Հրազենի գործադրմամբ սպանություն Երևանում. «Nissan»-ի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի. դեպքի վայրում կա ավտոմատի կրակած պարկուճներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արևմտյան Բ-4 թաղամասում ծննդատան մոտակայքում անհայտ անձը կրակոցներ է արձակել «Nissan» մակնիշի 34 DA 732 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը տեղում մահացել է: Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև ավտոմատի կրակած մի քանի պարկուճ: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Կարեն Թորոսյանի, բաժնի պետի տեղակալ Արսեն Վարդանյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Հարություն Միքայելյանի ու Սուրեն Նավոյանի գլխավորությամբ: Այս պահին քննիչները դեպքի վայրում զննություն են կատարում, իսկ նույն բաժնի ավագ քննիչ Արմեն Բեգլարյանն էլ ոստիկանների հետ պարզում է սպանվածի ինքնությունը: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել էին նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազներ Արսեն Արսենյանն ու Արթուր Մելիքյանը: Ժամանել էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները: Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի հետնամասում հայտնաբերվել է 5.45 տրամաչափի 6 պարկուճ: Գ. Շամշյանի տեղեկություններով, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օրի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 06.12.2017 09:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են սպանվածի ինքնությունը. նա Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ, 38-ամյա Արշակ Գալստյանն էր, ով խնամքին ուներ 2 անչափահաս երեխա: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 57 անգամ
Հետևեք մեզ YouTube-ում Հետևեք մեզ Facebook-ում Հետևեք մեզ Telegram-ում Հետևեք մեզ Viber-ում
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
ԱՄԲՈՂՋ ԼՐԱՀՈՍԸ
Ամենաընթերցվածները
«Փաշինյանը երեկ հարձակվել է իր պաշտոնյայի վրա․․․» (video) 1 Սարսափելի մանրամասներ՝ ինչ ձևով են ադրբեջանցիները խոշտանգել ու սպшնել հայ հովիվին․․․ (video) 2 Սամվել Կարապետյա՛ն, ես ձեզ ասում եմ՝ պետք է անպայման մտնեք այդտեղ․ Լարիսա Ալավերդյան (video) 3 «Հասկացավ՝ ինչ շանտղություն է արել․․․ դավաճանին չներեցին»․ Նաիրի Հոխիկյան (video) 4 Գագիկ Ծառուկյանը ամեն օր էդ էր ասում, Սամվել Կարապետյանը՝ նույնը, Ռուսաստանը էդ ժամանակ ինչ էր անում (video) 5
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am