Գուցե դեռ կան այլ ավելի ուժեղ կրակոցներ

«Հայկական ժամանակ» թերը գրում է. «Հայկազ Բաղմանյանի ազատման մասին լուրերը անցյալ շաբաթվանից էին շրջանառվում, սակայն պաշտոնապես չէին հաստատվում: Ոչ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ոչ առաջին փոխնախարար Արտակ Զաքարյանը այդպես էլ լրագրողների հարցերին հստակ պատասխան չտվեցին՝ չհերքելով, բայց եւ չհաստատելով Բաղմանյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրը: Պարզում է, այդ հանդիսավոր պահը Վիգեն Սարգսյանը իր համար էր պահպանում: Երեկ Մարշալ Բաղրամյանին նվիրված միջոցառումից հետո Սարգսյանը չարհամարհեց լրագրողերին եւ սիրահոժար պատասխանեց հարցերին: Եվ ահա այստեղ Պաշտպանության նախարարը սենսացիոն հայտարարություն արեց: Նա ասաց, որ Բաղմանյանն իր հորդորով աշխատանքից ազատվելու զեկուցագիր է գրել, հարցին էլ, թե որն է այդ հորդորի պատճառը, պատասխանեց. «Աշխատանքային պայմանավորվածությունների չկատարում, որն անհամատեղելի էր հետագա համատեղ ծառայության համար»: Հայկազ Բաղմանյանը ՀՀ զինված ուժերի, մեղմ ասած, ամենավարկաբեկված կադրերից է, նրա անունը մշտապես շոշափվել է ինչ-որ սկանդալների, չարաշահումների  համատեքստում: Բաղմանյանին աշխատանքից ազատելու պատճառներ վերջին տարիներին թերեւս շատ են եղել, բայց որեւէ մեկը մոտ էլ չի գնացել այդ թեմային: Եվ հիմա Վիգեն Սարգսյանը հայտարարում է, որ Բաղմանյանը լավ չի աշխատել, իր հանձնարարությունները չի կատարել, ինչի արդյունքում իրենց համատեղ ծառայությունն անհնար է դարձել: Վերլուծաբանները երեկ արդեն այս իրադարձությունը գնահատում էին որպես Վիգեն Սարգսյանի դիրքերն ուժեղացնող կարեւոր հանգամանք: Նույնիսկ շատ հեռու էին գնում վերլուծություններում՝ նշելով, որ այս քայլով  նախարարը դառնում է  2018-ից հետո ռեալ վարչապետացու: Վիգեն Սարգսյանը, սակայն, նոր չէ, որ վարչապետի հնարավոր թեկնածուների շարքում պատվավոր տեղ է զբաղեցնում: Երեւի արդեն մի քանի տարի նրա անունը չի իջնում այս ցանկից: Վիգեն Սարգսյանը վարչապետ, Սերժ Սարգսյանը՝ Պաշտպանության նախարար կոմբինացիայի մասին էլ գրվել է դեռ ամիսներ առաջ: Երկրի առաջին դեմք դառնալու համար, սակայն, պետական կառավարման ոլորտում կուտակած փորձն ու առավել եւս առաջին դեմքերի օգնականը լինելը բավարար չէին կարող լինել: Անհրաժեշտ է լուրջ մկրտություն, որը Հայաստանի պարագայում առաջին հերթին հնարավոր էր ստանալ Պաշտպանության նախարարությունը ղեկավարելով: Վիգեն Սարգսյանի՝ այս ընթացքում արած քայլերը՝ սկսած 1000 դրամների նախագծից մինչեւ ազգ-բանակ գաղափարի ներդրում եւ տարկետման իրավունքի սահմանափակում,  կարող են հենց այդպիսի իմաստ ստանալ. մեր հասարակության եւ միջազգային հանրության աչքում նրան ազդեցիկ ֆիգուրի կերպար հաղորդելու համար: Հայկազ Բաղմանյանին, թերեւս, կհաջորդի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի պաշտոնանկությունը: Ի դեպ, երեկ լրագրողները հնչեցնում են նաեւ Հակոբյանի անունը՝ հնարավոր պաշտոնանկությունների մասին հարցում, սակայն Վիգեն Սարգսյանը չլսելու էր տալիս այն: Անհրաժեշտ էֆեկտին հասնելու համար պետք է, որ ժամանակ անցնի, հանրությունը մարսի Բաղմանյանին հեռացնելու մասին լուրը, մտմտա՝ իսկ կարող է իսկապես Վիգեն Սարգսյանը ուժեղ տղա է, փորձի նրան պատկերացնել ղեկավարի դերում: Հունվարից հետո կհնչի հաջորդ կրակոցը՝ կհայտարարվի Մովսես Հակոբյանի ազատման մասին, ու գուցե դեռ կան այլ ավելի ուժեղ կրակոցներ: Սերժ Սարգսյանի տեսանկյունից թերեւս Վիգեն Սարգսյանը վարչապետի, ինքը՝ Պաշտպանության նախարարի պաշտոնում ամենալավ տարբերակն է: Միակ հանգամանքը, որ կարող է տապալել այս ամբողջ մտահղացումը, Վիգեն Սարգսյանի իրական կերպարն է, որը վերը նկարագրված բոլոր թիրախային կրակոցների արդյունքում անգամ ոչ մի կերպ չի ընկալվում որպես մարդ, որն իր ձեռքում է պահում կրակող զենքը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am