«Հրապարակ». «Ուր որ գնաս, հետդ կգամ»․ Փաշինյանը տժժացել է, թիմի անորոշությունը՝ խորացել

«Հրապարակը» գրում է. Օրեր առաջ հաղորդել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գորիսում իր հերթական քաղաքական ժողովն է հրավիրել: Անցած ուրբաթ-շաբաթ օրերին իշխող վերնախավը Սյունիքում էր՝ Գորիս քաղաքում, որտեղ անցկացրել է կուսակցության 6-րդ քաղաքական ժողովը։ Մոտ 200 ՔՊ-ական է մասնակցել Գորիսի ժողովին՝ գործադիր եւ օրենսդիր իշխանության ՔՊ-ական ներկայացուցիչներ, մարզպետներ, համայնքապետեր, ինչպես նաեւ՝ տարածքային կառույցների ղեկավարներ: Բայց ՔՊ-ականներից շատ ոստիկաններ ու ՊՊԾ աշխատակիցներ են դեսանտ իջել Գորիսում՝ ՊՊԾ պետի գլխավորությամբ, որոնք թեպետ քաղաքացիական հագուստով են եղել, բայց երկու օր շարունակ դիվադադար են արել տեղի բնակչությանը՝ կարգավորելով իշխանականների տեղափոխման, կեցության հարցերը, ամեն քայլափոխին ուղեկցելով ու հսկելով նրանց։ Պաշտոնական հաղորդագրությունը, սովորականի պես, կցկտուր էր, տեղեկացրին միայն․ «Հուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ քաղաքական ժողովը: Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունն ու կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության վարչության նախագահ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ կուսակցության աշխատակազմի ղեկավար՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով եւ պատասխանել քաղաքական ժողովի մասնակիցների հարցերին»։

Ի դեպ, Փաշինյանը մեկ անգամ եւս զգուշացրել է թիմակիցներին, որ ժողովից լրատվական արտահոսքեր չլինեն լրատվամիջոցներում, այդուհանդերձ, մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել, քանզի մի միջոցառում, որին մասնակցում է 200 հոգի, չի կարող գաղտնի մնալ։ Իշխանականները ժողովից հետո մի լավ փարթի են արել կամ, ինչպես ասում են ՔՊ-ականները` «դա խազ» տժժացել են: Նրանցից ոմանք մտածել են, որ հաջորդ նմանատիպ ժողովին իրենք գուցե չլինեն, Փաշինյանը հստակ բան չի ասում, բայց գիտեն, որ որոշել է թիմը 90 տոկոսով փոխել` թողնել ամենաակտիվներին, բայց նրանց, որոնք հնարավորինս ցածր անտիռեյտինգ ունեն։ Այսինքն, ըստ էության, անհնարին խնդիր է դրել՝ որ հա՛մ իր պես հայհոյող, ընդդիմադիրներին պատերին ծեփող լինեն, հա՛մ նրանցից ժողովուրդը չզզվի:

Առաջին օրը իշխանականները Գորիս են հասել երեկոյան եւ հաջորդ օրվա ժողովից առաջ մեծ խնջույք են արել «ԼաստիԿալ» ռեստորանում։ Երեկոյի «թամադան» եղել է Նիկոլ Փաշինյանը, նա է խնջույքի բացումն արել, հայրենիքի, բանակի, թիմի, իրենց հաջողությունների կենացներն է խմել, որից հետո խնջույքը բանակի քեֆի է վերածվել` ով չի ալարել, բաժակաճառ է ասել, քծնել է շեֆին, պարել-ուրախացել են, իսկ Նիկոլ Փաշինյանը միայն իր սիրած երգի՝ «ուր որ գնաս, հետդ կգամ»-ի տակ է պարել: Ոմանք թաքուն կատակել են, որ իր հետ է պրոյեկտում՝ ուր գնա, հետը պիտի գնանք, անգամ՝ դժոխք։ Մինչեւ կեսգիշեր ՔՊ-ականները տժժացել են, քաղաքական վերնախավի հավաքի վերջին կես ժամը դիսկոտեկա է հիշեցրել։ Հաջորդ օրը՝ առավոտյան 9-ին «Գորիս» հյուրանոցում սկսել են քաղաքական ժողովը, որը տեւել է շուրջ հինգ ժամ։ Մեզ պատմեցին, որ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ծավալուն ելույթով: Ինչպես մեր աղբյուրն է պատմում՝ անծայրածիր լապշաներ է կախել թիմակիցների ականջներից։ Նա ինչ-որ հարցերի մասին պոֆիգիստի նման է խոսել` որ թքած ունի ե՛ւ իր շուրջը, ե՛ւ ներսում, ե՛ւ դրսում կատարվող իրադարձությունների ու մարտահրավերների վրա, նույնն էլ հորդորել է անել իր թիմակիցներին։

 

 

