Ահա և վերջ․․․Կարծես թե պատմությունն ավարտվում է

 Հոգեբան Միհրդատ Մադաթյանը գրում է․

«ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԸ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՄԻ ԱՆՁԻ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Դե ինչ պրն Փաշինյան, ահա և վերջ, կարծես թե պատմությունն ավարտվում է։ Ընդ որում ավարտվում է այնպես, ինչպես ժողովուրդն է ասում՝ 40 օրում (հիշենք հայտնի ասացվածքը գողի և բ*զի մասին), և ավարտվում է անխուսափելիորեն։ Այս պատմությունը կմնա Հայոց տարեգրության մեջ որպես ժողովրդական ամոթի, անարժանապատվության, խաբեության ու ազգային նվաստացման, հայրենադավության և հերոսների ոչնչացման դարաշրջան…

Ակնհայտ է, որ դուք դա բոլորից լավ եք հասկանում և վերջին շրջանում հանձնվել եք ձեր հիսթերիկ վախին՝ ամեն անկյունում դավադրություն եք տեսնում։ Ասեմ, որ ճիշտ եք անում, այո այլևս Հայաստանում, ամեն անկյունում Ձեզ են հայհոյում։ Այլևս Հայաստանում բաժակ չի բարձրացվում առանց ձեր «ծնննողին» հիշելու և ձեր ընտանիքը, պարսավանքի խոսքերով հիշատակելու։ Այո, դուք հասաք ձեր բաղձալի երազանքին՝ դուք այժմ նույնիսկ Հերոստրատոսից հայտնի եք, ով իր անունն անմահացնելու համար, մ.թ.ա. 356 թ. այրեց աշխարհի 7 հրաշալիքներից մեկը՝ Եփեսոսի Արտեմիսի տաճարը։ Դուք փորձեցիք աշխարհից բնաջնջել աշխարհի ամենահին ազգերից մեկը, վերացնել հավատը՝ Քրիստոսին առաջինը ընդունած երկրում… ՉՍՏԱՑՎԵՑ, և ձեր պատմությունը մոտեցավ իր ավարտին։

Ես միշտ համոզված եմ եղել, որ ձեր գերեզմանը մի օր, մելիք Ֆրանգյուլի գերեզմանի նման դառնալու է ՀԱՅԻ մաղձ թափելու վայր, ու հիմա ավելի քան երբեք, իրական եմ տեսնում այդ մոտալուտ ապագան։ Եվ ամենագեղեցիկը այն է, որ դուք ավարտվում եք խեղդվելով ձեր իսկ վախերի մեջ։ Օրեցոր, ձեր վախերից, ձեր մակերիկամներում արտադրված ադրենալինը ներթափանցում է ձեր արյան մեջ, առաջացնելով ձեզ մոտ ստխփոցներ, արյան ճնշման բարձրացում, քրտնարտադրություն, դող… և այդ վիճակն արդեն ձեզ մոտ մշտական է, ու համոզված եմ, որ ամեն ինչ կտայիք, միայն թե 10 րոպեով այն ձեզ հանգիստ թողներ։ Բայց ոչ, դա այլևս տեղի չի ունենա, ու դուք ձեր մնացած կյանքը, ու ես ցանկանում եմ, որ այն երկար տևի, կապրեք այդ վիճակում՝ վախով, տագնապով, ամեն վայրկյան սպասելով, որ հիմա ինչ-որ մեկը «թփերի տակից դուրս կգա», սարսափելով Սողոմոն Թեհլերյանի, կամ ավելի շուտ կամայական հայրենասեր հայի անունից նույնիսկ…

Ահա և վերջ, ընդ որում ուզեք դուք դա թե ոչ։ Ձեզ թվում էր, որ աշխարհն անծայրածիր է, և երբ սկսում էիք ձեր ճանապարհը, կարծում էիք, որ հուզական է ու բարյացակամ։ Պարզվեց, որ բոլորովին էլ այդպես չէ, աշխարհը շատ փոքր է ու նեղ, ու բոլորովին չի ներում դավաճան ու ստոր մարդկանց։ Ու այսօր, երբ առօրեական է մտածել, թե ուր պետք է փախչեք, աշխարհի վրա գեթ մի կղզի չեք գտնում, որտեղ ձեզ անվտանգ կզգաք։ Ու չկա այդ աշխարհում գեթ մեկը, մի բարեկամ, ով ձեզ երաշխիքներ կտա… Ցավում եմ, բայց սա ձեր իրական արժեքն է… Դուք գնալու տեղ էլ չունեք և ձեր ֆիզիկական ընտրությունը շատ փոքր է՝ մնալ հայրենիքում ու պատասխանատվության ենթարկվել, կամ…

