Երեկ ԱԺ ում անհայտ ծագման մի պատգամավոր (ծագումնաբանությունը հայրական կողմից նույնիսկ իրեն է անհայտ) քպականին հատուկ տեխնոլոգիայով փորձում էր մանիպուլացնել իրականությունը և խաղալով մեր քաղաքացիների նուրբ զգայարանների հետ, ներկայացնում էր, թե իբրև ՀԵՑ-ը վաճառվել է 2002թ. 12 միլիոն դոլարով, ու ավելացնում, որ դա շատ ցածր գին է: Նման մարդուն իհարկե ասելիքը քիչ է, քանի որ նա այդ ասելիքը երկնել էր, ոչ թե տգիտության արդյունքում, այլ գիտակցված մանիպուլացնելու հասարակությանը, ինչը պարզ լկտիություն է: Այս ելույթով նա թիրախավորում էր ոչ թե ՀԵՑ-ը, այլ Նախագահ Քոչարյանին, շեշտադրելով գործարքի «մատչելիությունը»: Մեր քաղաքացիներին ստից պաշտպանելու համար կբերեմ 3 օրինակ. 1. Երևանում՝ մեր թաղում, 2002թվականին սեփական տունը 300քմ հողի հետ արժեր 3-4 հազար դոլար, հիմա նույն տունը արժի 70-80 հազար դոլար: 2. Պանիրը 2002-ին մոտ 4-5 հարյուր դրամ էր, հիմա 3000: 3. 2002 թվականին ՀՀ պետական բյուջեի եկամուտները 261 մլրդ դրամ էին, քիչ պետական պարտքով, հիմա մոտ 3 տրիլիոն: ԵՒ որպես վերջաբան, այդ ժամանակ էլեկտրաէներգիան մեր քաղաքացիներին վաճառվում էր մոտ 9 դրամ, իսկ հիմա մոտ 50: Լրացում. 12 միլիոն դոլար վաճառքի ժամանակ ՀԵՑ-ն ունեցել է 28 միլիոն դոլար պարտք, որը գնորդն է պարտավորվել և վճարել, հետևաբար գործարքի փաստացի գինը եղել է 40 միլիոն դոլար…
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը