Սամվել Ալեքսանյանը «սեւ ցուցակում»

2018 թվականին ընդառաջ խառն են ոչ միայն իշխող ՀՀԿ-ում, այլեւ ՀՅԴ-ում: Մի արտասովոր ու անհասկանալի  հայտարարություն տարածվեց, որից պարզ դարձավ, որ ՀՅԴ-ն աչք ունի Շաբոյանի պաշտոնի վրա եւ այլընտրանքային կառույց է ստեղծել ու զբաղվում է մենաշնորհներով, որի մասին հավանաբար ՀՅԴ-ում էլ քչերը գիտեն:  ՀՅԴ Բյուրոն ստեղծել է  Տնտեսական հետազոտությունների գրասենյակ, որն էլ կատարել է վերլուծություն ու ներկայացրել հանրությանը: Ուշագրավ է, որ գրասենյակի  թիրախում հայտնվել է նախեւառաջ Սամվել Ալեքսանյանը, եւ վերլուծությունն էլ հին ընկերները վերնագրել են «Կարագի գնի բարձրացման պատճառները. մենաշնորհների դեմ պայքարի մեխանիզմները»:  Ուշագրավ է այն առումով,  որովհետև հազար ու մի տեսակի սննդամթերք, ապրանք  է թանկացել վերջին տարիների ընթացքում, բայց ՀՅԴ-ն կարծես թե դրանցից անտեղյակ է: Իսկ ահա կարագը չաղ ու բախտավոր դաշնակցականների կյանքի անբաժանելի բաղկացուցիչն է: ՀՅԴ համապատասխան կառույցը հայտարարում է, որ «Ալեքս Գրիգը» կարագի շուկայում իրականացնում է միաժամանակ ներմուծում և մանրածախ վաճառք, հետևաբար, ՏՄՊՊՀ-ի կողմից «Ալեքս Գրիգի» գործունեությունը պետք է ուսումնասիրել ներմուծում-մանրածախ շղթայի համատեքստում, և ոչ անջատ.<<ՀՀ քաղաքացիները տարեկան սպառում են մոտ 1.5 կգ կարագ, ինչը մի քանի անգամ քիչ է ՌԴ-ից եւ ԵՄ երկրներից: Վերջին ամիսների ընթացքում կարագի գնի աստիճանաբար բարձրացումը իր հետ բերեց մեր հասարակության հերթական բողոքը, դժգոհությունը: Այժմ 1 կգ տեղական 72 տոկոսանոց կարագի մեծածախ գինը կազմում է 3700 ՀՀ դրամ, իսկ 82 տոկոսանոց նորզելանդականինը՝ 4000 ՀՀ դրամ>>: ՀՅԴ-ն սակայն սրանով չի բավարարվել եւ ուսումնասիրություններ ու վերլուծություններ է կատարել միջազգային շուկայում  եզրահանգելով. <<2017 թվականի վերջին կիսամյակի եւ 2018 թվականի տնտեսական կանխատեսումների համաձայն՝ ԵՄ-ի եւ Ավստրալիայի կաթի եւ կարագի արտադրության ծավալները աստիճանաբար աճում են, ինչը նպաստում է կարագի գնի իջեցմանը: Հայաստանի փոքր շուկայի եւ համակենտրոնացման բարձր մակարդակի պայմաններում գների իջեցումը տեղի կունենա ավելի ուշ` 2018 թվականի առաջիկն կիսամյակի ընթացքում: Հայաստանի կարագի շուկայում գործում են մեծ թվով ներմուծողներ եւ արտադրողներ, սակայն գերիշխող դիրք ունի «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որը իրականացնում է միաժամանակ ներմուծում եւ մանրածախ վաճառք: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից «Ալեքս Գրիգի» գործունեությունը պետք է ուսումնասիրել ներմուծում-մանրածախ շղթայի համատեքստում, եւ ոչ անջատ: Հակառակ դեպքում կունենան այն, ինչ ունենք՝ մանրածախ վաճառքում գների սրթաց բարձրացում եւ գների իջեցման արգելակող էֆեկտ>>: Ինչպես հայտնի է նշված ընկերությունը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, ով համարվում է Հայաստանի տնտեսության  մայր երակը, սեւ կասսայի  ամենախոշոր մուծվողը: Այն պահից, երբ շրջանառվում է 2018-ին նոր կոալիցիայի ձեւավորման հավանականության լուրեր ու նոր հավակնորդների առանցքում Ծառուկյան դաշինքն է լինելու, ՀՅԴ-ում արշալույսները խաղաղ չեն եւ պահը բաց չեն թողնում կսմթելու թե իշխանություններին, թե նշված դաշինքին: Հիշենք, որ շաբաթներ առաջ ՀՅԴ-ականները, դիցուք ձեռնպահ քվեարկեցին ԱԺ-ի օրակարգի հաստատմանը՝ հասկացնելով իշխանություններին, որ մի օր էլ կարող են դեմ քվեարկել, կամ ընդհանրապես չմասնակցել քվեարկությանը ու գլխացավանք ստեղծել քվորման խնդիր ունեցող ՀՀԿ-ի համար: Հիմա էլ այս վերլուծական-գնահատման գրասենյակի ստեղծմամբ թերեւս հասկացնում են, որ հարկ եղած դեպքում ջրի երես կհանեն իշխանության տակ եղած կեղտերը, կթիրախավորեն ամենակարեւոր օղակը, անձին: Միայն թե հարց է ծագում՝ որտեղ էր մինչեւ հիմա դաշնակցությունը, ինչու չէր նկատել իշխանության հազար ու մի մենաշնորհները: Արդյոք եթե դրանց միջից նրա ընտրությունը կանգ է առել ընդամենը մեկ ընկերության ու մեկ սննդատեսակի վրա, կնշանակի դաշնակներն  հաշիվներ ունեն պարզելու Սամվել Ալեքսանյանից, թե խնդիրը ավելի խորն է եւ Ալեքսանյանը այդ պատճառով է հայտնվել սեւ ցուցակում: Անի Սահակյան

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Քոչարյանին հիշելուց առաջ՝ Սոնա Մնացականյանին հիշեք, տիկին Ղազարյանը սևեռված է իմ անձին. Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը հասավ իր նպատակին․ ու՞մ համար ճակատագրական կլինի նոյեմբերի 11-ը (video) Արցախի գլուխը կերաք, հիմա էլ անցաք․․․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ ելույթն ԱԺ-ում (video) ՔՊ-ականի սպառնալիքը Էդգար Ղազարյանին ու «բոշա-փչացած» խոսույթը (video) Պատվիրված վրեժխնդրություն էր Ծառուկյանի հանդեպ, 70 տարեկան էդ ծավալի մարդուն գետնին տապալեցին որ ինչ (video) ՔՊ-ն Էթիկայի հանձնաժողովի անդամության թեկնածուներ է առաջադրել Արաբական լիգան մեղադրել է Նեթանյահուին Կարո՞ղ է ասեք՝ Սոնա Ղազարյանին սպ*նել ու քառատել եմ․ Քրիստինե Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ կապ եմ հաստատել․․․ պատրաստ եմ Բաքու գնալ․ Լիլիթ Գալստյան (video) Էս ո՞նց եք խեղաթյուրում․․․ իրավիճակը լարվեց Արման Եղոյանի աբսուրդային խոսքից (video) Թալինի իջևանատանը հնագիտական ուշագրավ գտածոներ են հայտնաբերվել «Սրի տակով պիտի անցնեն»․ Քրիստինե Վարդանյանի պատասխանը՝ Արման Եղոյանին (video) Ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իմ և ընտանիքիս անվտանգության ողջ պատասխանատվությունն ընկնում է Բիձինա Իվանիշվիլիի վրա. Ղարիբաշվիլի Աննա Հակոբյանի հետ կհամագործակցե՞ք․ Լիլիթ Գալստյանի պատասխանը (video) ՇՏԱՊ․ Վիրավորանքներ ու լեզվակռիվ ԱԺ-ում՝ Վահագն Ալեքսանյանի խոսքից հետո (video) Մասիվի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Renault»-ը․ կա 3 վիրավոր «Սու՛ս մնացեք», «Զու՛սպ եղեք»․ լարված երկխոսություն ԱԺ կանանց միջև (video) Կարժենա 15 միլիարդ դոլար Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին Այս ամբիոնում ատելություն է գեներացվել՝ դուք դիրիժորն եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ին (video) Երևանում 6 հարկանի բնակելի շենքում 4-րդ օրն է՝ լույս չկա․ բնակիչներն ահազանգում են Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում վերադարձել են Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am