Դայակներին վճարվող գումարի փոխհատուցման ծրագրից կարող է օգտվել ընդամենը 200 ծնող

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի համար վճարվող 18 հազար դրամ նպաստը որեւէ կերպ կապված չէ ծնողներին առաջարկվող աջակցության ծրագրի հետ: «Հայկական ժամանակի» հետ զրույցում, անդրադառնալով տարածված թյուր կարծիքին, պարզաբանեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի եւ զբաղվածության վարչության զբաղվածության բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը: Խոսքն այն ծրագրի մասին է, որը նախատեսվում է իրագործել «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուց հետո եւ որը ենթադրում է ծնողին ֆինանսական աջակցություն տրամադրել այն դեպքում, եթե նա ցանկանում է աշխատանքի վերադառնալ մինչեւ երեխայի երկու տարին լրանալը եւ անհրաժեշտություն ունի դայակ վարձելու կամ երեխային վճարովի մանապարտեզ ուղարկելու: Ֆինանսական աջակցությունը կլինի մինչեւ 55 հազար դրամի չափով: «18 հազարական դրամները, որ նախատեսված է երեխայի խնամքի համար, վճարվում է ցանկացած պարագայում եւ այնքան ժամանակ, քանի դեռ մայրը կամ ծնողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում: Ծրագիրն այդ 18 հազարական դրամների հետ բացարձակ կապ չունի»,- ասաց Ռուզաննա Պեպանյանը: Այդ գումարը դադարեցվում է վճարել ծնողին, եթե նա երեխայի խնամքի արձակուրդից աշխատանքի է վերադառնում սահմանված ժամկետում կամ դրանից առաջ եւ շարունակում եկամուտ ունենալ՝ անկախ այն բանից՝ կստանա՞ դայակին վճարվող գումարի փոխհատուցում, թե չէ: Ռուզաննա Պեպանյանի տեղեկացմամբ, աջակցության ծրագրից օգտվելու հնարավորություն կարող են ստանալ ոչ բոլոր ծնողները: Դրա համար, ըստ նրա, հաշվի է առնվելու անձի սոցիալական կարգավիճակը: Մանրամասն չափանիշներն ու ծրագրի իրագործման մեխանիզմները կսահմանվեն օրենքի փոփոխությունների ընդունումից հետո՝ կառավարության համապատասխան որոշմամբ: «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովում ընդունվել է առաջին ընթերցմամբ, երկրորդ ընթերցմամբ նույնպես ընդունվելուց հետո հերթը կհասնի օրենքի կիրարկումն ապահովող կառավարության որոշումների ընդունմանն ու նախարարի հրամաններին: Ազգային ժողովում նախագծի քննարկումների ժամանակ կարծիքներ էին հնչում, որ այս օրենքը հեռահար նպատակ ունի դայակներին բերել հարկային դաշտ: Աշխատանքի եւ սոցհարցերի նախարարության բաժնի պետը չբացառեց այդ հավանականությունը: «Դա մեր նախարարության խնդիրը չէ: Մեր նախարարությունը նման գործառույթ չունի եւ նաեւ չի էլ նախատեսում այդպիսի միջոցառումների իրականացում: Ուղղակի ցանկացած պետական աջակցություն, որը տրամադրվում է, պիտի ունենա իրավական հիմք: Բայց պայմանագրային հիմունքներով երեխայի խնամքի կազմակերպումը երկուստեք շահեկան է՝ ե՛ւ ծնողի, ե՛ւ դայակի համար, որովհետեւ այդպիսով արդեն սահմանվում են ե՛ւ իրավունքները, ե՛ւ պարտականությունները: Նույն դայակը, որը առանց որեւէ պայմանագրի երեխայի խնամքը կազմակերպում է, բայց ստաժ չի հաշվարկվում եւ միայն աշխատավարձ է ստանում, հետագայում կարող է այդպես չլինել»,- պատասխանեց Ռուզաննա Պեպանյանը: Վերոնշյալ օրենսդրական փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցում անցնելուց հետո ուժի մեջ կմտնի 2018 թվականին: Այդ տարվա բյուջեով նախատեսված է, որ ծնողներին տրամադրվող աջակցության ծրագրից կարող է օգտվել 200 անձ: «Նախնական փուլում նախատեսված է, որ ծրագիրը կիրականացվի շուրջ 200 անձի համար: Այսինքն՝ շուրջ 200 անձ հնարավորություն կունենա այդ ծրագրում ընդգրկվելու: Իսկ արդեն ծրագրի գնահատման արդյունքում առավել հստակ կորոշվի, թե հետագայում քանի հոգու համար եւ ինչ շրջանակներում այն կիրականացվի»,- ասաց բաժնի պետը: Ինչ վերաբերում է «դայակների» ծրագրի հետ միաժամանակ մշակված մեկ այլ ծրագրի, այն, ինչպես ասաց նախարարության պաշտոնյան, չի իրագործվելու»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվահամարում:

դիտվել է 482 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am