Իշխանությանը պետք է, որ ՀՀ քաղաքացին 10 հազար դրամին կակա ասի. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի ցանկանում, որ բնակչության կենսամակարդակը բարելավվի, քանի որ հակառակ դեպքում վերջինս ընտրություններում հաղթանակ չի տանի: Այս մասին այսօր` դեկտեմբերի 6-ին, ԱԺ 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Հանրապետական կուսակցությունը վերջին ընտրություններում 700 քանի հազար ձայնի 90 տոկոսը ստացել է ընտրակաշառքով, 10 հազար դրամը տվել են, ձայնը ստացել են: Հիմա որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչի էս խորհրդարանական մեծամասնությունը պետք է ուզի, որ ժողովուրդը ավելի լավ ապրի քան հիմա: Չպիտի ուզենա, որ մարդը լավ ապրի, որովհետեւ եթե մարդը լավ ապրեց, 10 հազար դրամը իր համար մեծ գումար չի լինելու, որ ինքը գնա վազելով հանրապետականի համար քվեարկի»,-ընդգծեց Փաշինյանը: «Էս իշխանությանը հարկավոր է, որ ՀՀ քաղաքացին  10 հազար դրամին կակա ասի, որ ինքը ընտրություններում հաղթի»,-ասաց պատգամավորը: «Հաջորդ տարին, միանշանակ, լինելու է թանկացումների տարի։ Սա ընդունում է նաև կառավարությունը, որովհետև կառավարության ներկայացրած բյուջեի նախագծով գնաճը կանխատեսվել է չորս տոկոս։ Սա վերջին տարիների գնաճի ամենաբարձր կանխատեսումն է», - հայտարարեց Փաշինյանը։ Ավելին, պատգամավորի խոսքով, արդեն այսօր մի շարք ապրանքատեսակներ թանկացել են՝ կարագը թանկացել է շուրջ 39 տոկոս, խոզի միսը՝ 40 տոկոս, տավարի միսը՝ 20 տոկոսով, բենզինը՝ ութ տոկոսով և այլն։ Հաջորդ տարվա թանկացումները, ընդդիմադիր պատգամավորի խոսքով, անխուսափելի են նաև Հարկային օրենսգրքով սահմանված առանձին հարկատեսակների բարձրացման ու նաև Մաքային նոր օրենսգրքով ընդունված նոր մաքսավճարների պատճառով։ «Եվ այսպես, հաջորդ տարի սպասվում է սեղմված գազի, բենզինի, հավի մսի, օղու, ծխախոտի, շաքարավազի, բուսական յուղի, ատամի մածուկի և բազմաթիվ այլ ապրանքների թանկացում», - հայտարարեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ կառավարությունը այս ամենի նկատմամբ «խորը արհամարհանք է դրսևորում»։

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am