Ես շատ լավ եմ հասկանում ձեր այսօրվա վախի մթնոլորտ տարածելը՝ ապօրինի ու անհիմն ձերբակալություններն ու խուզարկությունները, ձեր մահապարտ-թիմակիցներին սրա նրա վրա «ֆաս» հրահանգ տալը… Սակայն ասեմ, որ ձեր ստեղծած իրականության մեջ, ազատության մեջ շատ ավելի քիչ առաքինի մարդ կա (տոկոսային հարաբերակցությամբ), քան ազատազրկման վայրերում։ Ձեզ թվում է, որ ձերբակալելով Սրբազաններին… Սամվել Կարապետյանին… հիմա էլ շուտով Արթուր Սարգսյանին, երեկոյան, գոնե մի ժամով ձեզ համակած քրիոնիկական վախի հոգեվիճակը մի փոքր կթուլանա… Բայց ոչ։ Հավաստացնում եմ ձեզ, որ այն ձեզ ուղեկցելու է այսուհետև միշտ, անողոք ու անկոտրում պատժելով ձեզ այն բոլոր մեղքերի համար, որոնք դուք գործել եք ձեզ հավատացող ՀԱՅԵՐԻ նկատմամբ, ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ նկատմամբ… Ու եթե դուք անձամբ առաջնորդեք ոսոխների հարձակումը Վեհարանի վրա ու անձամբ ձերբակալեք Վեհափառին, հավատացնում եմ ձեզ, որ ձեր պատմությունը միյնույն է ավարտվելու է և նույն այն պահին, երբ պիտի ավարտվեր, իսկ ձեր էությունը կրծող վախը, որը ի ծնե ձեզ ուղեկցում է, ոչ մի կաթիլ չի պակասելու։

Ես միշտ հավատացել եմ, որ «դժոխքը» դա վիճակ է, որը մարդն ապրում է իր կյանքի ընթացքում։ Իմ պատկերացրած դժոխքը՝ դա Ռասկոլնիկովի կյանքն էր պառավին սպանելուց հետո։ Դուք հիմա արդեն այդ վիճակում եք։ Դա նկատվում է ձեր աչքերից, կատարած գործողություններից, դրած գլխարկից… Ու դա թաքցնելն անհնար է։

Ահա և վերջ, ու ինչքան էլ դուք հիմա չձերբակալեք, արագ նոր բանտեր չշինեք ու ոստիկանների աշխատավարձը չբարձրացնեք, շատ շուտով, դպրոցներում, Հայոց Եկեղեցու Պատմության դասերից մեկը անպայման նվիրված է լինելու ձեզ, որտեղ պատմվելու է թե ինչպես մի արժեք չունեցող մարդ, խաբեությամբ եկավ իշխանության և փորձեց վերացնել Հայոց աշխարհը։ Ու անպայման, մի գարնանային արևոտ օր, ԻՐԱՊԵՍ ԿՐԹՎՈՂ աշակերտները, ուսուցողական էքսկուրսիայով գալու են ձեր գերեզմանին՝ իրենց մաղձը թափելու, որպեսզի հասկանան որ ՀԱՅ են։

Ժամանակին մի ավագ ընկեր ասել էր՝ «Եթե «դուխովը» գլխարկիդ չի գրած, այլ ճակատիդ, պիտի կարողանաս հասնել չափազանց լուրջ նպատակների»։ Ձեր «դուխը» միայն գլխարկին էր գրված, իսկ եթե դու կատու ես, ապա ինչքան ուզում ես վագրի դիմակ հագիր…

Ահա և վերջ պրն Փաշինյան, և կրկին մնացիք դուք երկուսով՝ դուք և ձեր վախերը… Այժմ արդեն ամբողջ աշխարհում՝ մեն մենակ ձեր վախերի հետ։ Ես ամբողջ կյանքում ատել եմ վախկոտ մարդկանց, նրանցից ամեն ստորություն կարելի է ակնկալել։

Միհրդատ Մադաթյանից»

   

դիտվել է 1048 անգամ
Լրահոս
Որոնք են Փաշինյան-Պուտին հանդիպման էական հարցերը․ Հովհաննես Ավետիսյան (video) Ի՞նչ կնստի մեզ վրա Փաշինյանի Մոսկվա այցը (video) Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում 48-ամյա տղամարդը փորձել է իր կյանքին վերջ տալ Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց Խավարման կարգը Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները քննարկել են Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը Մեկ զոհ, հինգ վիրավոր․ վթար է տեղի ունեցել Չարենցավան-Ֆանտան ճանապարհին Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են Հայաստանի պետական պարտքը․ թվեր, փաստեր, աճող տոկոսավճարներ. Հետք Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում. «Ժողովուրդ» Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել. «Հրապարակ» «Լուսավոր Հայաստան»-ի տունը կռիվ է ընկել. «Հրապարակ» Արցախի դրոշի պատճառով հեռացվել է պաշտոնից. «Հրապարակ» Կրեմլում վերջնական որոշման են հանգել, որ Փաշինյանի հետ հնարավոր չէ շարունակել հարաբերությունները Ինչո՞ւ է լռում Փաշինյանի հետ մետրոյում վիճած արցախցի կինը. «Իրավունք» Մարզերում ՔՊ-ականներն այս օրերին «խամ» մարդիկ են ուղարկում ընդդիմադիրների շտաբներ. «Իրավունք» 6 անշարժ գույք, միլիոններ. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի հայտարարագիրը Բաքվի գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանի բիզնեսը՝ ՔՊ-ի սրտիկներով. «Հրապարակ» Կոթի գյուղի 45-ամյա բնակիչը վիրավnրվել է ակшնի պայթյnւնից Իրանը պատասխանել է երկիրը քարե դար վերադարձնելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը «Պետք է թույլ չտալ, որ քաղաքական շահերը խլեն 18-ամյա տղայի առողջությունն ու ապագանք»․ Ռոբերտ Ամստերդամ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է Ռոսսելխոզնադզորի ղեկավարը հայտնել է Հայաստանից կասկածելի ապրանքների մատակարարման աճի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am