Իշխանությունում հինգ հոգով յոթ երգ են երգում

Ազգային ժողովն այսօրվա նիստի սկզբում մերժեց Ելք խմբակցության՝ Հայաստանի մասով ԵՏՄ անդամակցության դադարեցման մասին հայտարարության տեքստի նախագիծը ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը:Նախագիծը լիագումար նիստում քննարկելուն դեմ քվեարկեց 76, կողմ՝ ընդամենը 6 պատգամավոր: Կողմ քվեարկեցին միայն Ելք-ի պատգամավորները: Էդմոն Մարուքյանն արձանագրեց խորհրդարանում առկա դիզբալանսը եւ այն, որ ընդդիմությունը որեւէ լծակ չունի իշխանությանը հակակշռելու, ասաց, որ չորս տարվա մեջ չունեն գեթ մեկ ուսումնասիրություն, որը կխոսի այն մասին, որ ԵՏՄ-ն օգուտ է Հայաստանին, և մենք պետք է շարունակենք անդամ լինել այդ կառույցին: «Ազգային ժողովում ահաբեկման մթնոլորտում էր քննարկվում մեր նախաձեռնությունը, որ այ այս կլինի, այն կլինի, եթե դուրս գանք ԵՏՄ-ից: Ձեր հայտարարությունների շնորհիվ հակառուսական տրամադրություններ են Հայաստանում: Դե հիմա թող կողմ քվեարկողները գնան, շրջեն մարզերում, թե ինչու են օրեցօր թանկանում ապրանքները: Դուք դրա մասին մտածեք», ասաց Էդմոն Մարուքյանը: ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանն ասաց, որ ԵՏՄ անդամակցությունը նոր հնարավորություն է ՀՀ համար, որը թույլ է տալիս, որպեսզի միջնաժամկետ հեռանկարում կարողանանք բավական լուրջ տնտեսական շուկաներում առաջ մղել մեր ապրանքները, բարձրացնելերկրում բարեկեցությունը․ «Բնականաբար, տեմպերը բավարար չեն մեզ համար, բայց մենք ուզում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ որևէ տնտեսական միություն կարճ ժամանակահատվածում չի կայացել: Մենք խորապես վստահ ենք, որ այն որոշումները, որոնք ժամանակին կայացվել են ԵՏՄ մտնելու մասով, եղել են բազմակողմանի վերլուծված: Եվ ՀՀ համար շատ ավելի շահավետ է փորձել իրացնել այն հնարավորությունը, որը մեզ տրվում է ԵՏՄ շրջանակներում», ասաց Հերմինե Նաղդալյանը: ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ ասաց, որ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի արհեստական հակադրությունը չի բխում Հայաստանի շահերից: Մարուքյանն անդրադարձավ Ֆարմանյանի ելույթին՝ ասելով, որ իրենք հակադրության մասին չեն խոսել. «Հակադրությունը եղել է ՀՀԿ-ի մեր գործընկերների փաստարկների մեջ: Ես առաջարկում եմ մարզերով այցելել գյուղեր և քաղաքներ ու մարդկանց բացատրել, թե ինչո՞ւ են ապրանքներն այսպես ամենօրյա ռեժիմով թանկանում, և հունվարի 1-ից ինչո՞ւ են ապրանքները թանկանալու ուժի մեջ մտնող մաքսային օրենսդրությամբ և Հարկային օրենսգրքով: Մարդկանց բացատրեք, որ Հայաստանը զարգանում է, ապրանքները չեն թանկացել: Կարագն այնքան է թանկացել, որ մարդիկ արդեն կարագն են գրավ դնում, դրա մասին մտածեք»: «Հնարավոր է, որ որոշ ապրանքներ թանկացել են: Իհարկե, չեմ կարող ասել, որ դա հաճելի է, բայց վերլուծություն, որ ընդհանարապես, թանկացում է եղել, այդպիսի բան չեմ կարդացել»,- չհամաձայնեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին փոխնախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանը։ Արդեն խորհրդարանի միջացքում նա ի պատասխանն լրագրողների հայտարարեց․«Դուք տեսե՞լ եք լուրջ վերլուծություն թանկացումների մասին»։ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն էլ լրագրողների հետ զրույցում պնդեց`հունվարի 1-ից նոր թանկացումներ չեն լինի: Ինչ վերաբերվում է արդեն թանկացած ապրանքատեսակներին էլ ասաց`դրանք միշտ չէ, որ իշխանության մեղքով են եղել, օրինակ, կարագի թանկացումը միջազգային շուկաների ազդակների անդրադարձ է, ուստի, կառավարությունն այստեղ անելիք չունի: Հատկանշական է, որ ընդամենը երեկ ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակը կարագի գների բարձրացման վերաբերյալ հետազոտություն էր հրապարակել, ՀՅԴ համապատասխան կառույցը հայտարարել է, որ «Ալեքս Գրիգը» կարագի շուկայում իրականացնում է միաժամանակ ներմուծում և մանրածախ վաճառք, հետևաբար, ՏՄՊՊՀ-ի կողմից «Ալեքս Գրիգի» գործունեությունը պետք է ուսումնասիրել ներմուծում-մանրածախ շղթայի համատեքստում, և ոչ անջատ ։ <<2017 թվականի վերջին կիսամյակի եւ 2018 թվականի տնտեսական կանխատեսումների համաձայն՝ ԵՄ-ի եւ Ավստրալիայի կաթի եւ կարագի արտադրության ծավալները աստիճանաբար աճում են, ինչը նպաստում է կարագի գնի իջեցմանը: Հայաստանի փոքր շուկայի եւ համակենտրոնացման բարձր մակարդակի պայմաններում գների իջեցումը տեղի կունենա ավելի ուշ` 2018 թվականի առաջիկն կիսամյակի ընթացքում: Հայաստանի կարագի շուկայում գործում են մեծ թվով ներմուծողներ եւ արտադրողներ, սակայն գերիշխող դիրք ունի «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որը իրականացնում է միաժամանակ ներմուծում եւ մանրածախ վաճառք: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից «Ալեքս Գրիգի» գործունեությունը պետք է ուսումնասիրել ներմուծում-մանրածախ շղթայի համատեքստում, եւ ոչ անջատ: Հակառակ դեպքում կունենան այն, ինչ ունենք՝ մանրածախ վաճառքում գների սրթաց բարձրացում եւ գների իջեցման արգելակող էֆեկտ>> ասվում է ՀՅԴ հայտարարության մեջ։ Ստացվում է, որ իշխանությունում հինգ հոգով վեց երգ են երգում, կամ կեղծում են ակնհայտ իրողությունները, որոնց մասին անգամ ՀՅԴ-ն է խոսում։ Անի Սահակյան

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am