Այսօր կյանքից հեռացել է «Արցախի այաներ» համույթի անդամ, ԱՀ վաստակավոր արտիստ Անահիտ Հովսեփյանը: Հայտնում են Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն ՀԿ-ից։ Նրա ներկայությամբ Արցախի այայի կերպարը վեր էր ածվում կենդանի խորհրդանիշի՝ խոհեմության, մայրական ջերմության, կորովի ու ուժի։ Մեծ մոր կերպարը նրա մեջ էր ոչ միայն բեմական դերի սահմաններում, այլ նաև իր էությամբ։ Նա կարողանում էր իր շնչով ու հայացքով փոխանցել ամբողջ մի սերնդի կուտակած հիշողություն, ցավ, ուժ ու փառք։ Անահիտ Հովսեփյանի կորստով մենք զրկվում ենք ոչ միայն համույթի անդամից, այլ մի ամբողջ մշակութային կերպարից, որը հանդիսատեսի և մեր սրտերում մնալու է որպես Արցախի հոգեղեն այա։
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը