Ինչու Հայկազ Բաղմանյանին ազատեցին աշխատանքից՝ «ցեմե՞նտ է կերել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռևս այս տարվա մայիսին «Խոշոր չարաշահումներ ՊՆ–ում. նոր սկանդալ է հասունանում» վերնագրով հոդված էինք տպագրել, որում մասնավորապես ասված էր. «Մեր աղբյուրների վկայությամբ` փողերի լվացման «ոլորտում» խոշոր չարաշահումներ են հայտնաբերվել ՊՆ–ում: Դրանք կատարվել են մինչև Վիգեն Սարգսյանի նախարար դառնալը: Բացահայտումները կատարվել են ՀՀ նախագահի խորհրդական, նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ–գնդապետ Միքայել Հարությունյանի խմբի կողմից: Հատկապես աչք ծակող խախտումներ կան շինարարական և ինժեներական ծառայության ոլորտներում: Առայժմ միայն մեկ տվյալ հաղորդենք. մի «դրվագով» մեկ հենակետի համար, որի տարածքը մի քանի քառակուսի մետր է, դուրս է գրվել շուրջ 400 տոննա ցեմենտ: Էլ չենք խոսում ձյուն մաքրելու և խրամատ փորելու պատրվակով փողերի «դուրս գրման» մասին»: Երեկ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ աշխատանքից ազատվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը: Հետաքրքիր է նախարարի պատճառաբանությունը. «Գեներալ Բաղմանյանը իմ հորդորով զեկուցագիր է ներկայացրել զորացրվելու մասին: Այդ որոշումները կայացնում է ՀՀ նախագահը: Հորդորի պատճառը աշխատանքային պայմանավորվածությունների չկատարումն է, որը անհամատեղելի է հետագա համատեղ ծառայության հետ»: Մեր տվյալներով, ժամանակին, գուցեև մինչև երեկ, շինարարական և ինժեներական ոլորտը համակարգել է Բաղմանյանը: Մենք չենք ասում, թե գեներալը հազարավոր տոննաներով «ցեմենտ է կերել», բայց հնարավոր է, որ աշխատանքից ազատված լինի նաև նախկինում արածների համար»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները․ Կարապետյան Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Երբ չես հարգում քո Սահմանադրությունը, թշնամին քիթը խոթում է երկրիդ ներքին գործերի մեջ․ Զաքարյան Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր Երևանի շենքերից մեկում աղջիկը սպառնացել է վերջ տալ կյանքին Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային Բերդիկ գյուղում բախվել են «Kia Sportage»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ կան վիրավորներ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am