Գլխավոր ասելիքը եղել է համապետական ընտրությունների վերաբերյալ։ Նա թիմին մոտավորապես ասել է, որ թող ձեզ չհետաքրքրի՝ ով կմտնի քաղաքական դաշտ, ով ում հետ դաշինք կկազմի, ամենաբարձր վարկանիշն ունենք մենք` ՔՊ-ն, մինչեւ տարեվերջ էլ խաղաղության պայմանագիրը կստորագրվի, դրանից հետո մեր ռեյտինգն ավելի կբարձրանա։ Ասել է, որ պետք է համերաշխ լինեն, թիմի գաղափարը պետք է գերիշխի, եւ մի բռունցք դարձած՝ պետք է պայքարեն հանուն հաղթանակի, անկախ այն հանգամանքից, թե այդ պահին ով ինչ դիրք ունի, ով որտեղ է, որպեսզի առաջիկա ընտրություններին մեծ տոկոսներով հաղթեն: Հասկացրել է, որ որեւէ մեկի աշխատանքն աննկատ չի մնալու` յուրաքանչյուրը գնահատվելու է ըստ արժանվույն, եւ ճիշտ հակառակը` ով չաշխատի, ըստ արժանվույն պատժվելու է։

Հետաքրքիր է, որ որոշ ՔՊ-ականներ շեֆի ելույթում նաեւ ակնարկներ են նկատել, որ եթե անգամ մաքուրով չհաղթենք, ինչքան պետք լինի, էնքան էլ խփելու ենք, մենակ դուք միասնական ու համերաշխ եղեք։ Նրանց մեջի ավելի խելոքները, սակայն, այս արտաքուստ հանգստության տակ ընկալել են, որ իրականում Փաշինյանը հասկանում է, որ իշխանության նավը ճոճվում է, եւ նրա թիվ մեկ խնդիրն է՝ բոլորին իր կողքը պահել, հաղթանակի եւ իր անսասանության մասին վստահություն ներշնչել` թեկուզ ստելով, եւ թույլ չտալ, որ առնետավազք սկսվի թիմից, եւ «սալյուտը ներսից խփի»։

Քաղաքական ժողովին խոսել են նաեւ սեպտեմբերին սպասվող ՔՊ համագումարի մասին, քննարկել են կազմակերպչական հարցեր, կրկին հանձնարարել է, որ այն հավուր պատշաճի անցկացնեն։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ու իր նախարարաց դասը, այսինքն՝ իշխանական վերնախավը, գիշերել են «Խորեայի ձոր» հյուրանոցում, իսկ մյուսները՝ տարբեր հյուրանոցներում։

 

դիտվել է 463 անգամ
Լրահոս
Ինչպես են կիսելու ունեցվածքը Ռոնալդուն ու Ջորջինան ԻՀՊԿ հրամանատար. Իրանը ծնկի է բերել «աշխարհի պատմության մեջ ամենազինված բանակին» 21-րդ դարում մարդիկ սովից մահանում են Հայաստանում․ Արեգ Սավգուլյան ԱԹՍ-ներ են արձակվել Մոսկվայի ուղղությամբ Նորատուսցի Ալիկը՝ կրիմինալ նոր սկանդալո՞ւմ Թիվ 35 երթուղու ավտոբուսը հարվածել է հետիոտնին ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը ԱԹՍ-ների և արհեստական բանականության միջոցով Բնակարանային գողության փորձ կատարած տղամարդիկ ձերբակալվեցին․ երկուսն էլ կալանավորվել են Գլենդելում 5 հայի են ձերբակալել ԱՄՆ-ն ամբողջությամբ դուրս կբերի զորքերն Իրաքից Ուժի մեջ է մտել մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը Այսօր Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի տոնն է Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում․ ՆԳՆ-ն զգուշացնում է США надеются ограничат доступ Китая к критически важным ресурсам и технологиям Թեհրան․ Հորմուզի նեղուցը կվերահսկվի բացառապես Իրանի կողմից Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 15-ին Ամեն դատական նիստից հետո փորձում է կախվել. կալանավորի վիճակը ծանր է Մի քանի խորհուրդ, թե ինչպես բավարարեք ձեզ ուղղված մեծ պահանջները Ջուր չի լինի Իրանը պատասխանել է Թրամփին Տո դու՞ք եք ներողությունից խոսում, դե լսե՛ք՝ ինչի համար և ումից դու՛ք պետք է ներողություն խնդրեք (video) «Սրիկա ասելն էլ ձեզ քիչ է․ չմոռանա՛ք Փաշինյանի խոսքերն ու մեր տղաների ոսկորները»․ Աշոտ Անդրեասյան (video) «Ստոր ու սրիկաներ չե՞ք․․․ ձեզ ներում չի լինելու հենց սրա համար»․ Վահե Մովսիսյան (video) «Այ շերե՛փ, քեզ եմ ասում, այ տղա՛․․․ ես եմ Էդգար Ղազարյանին գործուղել ԱԺ, որ ձեզ․․․»․Աշոտ Անդրեասյան (video) «Այ անբարոյականնե՛ր, չփորձվե՛ք Գագիկ Ծառուկյանի աղջիկների անվանը կպնել»․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am