Ադրբեջանին հաջողվեց ստեղծել միջազգային կոնսենսուս այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ․ Սերգեյ Մելքոնյան

Նախեւառաջ մենք պիտի արձանագրենք, որ Ադրբեջանին հաջողվեց ստեղծել միջազգային կոնսենսուս այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Ապրի, Արմենիա» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, արեւելագետ Սերգեյ Մելքոնյանը։

«Հիմա չեն խոսում «Խաղաղության խաչմերուկի» մասին։ Հիմա խոսում են միայն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Եւ կոնսենսուսը հետեւյալն է․ այս ճանապարհը պիտի բացվի։ Եւ հիմա փորձում են գտնել շահագրգռված կողմերին, որոնք կդառնան այս մեծ ծրագրի մաս», - նշեց արեւալգետը։

Նրա խոսքով՝ բուն այսպես կոչված նախագծի հետ որեւէ խնդիր չկա։ Բոլորը համաձայն են, որ այն բացվի։

Ադրբեջանի երկրորդ հաջողությունը, ըստ Սերգեյ Մելքոնյանի, այն է, որ խոսքը չի գնում այլ կոմունիկացիաների ապաշրջափակման մասին։ «Միայն քննարկում են հենց այս հարավային ճանապարհը, այսպես կոչված «միջանցքը»։

Եւ Ադրբեջանը որեւէ պարտականություն չի վերցնում տրամադրել Հայաստանին ճանապարհ Երեւանից Նախիջեւանով դեպի Իրան։ Խոսքը գնում է միայն այն ճանապարհի մասին, որը նախընտրում են Թուրքիան եւ Ադրբեջանը։

Մենք հավելյալ բաց մանրամասներ չունենք, բայց հաշվի առնելով այն, որ տարբեր տեղերից ինչ-որ հայտարարություններ են հնչում, դա նշանակում է, որ բանակցությունները դեռ չեն ավարտվել եւ կան տարբեր օպցիաներ, որոնք կողմերը քննարկում են», - ասաց փորձագետը։

Նա շեշտեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցերը Եվրոպա, հայտարարությունները Ամերիկայի կողմից, արտահոսքները մամուլում եւ փորձագետների կողմից վկայում են, որ «դեռ կա մանյովրի հնարավորություն»։

«Բայց դա նշանակում է նաեւ, որ մենք մոտենում ենք հնարավոր ավարտին, որ այսպես կոչված միջանցքը կբացվի եւ արդեն կարեւոր կլինի ընտրել, որ կողմի հետ համագործակցել այս կոնտեքստում», - ասաց Սերգեյ Մելքոնյանը։

NEWS.am

դիտվել է 314 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am