Կարդանք հեքիաթներ

«Հրապարակ օրաթերթի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.

Շատ ուսանելի հեքիաթներ կան ե՛ւ հայկական, ե՛ւ այլ ժողովուրդների բանահյուսության մեջ, որն արժեր ոչ միայն կարդալ, այլեւ ականջին օղ անել: Ինչքա՜ն իմաստ ու խորհուրդ կա, դիցուք, Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթում:


Օրինակ, Նիկոլ Փաշինյանի պահվածքն Ադրբեջանի հանդեպ, Հայ առաքելական եկեղեցու պահվածքը Փաշինյանի հանդեպ, անչափ նման է հիմար կկվի պահվածքին, որը ձագերին հերթով տալիս է աղվեսին` հույս ունենալով, որ նրա ախորժակը կփակվի:

Իսկ ինչքա՜ն մեծ իմաստ կա «Մի կաթիլ մեղրի» մեջ, երբ մի չնչին առիթից մի ամբողջ փոթորիկ է բարձրանում, եւ ինչքան մարդիկ են միմյանց հետ թշնամանում:

Սա առավելապես մեր ընդդիմությանն է սազում, որն ամեն չնչին առիթով սրերն առնում է` հարձակվում մյուս ընդդիմադիր ճամբարի վրա: Իսկ ի՜նչ հանճարեղ պատմություն է «Կիկոսի մահը», երբ երեւակայական աղետին ընդառաջ, լացուկոծ ենք անում, մեզ պատեպատ տալիս, քելեխի համար մորթում մեր միակ եզը, նոր հանգստանում:

Իսկ «Անխելք մարդն» իսկեւիսկ հայերի համար է հորինված, երբ Աստծու բացած դռները չենք նկատում եւ երջանկություն ենք փնտրում, երբ այն մեր քթի տակ է, մեր կողքին: Կամ` «Անբան Հուռին»․ սա արդեն մեր իշխանությունների մասին է, որն այդպես էլ 7 տարում աշխատել չսովորեց, բայց ինչ-որ հնարամտությամբ մնում է իշխանության գլխին եւ անգամ վերարտադրվում` մարդկանց աչքին թոզ փչելով ու մոլորեցնելով:

«Անբան Հուռիի» քույր հեքիաթը «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ»-ն է` զվարճությունների մեջ օրն անցկացնող պորտաբույծների մասին, որոնք ապրում են ուտել-խմելու համար:

Բայց մեր ժողովրդին ամենաբնորոշ հեքիաթը, ըստ իս, «Ձախորդ Փանոսն» է, որը Թումանյանը հատուկ գրել է հայ ժողովրդի մասին: Ժողովուրդ, որը փորձանքներից աչք չի բացում եւ վատ ավարտ է ունենում:

 

դիտվել է 254 անգամ
Լրահոս
Բալահովիտում համաճարակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը Սամվել Ալեքսանյանին ասել են՝ ինչ է լինելու իր հետ (video) Պետությունը պետք է կանգնած լինի աշխատող մարդու կողքը, տեր կանգնի նրա եռանդին․ Զուրաբյան Ալիևը պարտադրել է Նիկոլին՝ հանդիպել Մուսթաֆաևի հետ․ Երվանդ Բոզոյան (video) Բողոքի ակցիա. քաղաքացիները պատրաստվում են ճանապարհ փակել (video) Գնացե՛ք պտտվեք Արցախով ու Տաշիրով, ուրիշ բան չեմ ասում․ Անժելա Թովմասյան (video) Իվանիշվիլին դա կարողացավ, Սամվել Կարապետյանն էլ կկարողանա․ Հայկ Նահապետյան (video) Սամվել Ալեքսանյանի հիվանդանոցում բունտ է հասունանում (video) «Նիկո՛լ, հանգիստ չլինես․ օլիգարխներդ թռնում են» (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Երեք սցենար՝ հունիսի 7-ից հետո․ Երվանդ Բոզոյան (video) Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում ԵՄ-ը թող ուշադիր լսի՛ Փաշինյանի այս խայտառակության մասին (video) Ադրբեջանի խորհրդարանը որոշել է կասեցնել Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները Թրամփը Իրաքի նոր վարչապետին հրավիրել է Վաշինգտոն Երթուղային ավտոբուսի մասնակցությամբ վթար է եղել Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ Մոթակին նոր նախազգուշացմամբ է հանդես եկել Բաքվի և ԱՄԷ-ի հասցեին Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում Գնացե՛ք, գաղտնալսողից հարցրեք․ 100 դոլար անգամ չենք տա ընտրակաշառք․ Սամվել Կարապետյան (video) ԱՄՆ-ի հետախուզական անօդաչու թռչող սարքը վնասվել է Պարսից ծոցի երկնքում ԱՄՆ ռազմածովային ուժերը շրջափակման ընթացքում կալանել են Իրանի հետ կապված 44 առևտրային նավ ԱՄՆ-ն մոտ 50 մլրդ դոլար է ծախսել Իրանի դեմ գործողության վրա Փաշինյանի հայտարարությունը տեղավորվում է Ադրբեջանի հանցագործություններն արդարացնելու տրամաբանության մեջ. Արցախի ՄԻՊ Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը շարունակում է Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետաքննությունը ԱՄՆ նախագահը պատմել է, թե ինչու չի սիրում զրահաբաճկոն կրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am