«Փաշինյանը պատրաստակամ է գնալ բախումների, այդ մարդու հոգին փառավորվում է բախումներից. նա չի կարողանում գտնել իր քաղաքական թային». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը զրուցել է հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի հետ.

– «Բեսպրեդել»-ը շարունակվում է․ երեկ՝ վաղ առավոտից, իրավապահները ներխուժել էին «Տաշիր» ընկերություն, ինչպես նաեւ՝ ընկերության հետ փոխկապակցված տարբեր անձանց առանձնատներ, բնակարաններ, խուզարկություններ էին իրականացրել, տարբեր անձանց ձերբակալել: Այս ամենին զուգահեռ, Նիկոլ Փաշինյանն է կրկին անդրադարձել Վեհարանը գրավելու իր «հանճարեղ» գաղափարին եւ սպառնացել է, որ ինքն անձամբ է առաջնորդելու Վեհարանը գրավելու պրոցեսը: Ձեր տպավորությամբ` ո՞րն է այս ամենի նպատակը: Ինչի՞ է ուզում հասնել Նիկոլ Փաշինյանը՝ հայ հասարակությանն այսպիսի հոգեբանական տեռորի ենթարկելով:

– Նիկոլ Փաշինյանն ունի լավ մշակված նախընտրական ռազմավարություն: Նա ունի մի քանի սկզբունք, որոնց վրա հենված է տվյալ ռազմավարությունը: Դրանցից մեկը թշնամու կերպարի ստեղծումն է: Նա պետք է այնքան մարտահրավերներ նետի, այնքան տարբեր խուլիգանական քայլերի դիմի, մինչեւ ինչ-որ մեկը համաձայնի իր ընտրական թշնամին դառնալու, ինչից հետո նա փորձելու է իրացնել քաղաքական կամպանիան, այնպես, ինչպես դա արեց 2018 թվականին` մասնակի, իսկ 2021-ին` պարզապես հանճարեղ կերպով:

– Այսինքն` այս ընդդիմությունը համարժեք քայլեր չի՞ անում, իսկ Փաշինյանին պետք է ի՞ր նման ընդդիմություն:

– Ի ուրախություն ինձ, այն մակարդակը, խոսքը եւ դրա բովանդակությունը, որ ցույց է տալիս Փաշինյանը` գոնե վերջին մեկ ամսվա ընթացքում, քաղաքական կշիռ ունեցող որեւէ գործչի չի կարող ներքաշել այդ դաշտ: Խոսքն անդաստիարակ յութուբերների եւ տիկտոկերների մասին չէ: Նրանցից կան թե՛ իշխանական եւ թե՛ ընդդիմադիր դաշտում: Ոչ մի կայացած, դաստիարակված քաղաքական գործիչ չի կարող իրեն թույլ տալ՝ իջնելու Փաշինյանի մակարդակին: Նա չի կարողանում իր քաղաքական թային գտնել, ինչպես ասում են: Այդ փաստն իրեն անհանգստացնում է, բայց չէի ասի, թե ցայտնոտի մեջ է, ոչ, մարդը շատ սառնասիրտ է գործում եւ ունի հստակ նախընտրական ռազմավարություն:

– Այդ դեպքում ՀԱԵ-ն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին:

– Թշնամու կերպարի ձեւավորման մեջ, այն սուբյեկտները, որոնք ունեն ստրուկտուրա եւ որոշակի արժեքաբանական հիմքեր, էական չէ՝ տվյալ ստրուկտուրայի հետեւորդները հավատարիմ են այդ արժեքներին, թե ոչ, այստեղ հարցն այն է, որ եթե կան հստակ արժեքաբանություն եւ ստրուկտուրա, ապա դա թշնամու կերպարի կարեւորագույն բաղադրիչներից է: Ներկայացվում է այն իբրեւ մի ստրուկտուրա, որը դեմ է իշխանության քարոզներին եւ հակառակ արժեքներ է քարոզում:

Նիկոլ Փաշինյանի կերպարը, նրա ծրագրերն ու նպատակները բոլորս լավ գիտենք, հետեւաբար՝ ի՞նչ արժեքներ դավանող թշնամիներ պետք է նա գտնի, արդյո՞ք այն պատճառով, որ Եկեղեցին կառուցվածք ունի, եւ նաեւ այն պատճառով, որ այն հարում է որոշակի արժեքաբանական հիմքերի, խոսքը ոչ միայն կրոնական արժեքների, այլեւ հասարակական-քաղաքական արժեքների մասին է, չի կարող համարվել թշնամի: Այստեղ կա նաեւ համընդհանուր դավադրության տեսության խնդիր:

