«Պարոն Ալեքսանյանն ինչ-որ հրաշքով հեռակա քվեարկությանը մասնակցում է». Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում շարունակում են հերթական քառօրյա նիստերը: Օրակարգում  2018 թվականի բյուջեի նախագծի երկրորդ քննարկումն է, ընտանեկան բռնության վերաբերյալ օրինագիծը, մի շարք այլ օրինագծեր: Այսօր աշխատանքները սկսեցին քննարկված մի քանի օրինագծերի քվեարկությամբ, որոնք հիմնականում ընդունվում էին 7 դեմ 80 կողմ արդյունքներով, դեմ քվեարկում էին ԵԼՔ խմբակցության ներկայացուցիչները: «Ոստիկանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին», սակայն դեմ քվեարկող չեղավ, այն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց 92 կողմ 0 դեմ 0 ձեռնպահ արդյունքներով: Այս քվեարկությունից հետո, սակայն վարման կարգով ձայն վերցրեց ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը եւ հայտարարեց, որ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը դահլիճում չէ, բայց ինչ-որ հրաշքով հեռակա մասնակցում է քվեարկությանը: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հորդորեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քվեարկությունները չհաշվել, քանի որ նա դահլիճում չէ: «Խնդրում եմ արձանագրել, որ պարոն Ալեքսանյանը ներկա չէ, բայց ինչ-որ հրաշքով, հեռակա քվեարկությանը մասնակցում է: Խնդրում եմ՝ արձանագրություններում իր բացակայությունը ֆիքսեք: Քվեարկությունների 90 տոկոսն անցել ենք, այստեղ Ալեքսանյանը չի եղել, բայց ցույց է տալիս, որ քվեարկել է»,- հայտարարեց Ն. Փաշինյանը: Ա. Բաբլոյանը խոստացավ ուսումնասիրել:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները․ Կարապետյան Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Երբ չես հարգում քո Սահմանադրությունը, թշնամին քիթը խոթում է երկրիդ ներքին գործերի մեջ․ Զաքարյան Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր Երևանի շենքերից մեկում աղջիկը սպառնացել է վերջ տալ կյանքին Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային Բերդիկ գյուղում բախվել են «Kia Sportage»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ կան վիրավորներ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am