Ծառերի համատարած սպանդ Դավիթաշենում. օրը ցերեկով «Սիթի»-ի դիմացի այգում 30-ից ավելի ծառեր տապալվեցին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, հերթական ծառերի համատարած սպանդն է տեղի ունեցել Երևանում: Օրը ցերեկով անհայտ անձինք Դավիթաշեն վարչական շրջանում՝ «Սիթի»-ի հարևանությամբ, քոքից վերացրել են 30-ից ավելի հաստաբուն՝ 5-20 տարեկան ծառերը: Այս պահին բեռնատարով հեռացնում են ծառերը, մինչդեռ մի քանի մետր այն կողմ գտնվում է Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի աշխատավայրը: Արդյոք թաղապետը տեղյակ է ծառերի սպանդից, դեռևս չգիտենք, բայց որ վանդալները օրը ցերեկով են իրենց սև գործն անում, դա վկայում է այն մասին, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ինչքան էլ հայտարարի, թե ծառերն իր հսկողության տակ են, այսօրվա կադրերը այլ բան են հուշում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները․ Կարապետյան Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Երբ չես հարգում քո Սահմանադրությունը, թշնամին քիթը խոթում է երկրիդ ներքին գործերի մեջ․ Զաքարյան Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր Երևանի շենքերից մեկում աղջիկը սպառնացել է վերջ տալ կյանքին Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային Բերդիկ գյուղում բախվել են «Kia Sportage»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ կան վիրավորներ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am