Վրաստանը սահմանին հայկական բեռների արգելափակման մասին տեղեկությունը կեղծ է որակել
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը Վրաստանի կողմից Ռուսաստանից դեպի Հայաստան նավթի տարանցման դադարեցումից հետո Հայաստանում հեղուկ գազի գների 40%-ով բարձրացման մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը ապատեղեկատվություն է որակել, շեշտելով, որ այն «ծառայում է հանրությանը մոլորեցնելուն, գերատեսչությանը վարկաբեկելուն և այդ հարցը քաղաքական խնդրի վերածելու փորձի», հաղորդում է Грузия Online-ը։
Եկամուտների ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ «բեռնաշրջանառության աճի համատեքստում միջազգային փոխադրումներով զբաղվող տրանսպորտային միջոցներին առնչվող բոլոր մաքսային ընթացակարգերն իրականացվում են հատուկ/բարելավված ռեժիմով՝ դրանց անխոչընդոտ անցումն ապահովելու համար»։