Ներկայացվում է, թե իբրեւ բոլոր իր թշնամիները փոխկապակցված եղբայրներ են, խարդավանքներ են հյուսում մութ նկուղներում, եւ որքան էլ որ թվա, թե նրանք իրարից տարբեր են, միեւնույն է, նրանք՝ բոլորը, մեկ «սիմֆոնիայի» վրա են աշխատում: Օրինակ, այժմ ում կալանավորում են, թելերով կապում են մյուս կալանավորվածների հետ: Այստեղ կա հստակ տրամաբանություն. ցույց տալ, որ թշնամին զորեղ է, խորամանկ եւ դավադիր, իսկ իրենց տեսակը միամիտ է, բարի, եւ այս անգամ հազիվ կարողացան ամեն բան հասկանալ եւ վճռական գործել:

– Վարչապետն ասում է, որ անձամբ է Վեհարան մտնելու: Ի՞նչ կարող ենք սպասել այս հայտարարությունից: Հնարավո՞ր է բախումներ հրահրվեն: Գուցե Փաշինյանը նկատի ունի, որ իր ձեռքի խամաճիկը դարձած իրավապահներին է ուղղորդելու կամ, ասենք, ռոմանբաղդասարյաններին է եկեղեցի տանելու:

– Անիմաստ է այստեղ կանխատեսումներ անելը: Այդ ամենից հարցի էությունը չի փոխվելու: Նիկոլ Փաշինյանը պատրաստակամ է գնալ բախումների: Մնացածը կախված է իրավիճակից եւ դիմացինների վարքից: Այդ մարդու հոգին փառավորվում է բախումներից: Դրանում վաղուց ենք համոզվել:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 321 անգամ
Լրահոս
Ինչպես են կիսելու ունեցվածքը Ռոնալդուն ու Ջորջինան ԻՀՊԿ հրամանատար. Իրանը ծնկի է բերել «աշխարհի պատմության մեջ ամենազինված բանակին» 21-րդ դարում մարդիկ սովից մահանում են Հայաստանում․ Արեգ Սավգուլյան ԱԹՍ-ներ են արձակվել Մոսկվայի ուղղությամբ Նորատուսցի Ալիկը՝ կրիմինալ նոր սկանդալո՞ւմ Թիվ 35 երթուղու ավտոբուսը հարվածել է հետիոտնին ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը ԱԹՍ-ների և արհեստական բանականության միջոցով Բնակարանային գողության փորձ կատարած տղամարդիկ ձերբակալվեցին․ երկուսն էլ կալանավորվել են Գլենդելում 5 հայի են ձերբակալել ԱՄՆ-ն ամբողջությամբ դուրս կբերի զորքերն Իրաքից Ուժի մեջ է մտել մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը Այսօր Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի տոնն է Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում․ ՆԳՆ-ն զգուշացնում է США надеются ограничат доступ Китая к критически важным ресурсам и технологиям Թեհրան․ Հորմուզի նեղուցը կվերահսկվի բացառապես Իրանի կողմից Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 15-ին Ամեն դատական նիստից հետո փորձում է կախվել. կալանավորի վիճակը ծանր է Մի քանի խորհուրդ, թե ինչպես բավարարեք ձեզ ուղղված մեծ պահանջները Ջուր չի լինի Իրանը պատասխանել է Թրամփին Տո դու՞ք եք ներողությունից խոսում, դե լսե՛ք՝ ինչի համար և ումից դու՛ք պետք է ներողություն խնդրեք (video) «Սրիկա ասելն էլ ձեզ քիչ է․ չմոռանա՛ք Փաշինյանի խոսքերն ու մեր տղաների ոսկորները»․ Աշոտ Անդրեասյան (video) «Ստոր ու սրիկաներ չե՞ք․․․ ձեզ ներում չի լինելու հենց սրա համար»․ Վահե Մովսիսյան (video) «Այ շերե՛փ, քեզ եմ ասում, այ տղա՛․․․ ես եմ Էդգար Ղազարյանին գործուղել ԱԺ, որ ձեզ․․․»․Աշոտ Անդրեասյան (video) «Այ անբարոյականնե՛ր, չփորձվե՛ք Գագիկ Ծառուկյանի աղջիկների անվանը կպնել»․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am