ՔԿ հաղորդագրության հեղինակները վերապատրաստման կամ կրթվելու դասընթացներ անցնելու շատ լուրջ կարիք ունեն. Փաստաբան

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանն արձագանքել է Տիգրան Ուլուբաբյանի վերաբերյալ ՔԿ տարածած հաղորդագրության մեջ իր անունը հիշատակելուն.

«Անդրադարձ Քննչական կոմիտեի և ՆԳ նախարարության կողմից Տիգրան Ուլուբաբյանին կալանավորելու և ինձ թիրախավորելու վերաբերյալ հրապարակմանը

2025 թ․ հուլիսի 4-ին Քննչական կոմիտեն, իսկ դրանից առաջ նաև Ոստիկանությունը, հանդես են եկել հրապարակումներով՝ պնդելով, թե իբր համատեղ ջանքերով բացահայտել են Լոռու մարզում տեղի ունեցած ավազակության դեպքը, որին, ըստ իրենց, որպես օժանդակող ներգրավված է եղել նաև Տիգրան Ուլուբաբյանը, ով հետագայում կալանավորվել է։ Հավելել են, որ ես ամիսներ առաջ հավաք էի կազմակերպել՝ մեջբերում եմ. «Պաշտպանյալս հանիրավի է կասկածվում ավազակության մեջ» կարգախոսով։

Կարծում եմ՝ գրառման հեղինակները վերապատրաստման կամ կրթվելու դասընթացներ անցնելու շատ լուրջ կարիք ունեն։

Հիմնավորեմ՝ ըստ կետերի։

Նախ՝ Տիգրան Ուլուբաբյանը երբևէ իմ պաշտպանյալը չի եղել։ Այնպիսի տպավորություն է, որ չեք տիրապետում քրեական դատավարության տարրական հիմունքներին։ Ուլուբաբյանը երբևէ չի ունեցել մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ այն պահին, երբ ես հանդես էի գալիս որպես նրա ներկայացուցիչ։ Ես երբևէ դիմում չեմ ներկայացրել քննիչին՝ որպես նրա պաշտպան ներգրավվելու համար։ Այդ պահին նրան ընդհանրապես մեղադրանք չէր առաջադրվել։ Այսինքն՝ ես եղել և մնում եմ Տիգրանի՝ որպես խոշտանգման վարույթով տուժողի ներկայացուցիչ, ոչ թե վերջինիս՝ որպես մեղադրյալի պաշտպան։ Հետևաբար, Տիգրանը դատավարական իմաստով պաշտպանյալս համարվել չի կարող։
Այն, որ այդ պահին ձեռք բերված փաստական տվյալներով Տիգրան Ուլուբաբյանը հանիրավի էր կասկածվում ավազակության մեջ, ասել եմ ոչ ես կամ ոչ այնքան ես, որքան հենց դուք։ Հիշեցնեմ, օրինակ, Լոռու մարզային վարչության պետի ցուցմունքը խոշտանգման վարույթի շրջանակում, ըստ որի՝ եթե իրենց կասկածը չփարատվեր, ապա Տիգրանը կձերբակալվեր։ Սակայն մի քանի ժամ ոստիկանությունում գտնվելուց (և իրականում՝ ծեծի ենթարկվելուց) հետո նա ազատ է արձակվել։ Հիշեցնեմ նաև, որ Վերաքննիչ քրեական դատարանն անգամ հետագայում բեկանել է Տիգրանի բնակարանում խուզարկություն կատարելու որոշումը՝ արձանագրելով, որ դրա համար բավարար տվյալներ չկային։
Դուք իրոք այդ աստիճան անհասկացո՞ղ եք։
Այո, ես կազմակերպել եմ հավաք։ Բայց ոչ այն բանի համար, որ Տիգրանը որևէ արարքում հանիրավի կասկածվում է, այլ այն պատճառով, որ նա խոշտանգման էր ենթարկվել։ Բավական է խեղաթյուրել իրականությունը։ Այդ հավաքը եղել է Խոշտանգումների վարչության շենքի դիմաց՝ հենց այդ անօրինությունը բարձրաձայնելու նպատակով։

