Արցախ այցելած թուրք գործիչները նամակ են հղել Ալիևին. Ինչ են հայտարարել նրանք

Սեպտեմբերին Արցախ այցելած թուրք հասարակական-քաղաքական գործիչները` Ուֆուկ Ուրաս,Ալի Բայրամօղլու, Սաիտ Չետինօղլու և Էրոլ Կատըրջըօղլու, ովքեր այցից անմիջապես հետո հայտնվել էին Ադրբեջանի սև ցուցակում, և նրանց նկատմամբ միջազգային հետահուզում էր հայտարարվել, հանդես են եկել հայտարարությամբ` կապված Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի` օրերս արած հայտարարության հետ: Թուրք գործիչների հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև. «Արտաքին գործերի նախարար Չավուշoղլուն հայտարարություն է արել, սեպտեմբեր ամսին մեր` Ղարաբաղ կատարած այցելության և այդ առիթով Ադրբեջանի կողմից ձեռնարկած հետաքննության վերաբերյալ։ Այդ իսկ պատճառով ստիպված ենք անել հետևյալ հայտարարությունը. Ադրբեջանի պետական կառույցների կողմից նախաձեռնած հետաքննության շրջանակներում, որոնք հիմնված են միջազգային պայմանագրերի վրա, արդարադատության նախարարություն ներկայացրած հարցերին պատասխանել ենք ըստ ընթացակարգի։ Իսկ Թուրքիայում Ղարաբաղի մեր այցելության հետ կապված ոչ մի հետաքննություն և դատական հետապնդում չկա։ Ճշմարտությանը չի համապատասխանում այն պնդումը, որ մենք զանգել ենք արտաքին գործերի նախարար Չավուշօղլուին ու հայտնել ենք «զղջում» մեր այցելության համար։ Մենք «հակամարտությունների լուծումների» հետ կապված նման տարածաշրջաններ այցելող և ուսումնասիրություններ կատարող գիտնականներ, հետազոտողներ և լրագրողներ ենք։ Մեր այցը կապ չունի Հայաստան-Ադրբեջան վեճի և Ղարաբաղի իրավական կարգավիճակի հետ։ Մենք որպես քաղաքացիներ դիմել ենք նախարարին` պահանջելով պաշտպանել մեր իրավունքները` Ադրբեջանի կողմից ձեռնարկած հետախուզման եւ կարմիր ցանկի մեջ ներառման հարցում։ Նախարարի ցանկությամբ մենք նամակ գրեցինք Ալիևին, որտեղ ներկայացրինք Ղարաբաղ կատարած մեր այցելության պատճառները ու հայտնեցինք մեր անհանգստությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Չընդունեցինք նախարարի առաջարկը՝ նամակի մեջ «զղջում», «ներողություն» և նման արտահայտություններ ավելացնելու համար։ Դիմում ենք հասարակությանը՝ Ալի Բայրամօղլու Սաիտ Չետինօղլու Էրոլ Կատըրջըօղլու Ուֆուկ Ուրաս»:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am