Ալիևն ու Փաշինյանն՝ ընդդեմ ՀՀ սահմանադրության․ կանխել 3-րդ ժամկետը

Հայաստանի սահմանադրությունը ծնված օրվանից խնդիրներ է ունեցել։ Նախ ընդունման, ապա կիրառման առումներով։

Սահմանադրությունը 1995–ի հուլիսի 5–ին ընդունվեց, որպեսզի ամրագրի այդ պահին առկա ներիշխանական բալանսը և ամրապնդի գործող նախագահի դիրքերը։

Հետագայում Սահմանադրությունը փոխվեց երկու անգամ՝ 2005–ին և 2015–ին։ Այսինքն՝ 10 տարին մեկ Սահմանադրություն է փոխվել։

Բոլոր փոփոխություններն էլ ներքին պատվիրատու են ունեցել՝ օրվա իշխանությունը։ Մեկն ընդունել էր, որ պահի, մյուսը՝ որ հեռանա, երրորդը՝ որ գնա 3–րդ ժամկետի։

Տարբեր իրավիճակներում և տարբեր մոտիվացիոն նրբություններով են Սահմանադրությունն ընդունել ու փոխել ՀՀ երեք նախագահները։ Բայց դա եղել է ներքաղաքական օրակարգով և չի վիճարկել ՀՀ անկախության հռչակագիրը։

Նիկոլ Փաշինյանն էլ է ուզում փոխել Սահմանադրությունը, բայց դրան գնում է արտաքին ճնշման տակ՝ Ալիևի պահանջով։ Նա դա անում է, որպեսզի հրաժարվի ՀՀ անկախության հռչակագրից։ Նա դա անում է, որպեսզի Թուրքիայի ու Ադրբեջանի աջակցությամբ գնա 3–րդ ժամկետի՝ նախապես բավարարելով նրանց նախապայմանները։

Բոլորիս խնդիրն է Նիկոլ Փաշինյանի 3–րդ ժամկետ գնալու ծրագիրը խափանելը։ Ու թեև գործող Սահմանադրությունը պատուհաս դարձավ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի համար (դա կանխատեսվել էր մեր կողմից մինչև դրա ընդունումը և մենք պայքարում էինք դրա դեմ՝ նաև այսօրվա պատկերը թույլ չտալու համար), այդուհանդերձ մարտավարական առումով պետք է Նիկոլին թույլ չտալ Սահմանադրության փոփոխություն, ինչն ավտոմատ նշանակելու է Ալիևի պահանջով Անկախության հռչակագրից հրաժարում։

Այս Սահմանադրությունը պետք է փոխվի, բայց իշխանափոխությունից հետո։ Այն կփոխվի ներքին օրակարգով՝ ներքին հաղթանակից հետո։

«Մայր Հայաստան» շարժման առաջորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 414 անգամ
Լրահոս
Վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ․ Սիրուշոյի արձագանքը երկրի վարչապետի հայտարարություններին Եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով և սպառնալիքներով․ Մայր Աթոռ Դուք մարդ չե՛ք, եթե էդքան կարող եք, եկեք ու իմ դիմաց դա ասեք․ Արամ Սարգսյանի կոշտ խոսքը (video) Հովիկ Աբրահամյանը խոսեց որդու մասին (video) Նիկո՛լ, հենց հիմա պատասխանիր՝ Գրիգոր Լուսավորիչը Աստծո հետ խնդիր ունի՞․ Անժելա Թովմասյան (video) Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու նոր որոշում է կայացվել Իրավիճակը սրվեց․ Լևոն Քոչարյանն արձագանքեց Ալեքսանյանին, երբ վերջինս Լևոն Քոչարյանի երեխաներից խոսեց (video) Արայիկ Հարությունյա՛ն, ձեր տրավմաների համար մենք մեղավոր չենք․Ագնեսա Խամոյանի սուր ու փաստերով խոսքը (video) Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ջրվեժի և Մինսկի-Միկոյան փողոցների հատվածում կփոխվի գլխավոր ճանապարհի նշանը Առուշ Առուշանյանի հետ այսօր կապ ունե՞ք․ Իրինա Յոլյանի պատասխանը (video) ՔԿ-ից հաստատում են՝ Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը ձերբակալվել է ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները «Սադրանքներից մի՛ խոսեք, Հայաստանը ծնկի եք բերել. Իրինա Յոլյանը լռեցրեց Արայիկ Հարությունյանին» (video) Արևմուտքը շանտաժի է ենթարկում ՀՀ ղեկավարությանը Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Նորաբացի եկեղեցում այս կիրակի պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը Իշխանությունը 8 մլրդ դոլար պարտք է վերցրել, բայց Գյումրիում մեկ նոր շենք չի կառուցել. Մանուկյան (video) Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի Ղազինյանը ԱԺ ամբիոնից ձայնագրություն միացրեց․ ձեր ներսում որոշում կայացրեք․ Ղազինյանը՝ ՔՊ-ին (video) Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել ևս 2 բնակավայրի նկատմամբ Գործող իշխանության համար քաղաքական գործիչների ընտանիքներին թիրախավորելը սովորական երևույթ է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամաս Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 26-ին Իրանը և Օմանը համաձայնել են կիսել Հորմուզում նավարկությունից ստացված եկամուտը․ ԻՀՊԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am