Ո՞րն է հրապարակման մեջ իմ՝ շատ ծանր պահի, իմ տվյալները նշելու, հավաքը հիշատակելու և այն անուղղակի քննադատելու իմաստը։
Փորձու՞մ եք խոշտանգումը արդարացնել, թե՞ ինձ կոտրել։ Եթե այդպես է, ապա վաղը ուղղակի առաջարկում եմ հիսուն-վաթսուն բերետավոր ուղարկեք քրեակատարողական հիմնարկներ ու մեկ-մեկ բոլորին ջարդեք։ Բացի այդ՝ դուք անմեղության կանխավարկածի մասին երբևէ լսե՞լ եք և այն իրապես ընկալե՞լ եք, թե՞ ուղղակի պատճենում եք ու դնում հրապարակման վերջում՝ առանց հասկանալու։

Ավելի լավ կլիներ, եթե ձեր այդ «համատեղ ջանքերով» խոշտանգման դեպքը բացահայտեիք, այլ ոչ ամբաղ-զամբաղ հրապարակումներ կատարեիք։ Այդ հրապարակումը ոչ միայն զազրելի խեղաթյուրում է իրականությունը, այլ նաև ակնհայտ փորձ է շեղելու հասարակական ուշադրությունը՝ սեփական անգործությունից և ապօրինություններից։
Ինչ վերաբերում է ներկայումս Տիգրանին առաջադրված մեղադրանքին և նրան կալանավորելու փաստին, ապա վերստին նշեմ, որ այդ վարույթով ես Տիգրանի պաշտպան չեմ հանդիսանում, ուստի գործի նյութերին և փաստերին չեմ տիրապետում։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով նախաքննական մարմինների գործելաոճն ու ընդհանուր մակարդակը, ենթադրում եմ, որ իրականությունը կրկին խեղաթյուրված է»։

դիտվել է 255 անգամ
Լրահոս
Փաշինյանը վարչապետի աշխատակազմի փոխղեկավար է նշանակել Բժշկության Ավետարանը օգոստոսի 30-ին կբերվի Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի Meta-ն 1,7 մլրդ կվճարի ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության վերաբերյալ պատմական համաձայնագրի շրջանակում ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ տիրանալու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներին. փաստաբան Հերթական անգամ փորձում են դատել Արցախի և Հայաստանի հաղթանակած նախագահ Քոչարյանին․ Գալստյան Իսրայելցի պաշտոնյա․ «Թուրքիայի հետ պատերազմի հավանականությունը չափազանց ցածր է» Վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ․ Սիրուշոյի արձագանքը երկրի վարչապետի հայտարարություններին Եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով և սպառնալիքներով․ Մայր Աթոռ Դուք մարդ չե՛ք, եթե էդքան կարող եք, եկեք ու իմ դիմաց դա ասեք․ Արամ Սարգսյանի կոշտ խոսքը (video) Հովիկ Աբրահամյանը խոսեց որդու մասին (video) Նիկո՛լ, հենց հիմա պատասխանիր՝ Գրիգոր Լուսավորիչը Աստծո հետ խնդիր ունի՞․ Անժելա Թովմասյան (video) Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու նոր որոշում է կայացվել Իրավիճակը սրվեց․ Լևոն Քոչարյանն արձագանքեց Ալեքսանյանին, երբ վերջինս Լևոն Քոչարյանի երեխաներից խոսեց (video) Արայիկ Հարությունյա՛ն, ձեր տրավմաների համար մենք մեղավոր չենք․Ագնեսա Խամոյանի սուր ու փաստերով խոսքը (video) Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ջրվեժի և Մինսկի-Միկոյան փողոցների հատվածում կփոխվի գլխավոր ճանապարհի նշանը Առուշ Առուշանյանի հետ այսօր կապ ունե՞ք․ Իրինա Յոլյանի պատասխանը (video) ՔԿ-ից հաստատում են՝ Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը ձերբակալվել է ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները «Սադրանքներից մի՛ խոսեք, Հայաստանը ծնկի եք բերել. Իրինա Յոլյանը լռեցրեց Արայիկ Հարությունյանին» (video) Արևմուտքը շանտաժի է ենթարկում ՀՀ ղեկավարությանը Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Նորաբացի եկեղեցում այս կիրակի պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը Իշխանությունը 8 մլրդ դոլար պարտք է վերցրել, բայց Գյումրիում մեկ նոր շենք չի կառուցել. Մանուկյան (video) Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am