ՀԷՑ-ն իր տեղում է, արտառոց բան չի կատարվում. «Հրապարակ»

 «Հրապարակ օրաթերթը» գրում է. Իշխանության ներկայացուցիչները փորձում են հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե ՀԷՑ-ն արդեն «իրենցն է»։ ԱԺ-ում ընդունված օրենքն օգտագործվում է որպես փաստի տեսքով հաղթանակ ներկայացնելու համար։ Բայց իրականում ՀԷՑ-ի կառավարումը դեռեւս նախկին կառավարիչների ձեռքում է։ ՔՊ-ականներն այս պահի դրությամբ արել են ընդամենը մեկ քայլ՝ Ազգային ժողովում ընդունել են մի օրենք, որով հնարավորություն են ստանում հետագա որոշումներն իրականացնել ոչ թե ՀԾԿ հանձնաժողովի որոշմամբ, այլ՝ ՀԾԿՀ նախագահի։ Իրականում, այդ «մեկ քայլի» արդյունքում դեռեւս շատ հեռու են ՀԷՑ-ի կառավարումը ստանձնելուց։ Ավելին՝ այդ օրենքն ընդդիմության կողմից վիճարկվել է Սահմանադրական դատարանում, ուստի դեռեւս պետք է ՍԴ-ն որոշի դրա սահմանադրական լինելը:


Փաշինյանի թիմն ամեն կերպ փորձում է իրավիճակը ներկայացնել այնպես, կարծես ՀԷՑ-ի սեփականատիրոջը բանտ են գցել եւ ՀԷՑ-ն էլ արդեն խլել են նրանից, եւ այդ ռազմավարական օբյեկտի կառավարումն անցել է իրենց: Ավելին` ժամանակավոր կառավարչի անունն է անգամ շրջանառվում։ Երեկ էլ ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը, որին Փաշինյանը, որպես ամենակարողի, շարունակ մի պաշտոնից մյուսն է տեղափոխում, ազատվեց պաշտոնից` ՀԷՑ-ի տնօրենի ԺՊ նշանակվելու համար: ՀԷՑ-ի մամուլի խոսնակը երեկ «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ որեւէ արտառոց գործընթաց չկա այս պահին։ ՀԷՑ-ի աշխատակիցները շարունակում են իրենց աշխատանքը, տնօրինության ազատման կամ անձնակազմի փոփոխման վերաբերյալ որեւէ ծանուցում դեռեւս չի եղել։ Փաստացի իշխանությունը կառավարման լծակ դեռ չի ստացել։ Սա մանիպուլյատիվ քաղաքական գործիքակազմ է, որը հաճախ կիրառվում է՝ հանրային ընկալումն իրական փաստից առաջ գցելու նպատակով։ Եթե Սահմանադրական դատարանն օրենսդրական փոփոխությունը ճանաչի հակասահմանադրական, ապա ամբողջ գործընթացը կփլուզվի հիմքից։ Իսկ մինչ այդ՝ հանրությանը մատուցվում է հերթական բեմադրությունը՝ «ՀԷՑ-ը մերն է» վերնագրով։

Ի դեպ, ՀԷՑ-ի հարցում պետության իրական մտադրությունները դեռեւս պարզ չեն։ Եթե իշխանության նպատակը բիզնես շահերի վերահսկումն ու հանրային ծառայությունների արդար կառավարումն է, ապա պետք է ապահովվեն թափանցիկություն, պրոֆեսիոնալ կառավարում եւ օրինական գործընթաց։ Բայց եթե նպատակը PR-ն է՝ «տեսեք, պետական ունեցվածքը հետ ենք բերում» կարգախոսով, իսկ իրականում` կառավարումը մեկ ուրիշին հանձնելը, ապա սա հերթական քաղաքական մանիպուլյացիան է։

 

դիտվել է 241 անգամ
Լրահոս
Նորատուսցի Ալիկը՝ կրիմինալ նոր սկանդալո՞ւմ Թիվ 35 երթուղու ավտոբուսը հարվածել է հետիոտնին ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը ԱԹՍ-ների և արհեստական բանականության միջոցով Բնակարանային գողության փորձ կատարած տղամարդիկ ձերբակալվեցին․ երկուսն էլ կալանավորվել են Գլենդելում 5 հայի են ձերբակալել ԱՄՆ-ն ամբողջությամբ դուրս կբերի զորքերն Իրաքից Ուժի մեջ է մտել մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը Այսօր Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի տոնն է Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում․ ՆԳՆ-ն զգուշացնում է США надеются ограничат доступ Китая к критически важным ресурсам и технологиям Թեհրան․ Հորմուզի նեղուցը կվերահսկվի բացառապես Իրանի կողմից Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 15-ին Ամեն դատական նիստից հետո փորձում է կախվել. կալանավորի վիճակը ծանր է Մի քանի խորհուրդ, թե ինչպես բավարարեք ձեզ ուղղված մեծ պահանջները Ջուր չի լինի Իրանը պատասխանել է Թրամփին Տո դու՞ք եք ներողությունից խոսում, դե լսե՛ք՝ ինչի համար և ումից դու՛ք պետք է ներողություն խնդրեք (video) «Սրիկա ասելն էլ ձեզ քիչ է․ չմոռանա՛ք Փաշինյանի խոսքերն ու մեր տղաների ոսկորները»․ Աշոտ Անդրեասյան (video) «Ստոր ու սրիկաներ չե՞ք․․․ ձեզ ներում չի լինելու հենց սրա համար»․ Վահե Մովսիսյան (video) «Այ շերե՛փ, քեզ եմ ասում, այ տղա՛․․․ ես եմ Էդգար Ղազարյանին գործուղել ԱԺ, որ ձեզ․․․»․Աշոտ Անդրեասյան (video) «Այ անբարոյականնե՛ր, չփորձվե՛ք Գագիկ Ծառուկյանի աղջիկների անվանը կպնել»․ Աշոտ Անդրեասյան (video) «ՅԱԽՔ» քարտուղար Ալե՛ն, քեզ մի բան պետք է ասել ու․․․ Վահե Մովսիսյան (video) Վաղը Խաղողօրհնեք է․ Բագրատ Սրբազանը Սուրբ Պատարագի կմասնակցի Գեղարդավանքում «Էդգար Ղազարյանը ձեզ դեռ քիչ է ասել, դուք ոչ միայն սրիկաներ եք, այլ․․․»․ Աշոտ Անդրեասյան (video) ԱՄՆ-ն կարող է ոչնչացնել Իրանը, բայց չի ցանկանում դա անել. Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am