Թրամփի աղմկահարույց որոշումը՝Իսրայելի հարցով/տեսանյութ/

Անտեսելով իսրայելա-պաղեստինյան հակամարտության մեջ չներքաշվելու մահմեդական աշխարհի և ՄԱԿ-ի հորդորները՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք: Նա նաև հանձնարարեց ԱՄՆ-ի դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ի կատար ածեց ընտրարշավի ժամանակ իսրայելամետ ընտրողներին տրված իր խոստումը՝ ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք: Դոնալդ Թրամփը ասում է,- «Այսօր վերջապես ասում ենք ակնհայտը, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է: Սա ոչ այլ ինչ է, քան իրականության ճանաչում: Ես նաև Պետդեպարտամենտին հանձնարարում եմ սկսել ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու գործընթացը: Եվ երբ դեսպանատունը կառուցված լինի, այն տուրք կլինի խաղաղությանը»: Հիշեցնենք, որ Երուսաղեմը միջազգայնորեն երբեք չի ճանաչվել որպես Իսրայելի մայրաքաղաք և բոլոր երկրների դեսպանությունները գտնվում են Թել Ավիվում: Մինչ Իսրայելը խրախուսել է մյուս երկրներին հետևել ԱՄՆ-ի օրինակին, տարածաշրջանում այս լուրը անհանգստության ալիք է բարձրացրել: Պաղեստինցիներն այս քայլը անվանել են «մահվան համբույր» Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման գործընթացում: Պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի խոսնակ Նաբիլ Աբու Ռուդեինեհն ասում է,- «Նախագահ Աբբասի դիրքորոշումը հստակ է: ԱՄՆ-ի դեսպանատանտեղափոխումը Երուսաղեմ դեմ է միջազգային օրենքին և՝ անընդունելի մեր կողմից»: Պաղեստինցիները դեմ են Թրամփի այս որոշմանը, ,քանի որ ցանկանում են Արևելյան Երուսաղեմը տեսնել, որպես իրենց ապագա պետության մայրաքաղաք: Արաբական պետությունների լիգան երեքշաբթի օրը նախազգուշացրել էր Թրամփին չճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, այս քայլը նկարագրելով ինչպես «բացահայտ արգեսիա» արաբների դեմ: Թուրքիայի նախագահն ու Իրաքի վարչապետը դատապարտել են այս քայլը նույնիսկ նախքան Թրամփի պաշտոնական հայտարարությունը: Իրաքի վարչապետ Հեյդար Ալ Աբադին ասում է,- «Իրաքի կառավարությունը նախազգուշացնում է, որ պաղեստինցիների, արաբների, մահմեդական աշխարհի ու այլ կրոնների անտեսումը լուրջ հետևանքներ կունենա տարածաշրջանի կայունության և աշխարհի վրա: Երուսաղեմը բոլոր կրոնների և էթնիկ խմբերի գոյակցության կենտրոնն է, և ոչ մի առանձին կառույց չի կարող այս հարցի շուրջ միանձնյա որոշում ընդունել»: ՄԱԿ-ը նույնպես անհանգստություն էր հայտնել որևէ քայլի շուրջ, որը կարող է Մերձավոր Արևելքում խորացնել լարվածությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ասել է,- «Մենք միշտ դիտարկել ենք Երուսաղեմը որպես մի խնդիր, որը պետք է լուծվի երկու կողմերի ուղիղ բանակցությունների միջոցով»: ԱՄՆ-ի նախագահը այս քայլը բնորոշել է որպես առաջընթաց իսրայելա-ամերիկյան հարաբերություններում, սակայն մատնանշել է, որ չի ցանկանում վատթարացնել հարաբերությունները արաբական աշխարհի հետ: Միացյալ Նահանգները, նրա խոսքերով, չի միջամտի Երուսաղեմի սահմանների հստակեցման բանակցություններին, և իր դիրքորոշումն առավելագույն կերպով ներկայացնելու համար ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը կմեկնի Մերձավոր Արևելք:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am