թուրքիայում արդեն մեկ ամսից ավել բանտում գտնվող համշենահայ մտավորական Ջեմիլ Աքսուի ընկերները և գործընկերները հանդես են եկել Ջեմիլի և դարձյալ բանտարկված նրա տիկնոջ` Նուրջան Վայիչ Աքսուի մասին հայտարարությամբ: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը` հիմնվելով Ջեմիլ Աքսուի աշխատակցած «Բիրիքիմ» հանդեսի կայքէջում հրապարակված լուրի վրա: Աղբյուրի փոխանցմամբ, Ջեմիլի ընկերները հայտարարության մեջ մասնավորապես գրել են. «Մեծ ցավով տեղեկացանք, որ մեր ընկեր և գործընկեր Ջեմիլ Աքսուն 2017 թ. հոկտեմբերի 25-ին ձերբակալվել է և տարվել Արդվինի կալանատուն: Ձերբակալության համար որպես հիմք է ներկայացվել սոցիալական ցանցում նրա կողմից արված մի հրապարակում: Մեզնից ոմանք Ջեմիլին ճանաչում են որպես «Սուդան Սեբեփլեր» ժողովածուի խմբագիր: Ջեմիլն` իր բազմակողմանի զարգացվածությամբ, բծախնդրությամբ և աշխատասիրությամբ, մեծ ներդրում է ունեցել Թուրքիայի` հիդրոէներգետիկ ոլորտում վարած քաղաքականության և հիդրոէլեկտրակայանների կառուցման դեմ տարվող պայքարի վերաբերյալ այդ համապարփակ ժողովածուի հրատարակման գործում: Մեզնից ոմանք էլ, ովքեր ուսումնասիրություններ են իրականացնում Արևելասևծովյան շրջանի վերաբերյալ, առաջին անգամ Ջեմիլի հետ հանդիպել են Խոփայում: Մեզնից շատերը մեծ քաղաքներից էին Սևծովյան շրջան գնացել, որպեսզի ուսումնասիրություններ անեին հիդրոէլեկտրակայանների կառուցման դեմ տարվող պայքարի մասին, և շատերիս գլուխը լի էր Սևծովյան շրջանի վերաբերյալ կանխակալ կարծիքներով, և Ջեմիլն առաջինն էր, ով մեզ մատնացույց արեց պետության, էներգետիկ ընկերությունների և, մինչև իսկ, ակտիվիստ խմբերի կողմից շրջանառվող և մոլորեցնող միֆերը: Նրանից շատ բան ենք սովորել` Թուրքիայի գյուղական շրջաններում կապիտալիստական քաղաքականության, Սևծովյան շրջանում տեղի ունեցող զարգացումների, Համշենի պատմագրության, էկոլոգիայի պահպանման համար տարվող պայքարի և այդ խնդիրները ներկայացնելու վերաբերյալ: Թեև այդ ամենը նա մեծ հուզմունքով էր պատմում մեզ, բայց երբեք չէր կորցնում վերլուծական մտածողությունն ու մտավորականին վայել հանգստությունը: Չենք մոռացել նաև Ջեմիլի առատաձեռնությունը: Միշտ երախտագիտությամբ ենք հիշելու, թե ինչպես էր նա իր գրադարանի դռները բացում Արդվին եկած յուրաքանչյուր ուսումնասիրողի առջև, գրադարան, որը ցրվեց ոստիկանության խուզարկման հետևանքով, ինչպես էր ամեն ակտիվիստի և արվեստի գործչի տասնյակ գրքեր ու հոդվածներ տրամադրում, ինչպես էր նրանց հյուրասիրում Արդվինում ու Խոփայում և նույնիսկ առանց երկմտելու իր տան դռները բացում առաջին անգամ ծանոթացած մարդկանց առջև: Կասկած չունենք, որ նա այդպես է վարվել մամլո հաղորդագրության, բողոքի ցույցի, դատական նիստի և քննարկման համար Սևծովյան շրջան ժամանած ամեն մի ընկերոջ նկատմամբ: Ջեմիլի ձերբակալությունից ընդամենը 2 օր առաջ նրա կինը` խոփացի ակտիվիստ Նուրջան Վայիչը ևս ձերբակալվել էր` դարձյալ նմանատիպ հիմնավորմամբ: Մեր անհանգստությունը մեծանում է այն մտքից, որ նրանց որդին` 8-ամյա Արևը, այդպիսով բաժանվել է իր ծնողներից: Ակնկալում ենք, որ իրենց սոցիալական գրառումների պատճառով ազատազրկված Ջեմիլն ու Նուրջանը, գրառումներ, որոնք պետք է արժևորվեն խոսքի ազատության շրջանակներում, շուտով ազատ կարձակվեն և կմիանան իրենց սիրասուն զավակին` Արևին»: Հ. Գ. Նամակի տակ ստորագրել են 18 հոգի, մեծ մասամբ` թուրքեր:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am