Փաշինյանը ամեն առավոտ հարձակվում է եկեղեցու վրա՝ միակ կառույցի, որը դիմադրում է նոր կապիտուլյացիային

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Վաղարշապատ ասացիր, Դիանա Գասպարյանին հիշեցի

Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել է. «Եթե Կտրիճ Ներսիսյանը Վազգեն Գալստանյանի եւ Գեւորգ Աջապահյանի կալանավորումը ապօրինի է համարում, ուրեմն կիսում է ռազմական հեղաշրջում անելու, մարդկանց պատերի տակ գյուլլելու, երկրում քաոս ստեղծելու վերը նշված անձանց գաղափարաբանությունն ու պլանները։

Առավելեւս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել, մանավանդ որ, Կտրիճի եւ մի քանի այլ անձանց շնորհիվ այդ տարածքները փակ չեն շնության համար»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արհամարհում է Բագրատ և Միքայել Սրբազանների անմեղության կանխավարկածը, նախաքննության գաղտնիքը, առանց դատի ու դատաստանի նրանց հանցագործ է հռչակում։ Փաշինյանը դիտավորյալ կաթողիկոսին և սրբազաններին իրենց ավազանների անուններով է կոչում, Սուրբ Էջմիածնի ու Վեհարանի տարածքներն էլ համարում է Վաղարաշապատ խոշորացված համայնքի տարածք, ուր շնություն է արվել։

Թե շնության ի՞նչ ապացույցներ ունի, որն է համարում շնություն, պարզ չէ։ Վաղարշապատ ասացիր, Դիանա Գասպարյանին հիշեցի, հիշեցի Փաշինյանի կադրի՝ Վաղարշապատ համայնքի ՔՊ-ական ղեկավարի հետ կապված սկանդալները, նրա պաշտոնանկությունը, գալիք ընտրություններում ՔՊ-ին հաղթեցնելու նպատակով Վաղարշապատը Խոյ համայնքին կամայական միավորելը։ 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շատ բարձր էր, ինչու այն ժամանակ նա հարձակում չէր գործում ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականների վրա:

Այն ժամանակ Բաքվից Հայ առաքելական եկեղեցու վրա չէին հարձակվում, մեր եկեղեցին չէին համարում Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար խոչընդոտ։ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել նոր կապիտուլյացիա՝ խաղաղության համաձայնագիր, դրա 17 կետերն այնքան վատ են Հայաստանի ու հայերի համար, որ Նիկոլ Փաշինյանը դրանք չի հրապարակում։

Հայ առաքելական եկեղեցին մնացել է նոր կապիտուլյացիային դիմադրող միակ ինստիտուցիոնալ կառույցը, որը «բարեփոխելու» պատրվակով Փաշինյանը ցանկանում է կաթողիկոսին փոխել, եկեղեցին դարձնել իրեն հլու, ենթակա մի կառույց։ Հայ ազգային ինքնության բոլոր պատվարները անցած 7 տարում քանդել են, մնացել է Հայ առաքելական եկեղեցին, ուստի Նիկոլ Փաշինյանն ամեն առավոտ գրառումներով հարձակվում է Հայ առաքելական եկեղեցու ղեկավարության վրա։

 

դիտվել է 498 անգամ
Լրահոս
ԵՄ-ն զգուշացրել է Ռեալը պատրաստվում է առաջին առաջարկն անել Ռոդրիի համար․ հայտնի է գումարի չափը Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Ձերբակալվել է 41-ամյա տղամարդ Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Կառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի Նարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականությունները Փաշինյանը զանգահարել է Պուտինին. ՌԴ նախագահը կրկին ընդգծել է Կես տարում հասել է 1.3 մլրդ դոլարի 28-ամյա երիտասարդին ձերբակալել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին Հայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակ Հայաստանը Մ-17 ԱԱ-ում պայքարում է երեք բրոնզե մեդալի համար Երևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներին Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց Ռոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներին Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է մոտ 5 ժամ Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինի Ամուսինը պլաստմասե խողովակով հարվածներ է հասցրել «Ռուբեն Հախվերդյա՛ն, քո պատիժը ստանալու ես»․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկոլի հերթական սուտը բացահայտեմ․․․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am