«Հրապարակ»--ը գրում է.Սրբազանի «հեղաշրջման» գործի շրջանակներում կալանավորված Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանին մոտ մեկ շաբաթ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ։ Նա կալանքը կրում է ՔԿ շենքից 590 հազար դոլար հափշտակելու գործով մեղադրյալի հետ։
Այս գործով կալանավորված 2 անձ կա՝ Հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ԺՊ Գոռ Թադեւոսյանը եւ Էդգար Գրիգորյանը:
Վերջինս Սեյրան Օհանյանի օգնականի եղբայրն է եւ անցնում է նոյեմբերի 9-ի գործով: Նրանք՝ երկուսն էլ այս պահին կալանավորված են, իսկ Գալստյանի խցակիցն Էդգար Գրիգորյանն է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գալստյանի գործն ամբողջովին փուչիկ է, նրա վերաբերյալ չկա ձայնագրություն, որեւէ հիմնավոր կասկած, նա ընդամենը մարտին բազմաթիվ արցախցիների հետ հանդիպել է Սրբազանի հետ, սակայն վերջին տարիներին հետեւողական քննադատում է Փաշինյանին եւ նրա իշխանությանը, ուստի հայտնվել է կալանավայրում:
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը