Ծառուկյան դաշինքի գնահատականը

Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» նախագծի վերջնական քննարկմանը Ծառուկյան» խմբակցության անունից ելույթ ունեցավ Նաիրա Զոհրաբյանը և հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին: Նա նախ հարց բարձրացրեց, թե ինչու նախագծի քննարկմանը ԱԺ դահլիճում ներկա չէին վարչապետն ու փոխվարչապետը: «Այն, որ կառավարության ղեկավարը, փոխվարչապետը այստեղ չէ, սա շատ պարզ խոսում է այն բանի մասին, որ չի հետաքրքրում իրենց այստեղ քննարկումները, քանի որ լավ գիտեն, որ ինչ էլ խոսեն, միևնույնն է՝ կա մեծամասնություն, որը կբերվի պատեհ պահի դահլիճ և երկրի տնտեսական կարևորգույն փաստաթուղթը կսղղացնեն և կանցկացնեն: Դրա համար Կառավարության մի քանի ներկայացուցիչներ են ներկա, որոնք վստահաբար ձանձրանում են ընդդիմության ելույթներից»,-ասաց նա: Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաև պետական պարտքին և նշեց, որ հունվարի 1-ց ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու արտաքին պարտքի բեռը 2200 դոլար կկազմի և այդ պարտքն աճում է: Անդրադառնալով աղքատությանը՝ նա ասաց, որ Ազգային վիճակագրական ծառայությունը, որքան էլ ջանում է թվերը բերել բարեխիղճ տեսքի՝ հօգուտ իշխանության, բայց պաշտոնական թվերով ՀՀ յուրաքանչյուր երրորդ քաղաքացի աղքատ է: ՀՀ մոտ մեկ միլիոն քաղաքացի օրական վաստակում է ընդամենը 1000 դրամ: «Եկեք այդ 1000 դրամը համեմատենք այն խայտառակ գնաճի հետ, որը կա Հայաստանում: Բացարձակ համեմատության եզրեր չկան»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորը մեջբերեց Ֆինանսների նախարարի հայտարարությունը, թե մարդկանց մեջ չպետք է ծուլություն սերմանել: «Պետք չի դասագրքային աքսիոմ ասել, դե տվեք այդ հնարավորությունը մարդկանց աշխատելու, որտեղ են այդ հնարավորությունները, բացի ձեր ներդրումային փուչիկներից: Իրենք ամրացրեցին կոռուպցիան, տնտեսական մենաշնորհները, իրենք տեղավորվեցին, մերձավորներով ու թիմակիցներով: Տեղի ունեցավ արատավոր ճյուղի վրա նստածների կարգավիճակի փոփոխություն, ոչինչ ավելի»,

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am