Իսրայելը իմ դեմ մահափորձ է կազմակերպել․ Փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պատմել է Իսրայելի իշխանությունների կողմից իր դեմ կազմակերպված մահափորձի մասին: Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում։
«Իսրայելը լրտեսների հետախուզական տվյալների օգնությամբ փորձել է հարված հասցնել այն շրջանին, որտեղ, մոտ մեկուկես տարի առաջ, մենք անցկացրել ենք խորհրդակցություն», - հայտնել է Իրանի նախագահը։
